Սկանդինավյան թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկանդինավյան թերակղզի
շվեդ.՝ Skandinaviska halvön
նորվ.՝ Skandinaviske halvøy
ֆիններեն՝ Skandinavian niemimaa

Սկանդինավյան թերակղզին ձմռանը
Տեղագրություն Եվրոպա
Ողողող ջրեր Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական և Բարենցի ծով
Ընդհանուր մակերեսը մոտ 800 000 կմ²
Ամենաբարձր կետը 2469 մ
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Շվեդիա Շվեդիա
Սկանդինավյան թերակղզի (Եվրոպա)##
Սկանդինավյան թերակղզի (Եվրոպա)
Վիքիպահեստում

Սկանդինավյան թերակղզի (նորվ.՝ Den skandinaviske halvøy կամ Den skandinaviske halvøya, շվեդ.՝ Skandinaviska halvön, ռուս.՝ Скандинавский полуостров, ֆիններեն՝ Skandinavian niemimaa), ամենամեծ թերակղզին Եվրոպայում (հյուսիս-արևմուտքում

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը 1900 կմ է, լայնությունը՝ մինչև 800 կմ, տարածությունը՝ մոտ 800 հզ կմ²։ Ողողվում է Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական և Բարենցի ծովերով։ Մայրցամաքային սահմանը պայմանականորեն տանում են Բոտնիկ ծոցի հս․ մասից մինչև Վարանգեր ֆիորդը։ Արմ․ և հս․ ափերը զառիվայր են, բարձր, մասնատված ֆիորդերով, հվ․ և արլ․ ափերը ցածր են, ժայռոտ, հաճախ՝ ստորջրյա։ Թերակղզու մեծ մասը զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, (ամենաբարձր գագաթը՝ Գալհյոպիգեն, 2470 մ), որոնց արլ-ից հարում է Նորլանդ սարահարթը, դրանից հվ․ տարածվում են Միջին Շվեդական լճային դաշտավայրը և Սմոլանդ գմբեթաձև բարձրությունը (մինչև 377 մ)։ Ռելիեֆի հիմնական գծերը կապված են Սկանդինավյան թերակղզու Բալթիական վահանի սահմանում գտնվելու և կալեդոնյան ծալքավոր կառուցվածքի հետ, որը նեոգեն-անթրոպոգենում ենթարկվել է զգալի ուղղաձիգ տեղաշարժման ու հարթեցման ի հաշիվ սառցադաշտային էկգարացիայի և կուտակման։ Օգտակար հանածոներից կան երկաթի հանքանյութ, պղինձ, տիտան, անագ։ Կլիման արմ-ում ծովային է, արլ-ում՝ բարեխառն, անցումային։

Գետային ցանցը խիտ է, գետերը՝ սահանքավոր, ջրառատ, գերազանցապես կարճ և հարուստ հիդրոէներգետիկ պաշարներով։ Կան բազմաթիվ լճեր (Վենեռն, Մելարեն, Վեթեռն են), սառցադաշտեր (տարածքը մոտ 5 հզ կմ²)։ Անտառները գրավում են տարածքի 43 %-ը։ Հս-ում տունդրան ու ասեղնատերև անտառներն են, հվ-ում՝ խառն և լայնատերև անտառները, արմ-ում՝ տորֆաճահիճները։ Կենդանիներից կան որմզդեղ, աղվես, նապաստակ, լեմինգ, եղջերու։ Ափամերձ ժայռերին և կղզիներում կան թռչնաշուկաներ։ Սկանդինավյան թերակղզում են գտնվում Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիայի հյուսիսարևմտյան մասը։