Jump to content

Վեթեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեթեռն
Vättern

Վեթեռն լիճը
58°19′39″N 14°29′05″E / 58.3274938°N 14.4846634°E / 58.3274938; 14.4846634
Կոորդինատներ 58°24′0″N 14°36′0″E / 58.40000°N 14.60000°E / 58.40000; 14.60000
Տեղագրություն Հյուսիսային Եվրոպա
Երկիր Շվեդիա Շվեդիա
Հայելու բացարձակ բարձրությունը 88 մ
Ավազանի մակերեսը 1886 կմ²
Ծավալը 73,5 կմ³
Ամենամեծ խորությունը 128 մ
Միջին խորությունը 41 մ
Ջրահավաքի մակերեսը 4503 կմ²

Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Շվեդիա" does not exist.

Վիքիպահեստում

Վեթեռն լիճ Շվեդիայի հարավում, 88,5 մ բարձրության վրա։ Մակերեսը 1900 կմ² է, երկարությունը՝ 129 կմ, լայնությունը՝ մինչև 28 կմ, ավազանը՝ մոտ 6000 կմ², առավելագույն խորությունը՝ 119 մ։

Գտնվում է տեկտոնական իջվածքում։ Հատակը և ափերը ժայռոտ են։ Սնվում է աղբյուրներից, ջուրը պարզ է, սառը (հուլիսին 6-7 °C)։ Վեթեռնի վրա նկատվում են կանգուն ալիքներ և ուժեղ ալեբախություններ, որոնց հետևանքով լիճը սառցակալում է ուշ, փետրվարին։ Մուտալա գետով և Գոթա ջրանցքով միանում է Բալթիկ ծովին, Գոթա ջրանցքով, Վենեռն լճով և Գյոթա Էլվ գետով՝ Հյուսիսային ծովին։ Վեթեռնի հարավային մասում է Վիսինգսյո կղզին։ Ափերին են Յոնչյոպինգ, Մուտալա, Յու քաղաքները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեթեռն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 358