Վեստերբոթեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Լանդսկապ Վեստերբոթեն
Landskap Västerbotten

Զինանշան
Զինանշան
Երկիր Շվեդիա Շվեդիա (պ)
Մտնում է Նորլանդի մեջ
Բնակչություն (2014) 262․362 մարդ[1]
Խտություն 17 մարդ/կմ²
Տարածք 15 538 կմ²
Լանդսկապ Վեստերբոթեն վարչական միավորը երկրի քարտեզին
Վիքիպահեստում Commons-logo.svg Վեստերբոթեն


Վեստերբոթեն (շվեդ.՝ Västerbotten), Վեստերբոթնիա կամ Արևմտյան Բոթնիա [2], Շվեդիայի պատմական նահանգ, որը գտնվում է պատմական Նորլանդ շրջանում։ Կազմում է ժամանակակից Վեստերբոթենի լենի արևելյան մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստերբոթեն պատմական նահանգը Շվեդիայի քարտեզի վրա մինչև 1809 թվականը:

1634 թվականից Շվեդիայի նահանգները չեն կատարում որևէ վարչական գործառույթներ, այդ գործառույթներն իրականացնում են լեները։ Եվ եթե վերջիններիս սահմանները պարբերաբար փոփոխվում են, ապա նահանգները սովորաբար անփոփոխ են մնում դարերի ընթացքում։ Այնուամենայնիվ, որպես բացառություն, Վեստերբոթենի սահմանները մի քանի անգամ փոփոխվել են պատմության ընթացքում։

Վերին Նորլանդի տարածքի գաղութացման ժամանակներից ի վեր Վեստերբոթեն անվան տակ հասկացվում էր Բոտնիկի ծոցի հյուսիսային մասի արևմտյան ափի երկայնքով ձգվող ամբողջ տարածքը, որտեղից էլ առաջացել է Վեստերբոթեն անվանումը՝ ծոցի հակառակ ափին գտնվող Էստերբոթենին հակառակ։

Ռուս-շվեդական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո Ֆրիդրիխսգամի խաղաղության պայմանագրի համաձայն Շվեդական թագավորությունը Ռուսաստանին զիջել է Տուրնե Էլվ և Մուոնիո Էլվ գետերից արևելք գտնվող իր հողերը, այդ թվում նաև Վեստերբոթենի հյուսիս-արևելյան ոչ մեծ հատվածը։ Գրավված հողերի վրա Ռուսական կայսրության կազմում ստեղծվել է Ֆինլանդիայի մեծ իշխանություն, մասնավորապես, վերը նշված Վեստորբոթենի հողերը ներառվել են Օուլու նահանգի կազմի մեջ որպես Տորնեո գավառ և դադարեցին համարվել Վեստերբոթենի մաս։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistics Sweden
  2. Eric Linklater in The Life of Charles XII pp. 53-54 & throughout


Flag of Sweden.svg Շվեդիայի նահանգներ Flag of Sweden.svg

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Օլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ