Սագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սագա (այլ կիրառումներ)

Սագա (հին սկանդ․ Segja — ասել, պատմել), հին իսլանդական արձակ ասք։ Պահպանվել են միայն գրավոր սագաներ՝ գրառված 7-րդ դարի 2-րդ կեսից մինչև 14-րդ դարը։

Առաջին խմբի սագաների նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել ինքնատիպ են այսպես կոչված տոհմական սագաները կամ «Իսլանդացիների մասին սագաները» (հեղինակները հայտնի չեն)։ Հաճախ «իսլանդական սագա» կամ պարզապես «սագա» ասելով՝ նկատի են ունենում դրանք։ Այս խմբի գրեթե բոլոր սագաների սյուժետային հենքում ընկած են տոհմական երկպառակությունները։

Երկրորդ խմբի սագաների նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ խումբը «Նորվեգիայի թագավորների մասին սագաներն» են, որոնց հեղինակներից են Սնորրի Ստուրլուսոնը (1178—1241 թվականներ) և Ստուրլա Տորդարսոնը (մահացել է 1284 թվականին)։

Երրորդ խմբի սագաների նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ խումբը Իսլանդիայի եպիսկոպոսների, առաջնորդների մասին է և ունի ժամանակագրական բնույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 107 CC-BY-SA-icon-80x15.png