Իսլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլանդիայի Հանրապետություն
Lýðveldið Ísland
Իսլանդիայի դրոշ
Դրոշ
Իսլանդիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Lofsöngur
Իսլանդիայի դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Ռեյկյավիկ
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 103,000 կմ² 
 -  Ջրային (%) 2.7
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 309,699[1] 
 -  1980 մարդահամարը 229,187 
 -  Խտություն 2.9 /կմ² 
7.5 /մղոն²
Ժամային գոտի (UTC+0)
 -  Ամռանը (DST)  (UTC+0)
Վերին մակարդակի ազգային դոմենն .is
Հեռախոսային կոդ +354

Իսլանդիա[2] (իսլ.՝ Ísland [ˈislant], «սառույցների երկիր» կամ «սառցե երկիր»), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ Ողողվում է Գրենլանդական և Նորվեգական ծովերով։ Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից։ Տարածությունը 103 հզ կմ2 է, բնակչությունը՝ 317 351 մարդ (հուլիս 2014)[3], մայրաքաղաքը՝ Ռեյկյավիկ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսլանդիայի պատմություն
Իսլանդիան քարտեզի վրա

Իսլանդիայի բնակեցումն սկսվել է մոտ 870 թ.-ին։ Գաղութաբնակների մեծ մասը նորվեգացիներ էին, կային նաև իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ։ Նրանք կղզին անվանեցին Island՝ «Սառույցի երկիր»։

Իսլանդացիները հայտնագործեցին Գրենլանդիան (10-րդ դարի 80-ական թթ.) և հասան Հյուսիսային Ամերիկա (մոտ 1000 թ.-ին)։ 930 թ.-ին գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ տեղեր են գրավել քրմերն ու տոհմական ավագանին (գոդիները)։ Յուրահատուկ պայմանների պատճառով Իսլանդիայում երկար ժամանակ պահպանվել են տոհմական ավանդույթները։ 1000 թ.-ին ընդունել են քրիստոնեություն։ Մինչև 13-րդ դար Իսլանդիայում ձևավորված դասակարգային հասարակարգ և պետություն չի եղել, հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ մարդիկ՝ բոնդերը։ Գյուղացիների հողային կախումը միջին և խոշոր հողատերերից տարածվել է 13-րդ դարում։ 1262 թ.-ին Իսլանդիան ենթարկվել է Նորվեգիային, որի հետ և 1380 թ.-ին ունիայով միացել է Դանիային, իսկ 1397 թ.-ից մտել Դանիաշվեդանորվեգական Կաչմարյան անխայի մեջ։

Նորվեգիան թագավորության կարգավիճակից զրկվելուց (1537) հետո Իսլանդիայի կառավարումն անցել է Դանիային։ 1800 թ.-ին դանիական թագավորի հրամանով վերացել է իսլանդական ալտինգը։ 19-րդ դարի կեսին, կապիտալիզմի զարգացման և իսլանդական ազգի ձևավորման հետ, ուժեղացել է անկախության շարժումը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Իսլանդիան ստացել է որոշ ինքնավար իրավունքներ։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առաջացել են քաղաքական և հասարակական կազմակերպություններ. 1916 թ.-ին վերջնականապես ձևավորվել են սոցիալ-դեմոկրատական և առաջադիմական (ֆերմերական) կուսակցությունները, ինչպես նաև Իսլանդիայի Արհմիութենական ֆեդերացիան։

1918 թ.-ի նոյեմբերի 30-ին Իսլանդիայի և Դանիայի միջև կնքվել է նոր ունիա, որով Իսլանդիան մնում էր սուվերեն պետություն (Իսլանդիայի պաշտպանությունը և արտաքին գործերը վարում էր Դանիան)։

Երկրորդ համաշխարհային պատերազմ և Իսլանդիայի անկախացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թ.-ի ապրիլին, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ֆաշիստական Գերմանիայի կողմից Դանիայի օկուպացումից հետո, Իսլանդիայում ափ իջան անգլիական զորքերը։ 1941 թ.-ին նրանց փոխարինեցին ամերիկացիները։ 1943 թ.-ի դեկտեմբերին ավարտվեց Դանիա-Իսլանդական ունիայի գործողության ժամկետը։ 1944 թ.-ի մայիսի հանրաքվեի ժամանակ իսլանդացիների ճնշող մեծամասնությունն արտահայտվեց ունիայի լուծարման և հանրապետության հռչակման օգտին։

1944 թ.-ի հունիսի 17-ին Իսլանդիան հռչակվեց հանրապետություն։

1972—1973 թթ.-ին Իսլանդիայի ափամերձ ձկնորսական գոտին 12-ից 50 մղոնի հասցնելու պատճառով սրվեցին հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և ԳՖՀ-ի հետ։ 1974 թ.-ի օգոստոսին կազմվեց Գ. Հալգրիմսոնի կառավարությունը, որը հայտարարեց, որ պետք է զարկ տա Արևմուտքի երկրների հետ «պաշտպանական համագործակցությանը» և նպաստի Արևմուտք-Արևելք հարաբերությունների բարելավմանը։ 1974 թ.-ի հոկտեմբերին կնքվեց իսլանդա-ամերիկյան պաշտպանական նոր համաձայնագիր, ըստ որի կրճատվեց Իսլանդիայում գտնվող ամերիկյան զորքերի թիվը։

Իսլանդիան ՄԱԿ-ի անդամ է 1946 թ.-ից։ Տնտեսապես սերտորեն կապված է ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների, հատկապես՝ ԱՄՆ-ի հետ։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիայի խորհրդարանը Ռեյկյավիկում
Իսլանդիայի նախագահ Օլաֆուր Ռագնար Գրիմսոնը

Իսլանդիան հանրապետություն է[5]։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1944 թ.-ին։ Պետության ղեկավարը նախագահն է։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում են նախագահն ու երկպալատ խորհրդարանը (Ալտինգ), գործադիր իշխանությունը՝ նախագահն ու կառավարությունը։ Տեղական կառավարման մարմինները ընտրովի մունիցիպալիտետներն են։

Դատական համակարգը կազմում են ստորին, քաղաքային դատարաններն ու Գերագույն դատարանը։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիայի ափերը հարավում հարթ են, կուտակումնային, մնացած մասերում՝ կտրտված ֆիորդերով ու ծոցերով։ Ռելիեֆում գերակշռում են 400 – 800 մ բարձրության սարավանդները, որոնց վրա բարձրանում են 1000 – 1500 մ բարձրությամբ լեռնազանգվածներ ու հրաբուխներ։ Կա մոտ 200 հրաբուխ, որից 30-ը վերջին 1000 տարում ակտիվ է։ Հայտնի են Հեկլան, Լակին, Ասկյան, Հվաննադալսհնուկուրը (առավել բարձր կետը՝ 2119 մ)։

Իսլանդիայի տարածքի 6%-ը զբաղեցնում են լավային դաշտերը և հրաբխային գործունեության այլ հետքեր։ Տարածված են հին սառցադաշտերի հատակային, վերջնային ու կողային մորեններն ու զանդրային հարթությունները, մերձափնյա շրջաններում, գլխավորապես արևմուտքում և հարավում՝ դաշտավայրերը։

Հաճախակի են երկրաշարժերը։ Օգտակար հանածոներից են սպաթն ու ծծումբը։ Կան տաք ջրեր, գերտաք գոլորշի, հանքային աղբյուրներ, ոչ մեծ քանակությամբ տորֆ, լիգնիտ։

Կլիման մերձարկտիկական է, ծովային, ենթարկվում է Գոլֆստրիմ հոսանքի ազդեցությանը։ Հունվարի միջին ջերմաստիճանը -1 °C-ից -3 °C է, հուլիսինը՝ 9 °C-ից 11 °C, տարեկան տեղումները՝ 465 – 4000 մմ։ Տարածքի 11, 4%-ը սառցապատված է։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսլանդիայի վարչական բաժանում

Իսլանդիան վարչա-տարածքային առումով բաժանվում է մի քանի համակարգերով։ Այդպիսով երկիրը բաժանված է՝

1) 6 ընտրողական շրջանների (իսլ.՝ kjördæmi),
2) 8 վիճակագրական տարածաշրջանների (իսլ.՝ landsvæði / héruð),
3) 23 ավանդական շրջանի (իսլ.՝ sýsla, sýslur, սիսլա), որոնց մեջ կա 25 վարչականորեն անկախ քաղաք (իսլ.՝ kaupstaðir),
4) 76 համայնքների կամ մունիցիպալիտետներ (իսլ.՝ sveitarfélög

Տեղական կառավարման մարմինները ձևավորում են համայնքները, իսկ պետական կառավարման մարմինները, որպես կանոն, իրենց ֆունկցիաները կատարում են ավանդական շրջանների տարածքում։

Վիճակագրական տարածաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիայի բաժանումը տարածաշրջանների համայնքների

քարտեզին
Անվանում Վարչկենտրոն Տարածք
(կմ²)
Բնակչություն
(հազար մարդ, 2008)
ISO 3166-2 կոդ
Հայերեն Իսլանդերեն Հայերեն Իսլանդերեն
1 Հյովյուդբորգարսվայդիդ Höfuðborgarsvæðið Ռեյկյավիկ Reykjavík 1 062 200, 9 IS-1
2 Սուդուրնես Suðurnes Կեֆլավիկ Keflavík 829 21, 4 IS-2
3 Վեստուրլանդ Vesturland Բորգարնես Borgarnes 9 554 15, 6 IS-3
4 Վեստֆիրդիր Vestfirðir Իսաֆյորյուր Isafjörður 9 409 7, 3 IS-4
5 Նորդուրլանդ Վեստրա Norðurland Vestra Սյոյդաուրկրոուկյուր Sauðárkrókur 12 737 7, 4 IS-5
6 Նորդուրլանդ Էյստրա Norðurland Eystra Ակյուրեյրի Akureyri 21 968 28, 9 IS-6
7 Էյստյուրլանդ Austurland Էգիլսստադիր Egilsstaðir 22 721 13, 8 IS-7
8 Սյուդյուրլանդ Suðurland Սելֆոսս Selfoss 24 526 23, 9 IS-8

Համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իսլանդիայի համայնքներ


Համայնքները (իսլ.՝ Íslensk sveitarfélög) Իսլանդիայի վարչական տարածքներ են, որոնց ինքնավարությունը հաստատված է Իսլանդիայի Սահմանադրությունում։ Համայնքների թիվը այժմ կազմում է 76։

Կառավարական նպատակներով համայնքներում ընտրվում են հինգից մինչև տասնհինգ անդամ ունեցող Համայնքային խորհուրդները։ Համայնքային խորհուրդը նաև կարող է կառավարչի վարձել, որը կարող է խորհրդի անդամ չլինել։ Քաղաքային համայնքներում կառավարչի դերը կատարում է քաղաքապետը (իսլ.՝ bæjarstjóri կամ borgarstjóri), իսկ գյուղական համայնքներում՝ սվեյտարստյոուրիները (իսլ.՝ sveitarstjóri

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մոտ 99%–ը իսլանդացիներ են[6], ապրում են նաև դանիացիներ, գերմանացիներ և նորվեգացիներ։ Պաշտոնական լեզուն իսլանդերենն է, օրացույցը՝ Գրիգորյանը։ Համեմատաբար խիտ է բնակեցված կղզու հարավարևմտյան մասը՝ 1 կմ2 վրա մինչև 11, 6 մարդ։ Խոշոր քաղաքներն են Ռեյկյավիկը, Կոուպավոգուրը, Ակուրեյրին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդիան զարգացման միջին մակարդակ ունեցող կապիտալիստական երկիր է։ Մինչև 19-րդ դարի կեսը տնտեսության հիմնական ճյուղը մսաբրդատու անասնապահությունն էր և թույլ զարգացած ձկնորսությունը։ 20-րդ դարի սկզբից ձկնորսությունը և ձկնամշակությունը դառնում է երկրի միջազգային մասնագիտացումը։ Ձկնամթերքի արտահանությամբ միջազգային շուկայի առաջատարներից է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձկնարդյունաբերության հետ մեկտեղ զարգացել է էներգետիկ, ցեմենտի, քիմիական շինանյութերի արդյունաբերությունը։ Աճում է պետական-մոնոպոլիստական սեկտորի դերը։ Արդյունաբերությունը մեծ մասամբ կապված է ձկնորսության և ձկնամշակման հետ։

Ձկան որսով (մոտ 983 հզ. տ, 1975) Իսլանդիան գրավում է 7-րդ տեղը Արևմտյան Եվրոպայում, իսկ մեկ շնչին ընկնող ձկան որսով՝ առաջին տեղը աշխարհում։ Ձկնամշակման կենտրոններն են Ռեյկյավիկը, Սիգեուֆիորդուրը, Ակուրեյրին, Վեստմաննաէյարը։ Ստորգետնյա տաք ջրերն օգտագործվում են Ռեյկյավիկի ջեռուցման և ջերմային տնտեսություններում։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է տարածքի 23%–ը։ Մշակում են կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, ջերմոցներում՝ լոլիկ, վարունգ։

Զարգացած է մսաբրդատու ոչխարաբուծությունը և կաթնաանասնապահությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային նավատորմի ընդհանուր տոննաժը 105 հզ բրուտտո ռեգիստրային տ է (1971)։ Զարգացած է օդային տրանսպորտը («Լոֆտլեյդիր» և «Ֆլյուգֆելլագ» ավիաընկերություններ)։ Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 10 հզ կմ է։ Երկաթուղի չունի։

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանության 84%–ը ձկնեղենն է, 13%–ը՝ արդյունաբերական ապրանքներ, 3%-ը՝ անասնապահական մթերքներ (1971)։ Ներմուծում է հեղուկ վառելանյութ, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքներ։ Առևտրական հիմնական գործընկերներն են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Սկանդինավյան երկրներ։ Առևտրական համագործակցության մեջ է Ռուսաստանի հետ։ Դրամական միավորը կրոնն է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինացնող օրգանը Հետազոտությունների ազգային խորհուրդն է։ Խոշոր գիտահետազոտական հիմնարկ է Ռեյկյավիկի համալսարանին կից գործող (1937 թ․-ից) Հետազոտական ինստիտուտը։ Բնագիտական հետազոտություններ են կատարում Իսլանդիայի Ազգային թանգարանը, տարբեր ընկերություններ, հատուկ վարչություններ։ Ձկնատնտեսության գիտահետազոտական կենտրոնն ուսումնասիրում է ջրակենսաբանության, ձկնաբանության, օվկիանոսագիտության պրոբլեմներ։

Էներգետիկ վարչությունն ուսումնասիրում է ջրային ռեսուրսները։ Համալսարանին կից կան մանրէաբանության և ախտաբանության ինստիտուտներ։ Առանձին հրատարակությամբ լույս են տեսնում «Vinsindaflags Is-lendinga Rit» (1923 թ․-ից) և «Greinar» (1935 թ․-ից) գիտական աշխատությունների մատենաշարերը։ Ազգային թանգարանը (1946 թ․-ից) հրատարակում է բնական գիտությունների վերաբերյալ «Acta Naturalia Islandica» մատենաշարը։

Մամուլ, ռադիո, հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1773 թ․-ին լույս է տեսել առաջին ամսագիրը, 19-րդ դարի կեսին՝ առաջին թերթը։ Հնագույն օրաթերթն է «Վիսիր»-ը («Visir»), 1910 թ․-ից։

Մայրաքաղաքի հիմնանան թերթերն են՝ «Մորգյունբլադիդ» («Morgunbladid»), 1913 թ․-ից, «Տիմինն» («Timinn»), 1917 թ․-ից, «Թյոուդվիլյին» («Thjodhviljinn»), 1936 թ․-ից, «Ալաիդյուբլադիդ» («Althydubladid»), 1916 թ․-ից, «Նիտ լանդ-ֆրյաուլս թյոուդ» («Nytt Land-Frjals Thjod»), 1952 թ․-ից։ Սեփական ինֆորմացիոն գործակալություն չունի։ Ինֆորմացիա է ստանում Նորվեգական հեռագրական բյուրոյից, Ռեյտեր և Ասոշիեյտեդ պրես (ԱՄՆ) գործակալություններից։

1930 թ․-ից գործում է պետական ռադիոկայանը (իսլանդերեն1966 թ․-ից հաղորդումներ է տալիս իսլանդական հեռուստատեսությունը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սագա Նյալի մասին» ձեռագրի նմուշ

Գրականությունը սերում է հին սկանդինավյան բանահյուսությունից, որը հասել է ոչ վաղ, քան 13-րդ դարի գրառումներով (էդդա)։ Համաշխարհային գրականության մեջ Իսլանդիայի ամենակարևոր ավանդը սագաներն են, որոնցից առավել հետաքրքրականը, այսպես կոչված, տոհմական սագաներն են կամ «իսլանդացիների մասին սագաները» («Սագա Նյալի մասին», «Սագա Էգիլի մասին»)։

Զարգացել է նաև քրիստոնեական պոեզիան, որն իր բարձրակետին է հասել 13-րդ դարի կեսերին՝ Է. Աուսգրիմսոնի «Շուշան» պոեմում։

Կրոնական երկերի հետ հիմնական գրական ժանրն են դարձել (ընդհուպ մինչև 19-րդ դար), այսպես կոչված, ռիմերը՝ բազմատեսակ սյուժեների չափածո վերապատումները։ Իսլանդիայիի գրականությունը վերածնունդ է ապրել 19-րդ դարի ռոմանտիզմի շրջանում՝ սերտորեն կապված ինքնուրույնության համար մղվող քաղաքական պայքարի հետ (Յո. Հալլգրիմսոն, 1807—1945, Բ. Տորարենսեն, 1786—1841)։ Իսլանդական առաջին վեպը Յո. Թորոդսենի (1818—1868) «Պատանին ու աղջիկը» (1850) է։

Իսլանդիայի անկախության ձեռքբերումը (1918) խթանեց գրականության զարգացումը։ Հասարակական գիտակցության ձևավորման գործում զգալի դեր խաղացին Թ. Թոուրդարսոնի (ծն. 1889) քաղաքականապես կրքոտ «Նամակներ Լաուրային» (1924) երկը և վեպերը («Իսլանդական ավագանի», 1938, «Քարերն են խոսում», 1956)։ Հ. Կ. Լաքսնեսը (ծն. 1902) «Սալկա Վալկա» (հ. 1—2, 1931 —1932) վեպում նկարագրել է բանվորական շարժման առաջին քայլերը Իսլանդիայում։ 40-ական թթ. գրականության մեջ արտացոլվել է Իսլանդիայի անկախ հանրապետություն հռչակելու (1944) համար պայքարի հետ կապված հասարակական վերելքը։

Ռեալիզմի ուղիով է զարգանում Խ. Ստեֆաունսոնի (ծն. 1892), Օ. Սիգուրդսոնի (ծն. 1918), Յոունասոն ուր Կյոտլումի (ծն. 1899), Գ. Բյոդվարսոնի (ծն. 1904) և Ս. Հյարտարսոնի (ծն. 1906) ստեղծագործությունը։ Իսլանդական արդի պոեզիայում ակնառու դեր է խաղացել Ս. Ստեյնարը (1908—1958)։ ճանաչված են արձակագիր Թ. Վիլհյաումսոնը (ծն. 1925), դրամատուրգ Ա. Բոգասոնը (ծն. 1917), հրապարակախոս Աուրնասոնը (ծն. 1922

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիմածածկ տուն Իսլանդիայի Սյոյդաուրկրոուկյուր քաղաքում
Ճեմածածկ տան ներքին կահավորանքը, Glaumbær թանգարան

Իսլանդիայում կառուցվում էին կիսահողե, ճիմածածկ «երկարավուն տներ», հաճախ մասամբ թաղված գետնի մեջ, 18-րդ դարից՝ քաղաքներ քարե կառույցներով, դանիացի ճարտարապետների նախագծերով (Հոուլարի և Ռեյկյավիկի տաճարները)։

19-րդ դարից ստեղծվեց ներբերված՝ փայտից, տուֆից, բազալտից, ծալքավոր երկաթով շուրջկարված 2—3 հարկանի բնակելի տան տիպը։ 1920-ական թվականներից արմատավորվել են ժամանակակից կառուցվածքային և կոմպոզիցիոն ձևերը (Ռեյկյավիկի նոր կառուցապատումը, Ակուրեյրին)։ Կառուցվում են 4-5 հարկանի սեկցիոն բնակելի տներ, հասարակական, վարչական, արդյունաբերական շենքեր (ճարտարապետներ՝ Սիգուրդուր Հուդմունդսոն, Հուդյոուն Մամուելսոն, Սիգվալդի Տորդարսոն)։

11—12 դդ. Իսլանդիայի վարպետները զբաղվել են փայտի քանդակազարդմամբ։ Ավանդական հյուսկեն նախշերով են զարդարվել 12—13-րդ դդ. արծաթյա թասերը, 14—15-րդ դդ. գոթական մանրանկարները, զարդակարված ծածկոցները։

19-րդ դարից սկզբնավորվել է իսլանդական գեղանկարչությունը (դիմանկար և բնանկար20-րդ դարից ռեալիստ գեղանկարիչներից են Կյարվալը, Ցոուն Ստեֆաունսոնը, Քրիստին Յոունսդոուտիրը, քանդակագործներից՝ Էյնար Ցոունսոնը, Աուսմունդուր Ավեյնսոնը, Սիգուրյոուն Օուլաֆսոնը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեություն ընդունելուց հետո տարածվել է գրիգորյան, ապա՝ բողոքական տոմարը։ Եկեղեցական երաժշտությանը զուգընթաց զարգացել է ժողովրդական երաժշտությունը (հիմնականում առանց նվագակցության երգը)։ Երաժշտական գործիքներից են լանգշպիլը (աղեղնավոր) և ջութակը։

19-րդ դարի վերջին զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը, հիմնադիրն է ազգային հիմնի հեղինակ Ս. Սվեյնբյոռնսոնը։ 20-րդ դարի կոմպոզիտորներից են Պ. Իսոուլֆսոնը, Է. Տորոդսենը, Ա. Սնորասենը, երգչուհիներից՝ Ֆ. Պալդոաը, Գ. Սիմոնարը, երգիչներից՝ Ս. Իսլանդին, Ֆ. Վեյսգապելը, դաշնակահարներից՝ Ա. Բեյնտենենսոնը։

Ռեյկյավիկում գործում են Իսլանդական պետական սիմֆոնիկ նվագախումբը (հիմն. 1950), երգչախմբեր, կամերային համույթներ, երաժշտական ընկերություններ։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդական կինեմատոգրաֆում հատկանշական է ռեալիստական ոճը։ Նշանավոր ռեժիսորներից են Ֆրիդրիկ Տոր Ֆրիդրիկսոնը, Բալթազար Կորմակուրը, Դագուր Կարի Պետուրսոնը։ Ֆրիդրիկսոնի «Բնության Երեխաները» ֆիլմը մեծ ճանաչում բերեց այդ ռեժիսորին[7], ներկայացվելով նաև Օսկարի և եվրոպական մի քանի այլ մրցանակների ևս։ 1999 թվականին Իսլանդիայում սահմանվել է Edda զգային կինոմրցանակ։

Լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ լուսանկարիչներ են Ռագնար Աքսելսոնը[8] (Ragnar Axelsson), Արի Մագը[9] (Ari Magg), Լաուրուս Սիգուդարսոնը[10][11]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտը կարևոր տեղ ունի Իսլանդիայում, մասնավորապես այն պատճառով, որ բնակչությունը ակտիվ մասնակցում է երկրի սպորտային կյանքին[12]։ Իսլանդիան ունի ավանդական ազգային մարզաձև՝ Գլիմա, որն իրենից ներկայացնում է ըմբշամարտի տեսակ, ենթադրվում է որ այն առաջացել է միջնադարում։ Առավել սիրված մարզաձևերից են ֆուտբոլը, թեթև ատլետիկան, բասկետբոլը և հանդբոլը։ Իսլանդացի ամենանշանավոր ֆուտբոլիստը Էյդուր Գուդյոնսենն է, ով մասնավորապես հանդես է եկել «Չելսիի» և Բարսելոնա ակումբերում։ Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ընտրական փուլում իր խմբում առաջին տեղը գրավելով դուրս եկավ ֆուտբոլի եվրոպայի առաջնություն։ Հանդբոլը երբեմն հիշատակվում է որպես ազգային մարզաձև[13], իսկ հանդբոլի Իսլանդիայի հավաքականը գրեթե մշտապես գտնվում է հանդբոլի աշխարհի լավագույն քսան հավաքականների մեջ։ Նման բարձր ցուցանիշ ունի նաև Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը, 2013 թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ այն ՖԻՖԱ-ի դասակարգման ցանկում զբաղեցնում է 15-րդ տեղը[14]։ Իսլանդայում լավ պայմաններ են ստեղծված մի շարք մարզաձևերի համար՝ դահուկավազքի, ձկնորսության, սնոուբորդի և այլն։ Երկրում շատ կան գոլֆի մարզադաշտեր, և այդ ցուցանիշով Իսլանդիան ունի ռեկորդային ցուցանիշ երկրի բնակչության քանակի համեմատ ունեցած գոլֆերի մարզադաշտերի քանակով, Իսլանդիայում է մշտապես անցկացվում գոլֆի միջազգային Arctic Open մրցաշարը[15]։ Բարձր ցուցանիշներ Իսլանդիան ունի ուժեղ մարդկանց առաջնություններում, Մագնուս Վեր Մագնուսոնը և Ջոն Պալ Սիգմարսոնը բարձր տեղեր են գրավել այդ մրցություններում։

Բնակչության շրջանում մեծ տարածում նաև լողը, և լողի դասընթացները մտնում են պարտադիր ուսուցման ծրագրերի մեջ[16]։

Երկրի հնագույն մարզական միությունը Հրաձգության Իսլանդայի Միությունն է, որը հիմնադրվել է 1867 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population development 2012» (PDF)։ Statistics Iceland։ էջեր С. 6։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-27-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 25 
  2. «Hvert er formlegt heiti landsins okkar?» (Icelandic)։ Vísindavefurinn։ Վերցված է փետրվարի 21, 2010 
  3. The World Factbook
  4. Don Young (սեպտեմբերի 2, 2009). Reykjavik Iceland & it's Surroundings. Hunter Publishing, Inc. էջ 30. ISBN 9781588437983. https://books.google.am/books?id=Q-E04qINoCMC&pg=PT30։ Վերցված է 2011 թ․ մայիսի 20. 
  5. iceland.is Информация об Исландии
  6. allnations.ru Население Исландии
  7. http://icelandculture.ru/content/movie/fridrik_thor_fridriksson/children_of_nature.html Բնության Երեխաները
  8. Ragnar Axelsson photography
  9. Ari Magg. Photos
  10. Lárus Sigurðarson — Forsíða
  11. Lárus Sigurðarson — Forsíða
  12. Wilcox, Jonathan (2007). Cultures of the World: Iceland. Marshall Cavendish Benchmark. էջ 109. ISBN 0-7614-2074-6. 
  13. Wilcox, Jonathan (2007). Cultures of the World: Iceland. Marshall Cavendish Benchmark. էջ 110. ISBN 0-7614-2074-6. 
  14. FIFA (2 օգոստոս 2013)։ «FIFA/Coca-Cola Women's World Ranking»։ Վերցված է 23 սեպտեմբեր 2013 
  15. Wilcox, Jonathan (2007). Cultures of the World: Iceland. Marshall Cavendish Benchmark. էջ 111. ISBN 0-7614-2074-6. 
  16. Wilcox, Jonathan (2007). Cultures of the World: Iceland. Marshall Cavendish Benchmark. pp. 111. ISBN 0-7614-2074-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilcox, Jonathan and Latif, Zawiah Abdul (2007). Cultures of the World։ Iceland. Marshall Cavendish. ISBN 978-0-7614-2074-3.
  • Davis, Robert C. 2003. Christian Slaves, Muslim Masters։ White Slavery in the Mediterranean, the Barbary Coast and Italy, 1500–1800. Palgrave Macmillan.
  • Gylfason, Thorvaldur. 2010. "Iceland’s special investigation: The plot thickens". VoxEU.org. 30 April 2010. Retrieved 7 November 2010.
  • Jonsson, Asgeir (2008). Why Iceland? How One of the World's Smallest Countries Became the Meltdown's Biggest Casualty. McGraw–Hill Professional. ISBN 978-0-07-163284-3.
  • Jonsson, Ivar (2012) 'Explaining the Crisis of Iceland - A Realist Approach' in Journal of Critical Realism, 11, 1.
  • "Hagstofa Íslands – Hagtölur " Mannfjöldi " Mannfjöldaspá". Statistics Iceland. Retrieved 24 May 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png