Վիկինգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկինգներ։

Վիկինգներ (դան․՝ Viking, շվեդ.՝ Vikingar, նորվ.՝ Vikingene), վաղ միջնադարյան սկանդինավյան նավաստիներ[1], 8 - 11-րդ դարերում ծովային արշավանքներ էին ձեռնարկում ողջ Եվրոպայով մեկ։ Վիկինգների մեծ մասը գյուղացիներ էին ներկայիս Շվեդիայի, Դանիայի և Նորվեգիայի տարածքից, որոնց մեծ մասը հեթանոսներ էին[1]։ Վիկինգներին 10-րդ դարում հայտնագործեցին Գրենլանդիաի կղզին։ 1000 թվականին Լեյֆ Էրիկսոնը հիմնեց գաղութ Հյուսիսային Ամերիկայում։ Սկանդինավցիները վիկինգներին անվանում էին նորմաններ («հյուսիսաային մարդիկ» (լատ.՝ Normanni), իսկ Հին Ռուսիան՝ վայրագներ (ռուս.՝ варяги)։ Վիկինգները գաղութներ հիմնեցին Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում և Հյուսիսային Ամերիկայում[2]։

Սկանդինավական ժամանակագրությունում «վիկինգ» եզրը ներկայիս իմաստով չի օգտագործվել, ավելի շուտ բնութագրել է սոցիալական երևույթ, երբ անհող բոնդերը (ազնվականությանը չպատկանող ազատ մարդիկ) լավ կյանք փնտրելով լքում էին հայրենիքը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագման մի քանի վարկած կա՝

  • Ամենատարածված վարկածի համաձայն «Վիկինգ» բառը ծագում է հին նորվեգերեն «víkingr» բառից, որը նշանակում է «մարդ ծովախորշից», (vík ծովախորշ արմատից ingr վերջածանցից)[3]։
  • Ըստ այլ վարկածի անունը կարող է նաև առաջացած լինել Նորվեգիայի Վիկ մարզի անունից։
  • Կարծիք կա, որ կարող է առաջացած լինել հին նորվեգերեն vike լքել, հեռանալ բառից, որը կարող էր վերաբերել ավազակության կամ առևտրի համար երկիրը լքող մարդկանց։

էթնիկական անմիատարրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկինգների ասպատակություններին մասնակցում էին ոչ միայն Բալթիկայի ժողովուրդները։ Մասնակիցների մեջ կային և բալթիական սլավոններ՝ վենդերը[4][5][6]։ Նման հիշատակում կա «Մագնուս Կույրի և Հերալդ Գիլիի մասին» սագայում։ Մեկ աղբյուրում էստերը բնութագրված են որպես վիկինգներ, թեև պարզված չէ՝ նրանք էստերն են, թե վիկինգներ էստերի երկրից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկինգների զավթումների պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկինգները զավթումների համար տարբեր պատճառներ ունեին՝ նոր հողերի փնտրում և վերաբնակեցում, ասպատակություններ, ծովահենություն, խոշոր ռազմական արշավանքներ, առևտուր։ Շվեդների, դանիացիների և նորվեգացիների մոտ համայնական-տոհմական կարգի քայքայումը ուղեկցվում էր վերնախավի հզորացմամբ, որի համար ավարը հարստանալու հիմնական միջոցն էր։ Համայնքի շատ ազատ անդամներ լքում էին խիտ բնակեցված ափամերձ շրջանները մշակելի հողերի պակասի պատճառով։ Նավաշինարարության զարգացումը հնարավորություն էր բացում վիկինգների առջև։ Նրանք նավարկում էին ոչ միայն Բալթիկ ծովում, այլև Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում և Միջերկրական ծովում։

Սկանդինավների առաջին այցելությունները հարավային տարածքներ խաղաղ էին՝ առևտրի նպատակներով։ Մոտավորապես 725 թվականին նրանք հասել են Դանիայի Ռիբե քաղաքը, որն այն ժամանակ ծովափնյա առևտրական կենտրոն էր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վիկինգների մասին Բրիտանիկա հանրագիտարանում
  2. Հայկակական Սովետական Հանրագիտարան, հատոր՝ 11, էջ՝ 446, Երևան, 1985
  3. Школьный этимологический словарь русского языка. Происхождение слов. — М.: Дрофа Н. М. Шанский, Т. А. Боброва 2004 (ռուս.)
  4. Примечание к Саге о Посошниках
  5. С.А. Кириллин։ «Северная основа русского народа» (ռուսերեն)։ Журнал «Континент - Россия» №17։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-11-ին։ Վերցված է 3 июля 2008 
  6. Фомин В. В. Южнобалтийские славяне в истории Старой Руссы.
  7. «Первые викинги были торговцами, а не пиратами, выяснили ученые»։ РИА Новости։ 2015-05-08։ Վերցված է 2015-05-11