Կեֆլավիկ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Կեֆլավիկ | ||
| իսլ.՝ Keflavík | ||
| 64°00′00″N 22°34′55″W / 64.00000°N 22.58194°W | ||
| Երկիր | ||
| Համայնք | Reykjanesbær? | |
| Առաջին հիշատակում | XVI դար | |
| ԲԾՄ | 5 մ | |
| Պաշտոնական լեզու | իսլանդերեն | |
| Բնակչություն | ▲23 329 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | |
| Ագլոմերացիա | 13256 | |
| Ազգային կազմ | իսլանդացիներ | |
| Ժամային գոտի | UTC+0 | |
| Փոստային դասիչ | 220-221-222 | |
|
| ||
Կեֆլավիկ (իսլ.՝ Keflavík), քաղաք Ռեյկյանես թերակղզու վրա, որը գտնվում է հարավարևմտյան Իսլանդիայում։ Բնակչությունը՝ ▲23 329 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]։ 1994 թվականից քաղաքը մտնում է Ռեյկյանեսբայր միավորված մունիցիպալիտետի մեջ, որտեղ բնակվում է 13,971 մարդ (2011 թվականի դրությամբ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կեֆլավիկը գտնվում է երկրի մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կմ հեռավորության վրա (ավտոճանապարհով մոտ 50 կմ), քաղաքում կա նավահանգիստ, քաղաքի մոտակայքում՝ համանուն միջազգային օդանավակայան։ Մինչ 2006 թվականը քաղաքում է գտնվել Իսլանդիայի Զինված ուժերի շտաբը։
Բնակավայրը հիմնադրվել է XVI դարում և երկար ժամանակ հիմնական տնտեսությունը ձկնորսությունն էր[2]։
Կեֆլավիկից 10 կմ դեպի հարավ գտնվում է Գարդուր քաղաքը։
1940-ական թվականներից Կեֆլավիկի տարածքում տեղակայված են եղել ԱՄՆ-ի զորքերը, որոնք 1941 թվականից իրենց վրա են վերցրել Իսլանդիայի պաշտպանությունը և թույլտվություն են ստացել ռազմակայաններ կառուցել այն պայմանով, որ պատերազմի ավարտվելուն պես բոլոր օտարերկրյա զորքերը կլքեն երկիրը։ 1946 թվականին ԱՄՆ կառավարությունը Իսլանդիային դիմում է Կեֆլավիկում և այլ վայրերում տեղակայված ռազմակայանների երկարաժամկետ վարձակալության խնդրանքով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեֆլավիկի կլիման մերձբևեռային օվկիանոսային է։ Այս կլիմային բնորոշ է ցուրտ ամառը և չափավոր ցուրտ ձմեռները։ Ամենախոնավ ամիսը հոկտեմբերն է, իսկ ամենաչորը՝ հուլիսը։
| Կեֆլավիկի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Միջին բարձր °C (°F) | 2 (35) |
3 (37) |
3 (38) |
6 (42) |
9 (48) |
11 (52) |
13 (55) |
12 (54) |
10 (50) |
7 (44) |
4 (39) |
2 (36) |
6.8 (44.2) |
| Միջին ցածր °C (°F) | −2 (28) |
−2 (29) |
−1 (30) |
1 (33) |
4 (39) |
7 (44) |
8 (47) |
8 (47) |
6 (42) |
3 (37) |
0 (32) |
−2 (29) |
2.5 (36.4) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 109 (4.3) |
112 (4.4) |
112 (4.4) |
86 (3.4) |
80 (3) |
71 (2.8) |
64 (2.5) |
94 (3.7) |
109 (4.3) |
130 (5) |
119 (4.7) |
124 (4.9) |
1210 (47,4) |
| աղբյուր: Weatherbase[3] | |||||||||||||
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի մարզական ակումբներից հայտնի է «Կեֆլավիկ» ֆուտբոլային ակումբը, երկրի քառակի չեմպիոն, որը հայտնի է եվրոակումբներում իր խաղերով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.reykjanesbaer.is/is/stjornsysla/fjarmal-og-rekstur/gagnatorg
- ↑ Cathy Harlow, Iceland, Landmark Visitors Guide, 3rd ed. 2004, ISBN 1-84306-134-1, p. 57.
- ↑ «Weatherbase: Historical Weather for Keflavik, Iceland». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեֆլավիկ» հոդվածին։ |
| ||||||||||
