Իսլանդիայի վարչական բաժանում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իսլանդիան վարչա-տարածքային առումով բաժանվում է մի քանի համակարգերով։ Այդպիսով երկիրը բաժանված է՝
- 1) 6 ընտրողական շրջանների (իսլ.՝ kjördæmi),
- 2) 8 վիճակագրական տարածաշրջանների (իսլ.՝ landsvæði / héruð),
- 3) 23 ավանդական շրջանի (իսլ.՝ sýsla, sýslur, սիսլա), որոնց մեջ կա 25 վարչականորեն անկախ քաղաք (իսլ.՝ kaupstaðir),
- 4) 76 համայնքների կամ մունիցիպալիտետներ (իսլ.՝ sveitarfélög):
Տեղական կառավարման մարմինները ձևավորում են համայնքները, իսկ պետական կառավարման մարմինները, որպես կանոն, իրենց ֆունկցիաները կատարում են ավանդական շրջանների տարածքում։
Ընտրողական շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրական տարածաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ քարտեզին |
Անվանում | Վարչկենտրոն | Տարածք (կմ²) |
Բնակչություն (հազար մարդ, 2008) |
ISO 3166-2 կոդ | ||
---|---|---|---|---|---|---|---|
Հայերեն | Իսլանդերեն | Հայերեն | Իսլանդերեն | ||||
1 | Հյովյուդբորգարսվայդիդ | Höfuðborgarsvæðið | Ռեյկյավիկ | Reykjavík | 1 062 | 200,9 | IS-1 |
2 | Սուդուրնես | Suðurnes | Կեֆլավիկ | Keflavík | 829 | 21,4 | IS-2 |
3 | Վեստուրլանդ | Vesturland | Բորգարնես | Borgarnes | 9 554 | 15,6 | IS-3 |
4 | Վեստֆիրդիր | Vestfirðir | Իսաֆյորյուր | Isafjörður | 9 409 | 7,3 | IS-4 |
5 | Նորդուրլանդ Վեստրա | Norðurland Vestra | Սյոյդաուրկրոուկյուր | Sauðárkrókur | 12 737 | 7,4 | IS-5 |
6 | Նորդուրլանդ Էյստրա | Norðurland Eystra | Ակյուրեյրի | Akureyri | 21 968 | 28,9 | IS-6 |
7 | Էյստյուրլանդ | Austurland | Էգիլսստադիր | Egilsstaðir | 22 721 | 13,8 | IS-7 |
8 | Սյուդյուրլանդ | Suðurland | Սելֆոսս | Selfoss | 24 526 | 23,9 | IS-8 |
Համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքները (իսլ.՝ Íslensk sveitarfélög) Իսլանդիայի վարչական տարածքներ են, որոնց ինքնավարությունը հաստատված է Իսլանդաիայի Սահմանադրությունում։ Համայնքների թիվը այժմ կազմում է 76։ Կառավարական նպատակներով համայնքներում ընտրվում են հինգից մինչև տասնհինգ անդամ ունեցող Համայնքային խորհուրդները։ Համայնքային խորհուրդը նաև կարող է կառավարչի վարձել, որը կարող է խորհրդի անդամ չլինել։ Քաղաքային համայնքներում կառավարչի դերը կատարում է քաղաքապետը (իսլ.՝ bæjarstjóri կամ borgarstjóri), իսկ գյուղական համայնքներում՝ սվեյտարստյոուրիները (իսլ.՝ sveitarstjóri)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|