Սմոլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Սմոլանդ
Småland

Զինանշան
Småland vapen.svg
Glasriket-Småland.jpg
Երկիր Շվեդիա Շվեդիա
Կարգավիճակ Շվեդիայի նահանգ
Ամենաբարձր կետ Tomtabacken
Հիմնական լեզու շվեդերեն
Բնակչություն (2009) 720․358[1]
Տարածք 29,400 կմ²
Sverigekarta-Landskap Småland.svg
Սահմանում է Բլեքինգե, Skåne, Halland, Վեստերյոտլանդ, Օստերյոտլանդ և Öland
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 0372
0433
0459
0470–0478
0480–0493
Կոորդինատներ: 57°6′3.5999999999967″ հս․ լ. 14°53′52.799999999999″ ավ. ե. / 57.100999999999999091° հս․. լ. 14.89799999999999969° ավ. ե. / 57.100999999999999091; 14.89799999999999969

Սմոլանդ (շվեդ.՝ Småland, շվեդերեն արտասանություն: [ˈsmoːland] ( )), պատմական նահանգ Շվեդիայի հարավում, Գյոթալանդ շրջանի արևելյան հատվածում։ Småland անվանումը բառացի նշանակում է «փոքր երկիր»[2]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմոլանդ նահանգը հարավում սահմանակցում է Բլեքինգե և Սկոնե, արևմուտքում՝ Հալանդ, Վեստերյոտլանդ, Օստերյոտլանդ նահանգների հետ, ինչպես նաև Էլանդ կղզու հետ։ Ելք ունի դեպի Բալթիկ ծով Շվեդիայի արևելյան առափնյայի մոտ։ Սմոլանդի տարածքի վրա են գտնվում Կալմար, Կրունուբերգ և Յոնչյոպինգ լենների մեծ մասը, ինչպես նաև Էստերգյոթլանդ և Հալանդ լենների ոչ մեծ մասը։

Նահանգի տարածքի մեծ մասը ծածկված է անտառներով, որոնք հիմնականում տարածված են հողագործության համար քիչ պետքական ավազոտ և քարքարոտ հողերի վրա։ Մշակված հողերը զբաղեցնում են տարածքի մոտ 14 %-ը, մարգագետինները՝ 7 %-ը, անտառները՝ 50 %-ը[3]: 19-րդ դարի ընթացքում ցամաքեցվել են բազմաթիվ ճահիճներ և տորֆային հողեր: Ամենաբարձր կետը Թոմտաբակենն է (377 մետր)։

Նահանգը հարուստ է լճերով: Խոշորներից է Վեթեռն լիճը, որը Շվեդիայի երկրորդ խոշոր լիճն է, ինչպես նաև Բոլմեն և Օսնեն լճերը։

Նահանգի խոշոր քաղաքներից են Կալմարը, Վոկշյոն, Յոնչյոպինգը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմոլանդում է գտնվում Շվեդիայի հնագույն քաղաքներից մեկը՝ Կալմարը։ Միջին դարերում այն պետության երրորդ խոշոր քաղաքն էր և խոշոր առևտրային կենտրոն էր համարվում, մասնավորապես, հենց նրա միջով էր արտահանվում երկաթը, որը վերահսկվում էր Գերմանիայի առևտրականների կողմից։

Դեռևս վիկինգների ժամանակներում լճերով և ճահիճներով հարուստ Սմոլանդի տարածքում երկաթ էր արդյունահանվում։ Սակայն հանքարդյունաբերությունը ծագել է 15-րդ դարում, երբ ոչ մեծ Տաբերգ (Taberg) քաղաքում սկսեցին հանքաքար հալեցնել։ XVI-XVII դարերում երկաթի մշակումն իսկական բում է ապրել, երբ դարբինները սկսել են այլ երկրներից վերցված նոր մեթոդներ սովորել։ Բացի մետաղալարից սկսեցին արտադրել ասեղներ, շղթաներ, գործվածքների համար ճաղեր, անգլիական քորոցներ և մկան թակարդներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեդիայի նահանգներ
  • Շվեդիայի վարչական բաժանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistics Sweden
  2. Encyclopaedia Britannica; Micropaedia Volume IX (1974) p. 278
  3. This figure is from Nordisk familjebok (see details and link below). A guess would be that meadows have decreased since.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Flag of Sweden.svg Շվեդիայի նահանգներ Flag of Sweden.svg

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ