Կղզային Իտալիա
Կղզային Իտալիա (իտալ.՝ Italia insulare, Isole), մակրոտարածաշրջան Իտալիայում: Իտալիայի ինքնակառավարման ինստիտուտի կողմից դասակարգված հինգ մակրոտարածաշրջաններից մեկն է: Բացի այդ համարվում է նաև Եվրոպական խորհրդարանի ընտրական տարածաշրջաններից մեկը:
Բովանդակություն
Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզային Իտալիայի մեջ են մտնում Իտալիայի 20 շրջաններից 2-ը:
Տարածաշրջան | Նահանգակենտրոն | կմ² | Բնակչություն |
---|---|---|---|
![]() |
![]() |
24 090 | 1 641 082 |
![]() |
![]() |
25 708 | 4 995 543 |
Երկու կղզիներն էլ շրջապատված են մի շարք «դուստր» արշիպելագներով և կղզիներով: Տարածաշրջանի ընդհանուր մակերեսը կազմում է՝ 49 801 կմ²: Դա, մոտավորապես, կազմում է Իտալիայի ողջ տարածքի 1/6-րդ մասը: 2013 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով բնակչությունը կազմում է 6 758 796 մարդ[1]: Բնակչությամբ ամենամեծ քաղաքը Պալերմոն է, որի բնակչությունը կազմում է 678,4 հզ մարդ:
Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն, երկու կղզիներն էլ, մինչ Իտալիայի վերամիավորումը, գտնվել են ֆրանսիական, իսպանական, իսկ ավելի ուշ նաև ավստրիական տիրապետության կազմի մեջ, ինչը էականորեն ազդել է կղզիների տնտեսական զարգացման և պոտենցիալի վրա: Այստեղից հավաքված հարկերը ուղարկվել են ներքաղաքական իրադարձությունների ֆինանսավորման համար: Այն չէր կարող չառաջացնել կղզիաբնակների դժգոհությանը, ինչի արդյունքում էլ նրանք ապստամբություն բարձրացրեցին:
Այս տարածաշրջանի անհավասարաչափ զարգացման խնդիրը, ի տարբերություն Իտալիայի հյուսիսային շրջանների, մինչ օրս էլ մնում է արդիական: Կղզիներում առկա է ուրբանիզացման, արդյունաբերականացման և սոցիալ- տնտեսական զարգացման ցածր մակարդակ: Շատ ծախսեր (էլեկտրոէներգիա, տրանսպորտ) ավելի թանկ են, քան թե բուն Իտալիայում, ինչի հիմնական պատճառը մայրցամաքից հեռու գտնվելն է: Ի տարբերություն բուն Իտալիայի, կոմունալ ծախսերը 15-20% ավելի թանկ են: Բարձր է նաև գործազրկությունը՝ 9-12%:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Resident Population. Geographical Area: Isles. — ISTAT-ի պաշտոնական կայք.(անգլ.)