Բլեքինգե
| |||||
| Երկիր | |||||
| Մասն է | Շվեդիա | ||||
| Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||||
| Մտնում է | Գոթլանդի մեջ | ||||
| Վարչկենտրոն | Կարլսկրունա | ||||
| Ամենաբարձր կետ | Q1679348? | ||||
| Բնակչություն (2007) | 151 899 մարդ | ||||
| Խտություն | 50 | ||||
| Տարածք | 2 941 | ||||
| Հիմնադրված է | 1683 թ. | ||||
| Սահմանակցում է | Սմոլանդ և Սկոնե | ||||
| 56°20′00″N 15°20′00″E / 56.333333333333°N 15.333333333333°E | |||||
Բլեքինգե (շվեդ.՝ Blekinge), պատմական նահանգ, որը գտնվում է Շվեդիայի հարավում, մտնում է պատմական Գոթլանդ տարածաշրջանի մեջ։
Մակերեսը՝ 2 941 կմ², բնակչությունը՝ 151 899 մարդ (2007 թվականի դրությամբ)[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեքինգեն հյուսիսում սահմանակցում է Սմոլանդի, իսկ արևմուտքում՝ Սկոնեի հետ։ Արևելքից և հարավից նրան ողողում են Բալթիկ ծովի ջրերը։ Նահանգի սահմանները ամբողջովին համընկնում են Բլեքինգե վարչական միավորի սահմանների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեքինգեում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկանց կացարաններ, որոնք վերաբերում են քարի դարին։ Դրանց մեծ մասը տեղակայված էր ափի մոտ, որի գիծը այն ժամանակ գտնվում էր 5-10 մ ավելի բարձր, քան այսօր։ Հնադարյան մարդիկ ապրում էին՝ զբաղվելով ձկնորսությամբ և մասնավորապես հողագործությամբ։
Բլեքինգեն գրավոր արձանագրություններում առաջին անգամ հիշատակվել է IX դարում Վուլֆսթանի ճանապարհորդության նկարագրություններում, որոնց մեջ ասվում է, որ Մյորեն, Էլանդը և Գոթլանդը պատկանում էին svear հնագույն գերմանական ցեղերին։ Այն ժամանակ կազմակերպված պետական իշխանություն գոյություն չուներ, այդ պատճառով այդ հաղորդագրությունը պետք է ընկալել ազգագրական, այլ ոչ թե քաղաքական իմաստով, այսինքն, Բլեքինգեի բնակիչները սերտ կապեր ունեին Սմոլանդի հետ։
Դանիայի և Շվեդիայի միջև մղվող մշտական պատերազմների պատճառով հաճախ Բլեքինգեի տարածք էր ներխուժում դանիական բանակը։ 1564 թվականին շվեդական թագավոր Էրիկ XIV-ը ոչնչացրել է Ռոնեբյուն, իսկ կես դար անց Գուստավ II-ը այրեց նոր կառուցված Քրիստիանապոլիսը։ 1658 թվականին Ռոսկիլեի հաշտության պայմանագրի համաձայն այն անցել է Շվեդիային, և սկսեց ենթարկվել Սկոնեի գեներալ-նահանգապետին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blekinge - Պաշտոնական տուրիստական կայք
| Շվեդիայի նահանգներ | ||
|
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ | ||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեքինգե» հոդվածին։ |
| ||||||||||