Գոթլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Գոթլանդ
Gotland / Gutland

57°28′12″ հս․. լ. 18°30′59″ ավ. ե. / 57.4701° հս․. լ. 18.5164° ավ. ե. / 57.4701; 18.5164Կոորդինատներ: 57°28′12″ հս․. լ. 18°30′59″ ավ. ե. / 57.4701° հս․. լ. 18.5164° ավ. ե. / 57.4701; 18.5164
Տեղագրություն Հյուսիսային Եվրոպա
Երկիր Շվեդիա Շվեդիա
Ջրատարածություն Բալթիկ ծով
Մակերես 2994 կմ2
Ամենաբարձր կետը 82 մ
Բնակչություն (2012) 56 717 մարդ
Բնակչության խտությունը 18,944 մարդ/կմ2
##Գոթլանդ (Շվեդիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Գոթլանդ (շվեդ.՝ Gotland), Շվեդիային պատկանող կղզի Բալթիկ ծովում: Այժմ մոտակայքում գտնվող ոչ մեծ կղզյակների հետ միասին կազմում է Գոթլանդ պատմական նահանգը, Գոթլանդ վարչական միավորը (լեն) և կոմունան:

Բնակչությունը կազմում է 56 717 մարդ (2012 թվականի դրությամբ)[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոթլանդը տիեզերքից

Գտնվում է մայրցամաքային Շվեդիայից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Գոթլանդը, որի մակերեսը կազմում է 2994 կմ²[2], համարվում է Շվեդիայի կղզիներից ամենամեծը։ Գոթլանդի մոտակայքում են գտնվում Ֆորյո (113,3 կմ²), Գոտսկա Սանդյոն (36,54 կմ²), Լիլա Կարլսյո (1,39 կմ²), Ստուրա Կարլսյո (2,35 կմ²) և այլ կղզիները, որոնք մտնում են Գոթլանդ վարչական միավորի կազմի մեջ։ Ամենաբարձր կետը Լոյստա-հեդն է (83 մ): Գլխավոր քաղաքն ու նավահանգիստն է համարվում Վիսբյու քաղաքը[3]:

Բնակավայրերն են՝ Կլինտեհամն, Բուրգսվիկ, Ֆորյոսունդ, Հեմսե, Սլիտե։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոթլանդի քարտեզը, 1626 թ.

Կղզում հայտնաբերվել են ավելի քան 42 հազար տարբեր գտածոներ, որոնք պատկանում են կղզու հնադարյան պատմությանը։ Դրանցից շատերը պատկանում են քարի դարին և իրենցից ներկայացնում են ձկնորսական բնակավայրերի մնացորդներ։

Վիկինգների դարաշրջանում Գոթլանդի բնակիչները ակտիվ առևտուր էին վարում, ինչի մասին վկայում են կղզում հայտնաբերված 650 գանձերը, որոնց մեջ առկա էին 140 հազար արաբական և արևմտաեվրոպական մետաղադրամներ և զարդեր։ Կղզու առափնյայի մոտ գոյություն ուներ նավահանգիստների համակարգ, որը ռուսական արձանագրություններում անվանում էին Գոթական ափ: Այդպիսի նավահանգիստներից մեկի տեղում էլ ստեղծվել է Վիսբյու քաղաքը[4]:

1288 թվականին կղզու վրա հակամարտություն է գոյացել Վիսբյուի առևտրականների, որոնց մեծ մասը գերմանացիներ էին և Գոթլանդի այլ շրջանների բնակիչների միջև։ Պատերազմի ընթացքում քաղաքացիները հաղթեցին, և այդ ժամանակից ի վեր սկսեցին անկախ արտաքին և առևտրային քաղաքականություն վարել։ Այդ ժամանակ Վիսբյուի շուրջը պարիսպ է կառուցվել։

1679 թվականից սկսած Գոթլանդը անընդհատ պատկանել է Շվեդիային, բացառությամբ մի քանի շաբաթների 1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի ժամանակ, երբ այն գրավված էր ռուսական զորքերի կողմից և հայտարարվել ռուսական նահանգ[5]: Այդ ժամանակաշրջանը Գոթլանդում անվանում են պատմության մեջ ամենախաղաղ գրավումը։ Ռուս սպաները ի տարբերություն տեղաբնիկների ազատ տիրապետում էին ֆրանսերենին և պարում էին, ինչի շնորհիվ տեղաբնիկ կանանց շրջապատում մեծ հեղինակություն էին վայելում[6]:

Գոթլանդի ժամանակակից բնակիչների մեծ մասը խոսում է ժամանակակից շվեդերենի գոթլանդական բարբառով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը առաջացել է գոթեր գերմանական ցեղի անունից և շվեդերեն land «երկիր» բառից, այսինքն՝ «գոթերի երկիր»։[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Население коммун Швеции (31. 12. 2012)
  2. Statistiska Centralbyrån
  3. Готланд // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. — СПб., 1907—1909.
  4. Готланд
  5. Готланд, остров в Балтийском море // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  6. Швеция, где совсем не скучно. Остров Готланд.: Швеция, Готланд, Висбю, отдых Швеция, города Швеции
  7. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Flag of Sweden.svg Շվեդիայի նահանգներ Flag of Sweden.svg

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Օլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ