Գուստավ II
Գուստավ II | |
|---|---|
| Ծնվել է՝ | դեկտեմբերի 9 (19), 1594[1] |
| Ծննդավայր | Ստոկհոլմի թագավորական պալատ, Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
| Մահացել է՝ | նոյեմբերի 6 (16), 1632[1] (37 տարեկան) death in battle?[1] |
| Վախճանի վայր | Լյուտցեն, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
| Երկիր | |
| Տոհմ | Վազա |
| Հայր | Կառլ IX Վասա[1][2] |
| Մայր | Քրիստինա Հոլշտայն-Գոտտրոպ[1][2] |
| Երեխաներ | Գուստավ Վասաբորգ[3] և Քրիստինա |
| Հավատք | լյութերականություն |
| Ստորագրություն | |
Գուստավ II Ադոլֆ (դեկտեմբերի 9 (19), 1594[1], Ստոկհոլմի թագավորական պալատ, Ստոկհոլմ, Շվեդիա[1] - նոյեմբերի 6 (16), 1632[1], Լյուտցեն, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), թագավոր 1611 թվականից, Վասա դինաստիայից, նշանավոր զորավար։
Գահակալության սկզբում զիջումներ է արել հօգուտ ազնվականության, հովանավորել արդյունաբերության զարգացումը։ Երկրի արտաքին քաղաքականությունը նպատակամղել է Բալթիկ ծովում շվեդական տիրապետություն հաստատելուն։ Միապետական կարգերը ամրապնդելու համար կատարել է բարեփոխումներ (պետական կառավարման, դատական, ռազմական և այլն)։ Ավարտել է Դանիայի դեմ հոր՝ Կառլոս IX-ի սկսած պատերազմը (1611—1613)։ 1617 թվականին Ռուսաստանի հետ կնքել է Շվեդիայի համար ձեռնտու Ստոլբովյան հաշտության պայմանագիրը։ 1630 թվականից հակահաբսբուրգյան կոալիցիայի կազմում մասնակցել է Երեսնամյա պատերազմին (1618—1648)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ II» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 254)։ |