Լապլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լապլանդիա (այլ կիրառումներ)
Լապլանդիա
Տեսակտարածաշրջան, մշակութային շրջան և ethnic territory?
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Նորվեգիա,  Շվեդիա,  Ֆինլանդիա և  Ռուսաստան
Մակերես388 350 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Լապլանդիա (ֆիններեն՝ Lappi, շվեդ.՝ Lappland, նորվ.՝ Lapland), բնաշխարհ Եվրոպայի հյուսիսում՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Ռուսաստանի Մուրմանսկի մարզի արևմուտքում, հյուսիսային լայնության 64֊66օ֊ից հյուսիս։ Սաամներ (լոպարներ) ժողովրդի տարաբնակեցման հիմնական շրջանն է։

Հաճախ Լապլանդիայի անվան տակ հասկանում են շվեդական Լափլանդ նահանգը։ Սակայն, այլ դեպքերում Լապլանդիայի անվան տակ հասկանում են ավելի ընդլայնված տարածք, որը հիմնականում համընկնում է Հյուսիսային Կալոտի հետ (Ֆենոսկանդիայի մի մասը, որը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս), ինչն ավելի է համապատասխանում սաամների պատմական տարաբնակեցմանը։

Լապլանդիան երբեք չի եղել միավորված պետական կազմավորում։ Ներկա դրությամբ այն բաժանված է չորս պետությունների՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի (Կոլայի թերակղզի) միջև։ Սաամներն ունեն վառ արտահայտված ազգային ինքնություն, ինչպես նաև դրոշ և հիմն, իսկ նրանց իրավունքները ներկայացնում են մշակութային ինքնակառավարման ընտրովի մարմինները՝ Սաամական խորհրդարանը։

Սապմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաամների դրոշը

Անվանումը ստացել է սաամներ (լոպարներ) ժողովրդի անունից[1]։ Սաամները իրենց երկիրն անվանում են Սապմի (հյուսիսսաամական լեզվից թարգամանաբար «Sápmi» բառը նշանակում է «սաամների երկիր»[2])՝ այդ անվան տակ հասկանալով իրենց ավանդական տարաբնակեցման տարածքը։ Այդ բառը սովորաբար կիրառվում է որպես Լապլանդիայի հոմանիշ, սակայն այդ երկու հասկացությունների միջև գոյություն ունի որոշակի տարբերություն, քանի որ Հյուսիսային Կալոտի ամբողջ տարածքը չի համարվում սաամների ավանդական տարաբնակեցման տարածք։ Բացի այդ, Սապմիի մի մասը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից հարավ։

Sápmi բառը օգտագործվում է տարբեր կազմակերպությունների անվանումներում, որոնք կապ ունեն սաամների հետ։ Օրինակ՝ Նորվեգիայի և Շվեդիայի ռադիոկայանները համապատասխանաբար կոչվում են NRK Sápmi և SR Sápmi։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լապլանդիան համարվում է Սանտա Կլաուսի, Ձմեռ Պապի և նրանց սաամական գործընկեր Մուն Կալսայի ծննդավայրը[3]։ Ռովանիեմի քաղաքից 9 կմ հեռավորության վրա կառուցվել է Սանտա Կլաուսի գյուղ զվարճանքների այգին, նվիրված Ձմեռ Պապին, որին Ֆինլանդիայում անվանում են Յոուլուպուկկի (ֆիններեն՝ Joulupukki
  • «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ» պատմվածքի գործողությունների մոտ կեսը տեղի են ունենում Լապլանդիայում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  2. Jonas Karlsbakk. (2012 թ․ նոյեմբերի 10). «Саамскому парламенту необходимо право вето». Интернет-агентство BarentsObserver.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. ««В России появилась ещё одна родина Деда Мороза», 17 декабря 2003». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապլանդիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 489