Jump to content

Դալարնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալարնա
Landskap Dalarna

Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էՇվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էՍվեալանդի մեջ
Բնակչություն (2007)275 715 մարդ
Խտություն9,5
Տարածք29 086
dalarna.se/DalarnaDefault.aspx?epslanguage=SV

Դալարնա (նախկինում Դալեկարլիա[1], շվեդ.՝ Dalarna), պատմական նահանգ միջին Շվեդիայի Սվեալանդ տարածաշրջանում[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալարնան արևմուտքում սահմանակցում է Նորվեգիայի, հյուսիսում՝ Հելսինգլանդի և Եստրիքլանդի, հարավում՝ Վեստմանլանդի, հարավ-արևմուտքում՝ Վերմլանդի հետ։ Նահանգի մակերեսը կազմում է 29 086 կմ², բնակչության թիվը՝ 275 715 մարդ (2007 թվականի դրությամբ)[3]։

Դալարնայի սահմանները հիմնականում համընկնում են Դալարնա վարչական միավորի հետ։

Այստեղ է գտնվում Շվեդիայի մեծությամբ յոթերորդ խոշոր լիճը՝ Սիլյանը, որի մակերեսը կազմում է 290 կմ²։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դալարնա» անվանումը առաջացել է «dal» բառի հոգնակի թվից, ինչը թարգմանաբար նշանակում է «հովիտ»։ Ենթադրվում է, որ դա կապված է երկու մեծ գետահովիտների առկայությամբ, որոնք գտնվում են նահանգում։ Այդ երկու գետահովիտները միանալով առաջացնում են Դալելվեն գետը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Eric Linklater in The Life of Charles XII pp. 53-54 & throughout
  2. Robert Nisbet Bain in Gustavus III and His Contemporaries, Volume Two London 1894 & New York 1970 pp. 33-35 & throughout
  3. Statistiska centralbyrån

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Далекарлия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.


Շվեդիայի նահանգներ

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալարնա» հոդվածին։