Լատվիայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լատվիան վարչականորեն բաժանվում է 110 երկրամասի (լատիշ․՝ novadi, եզ․ թիվ՝ լատիշ․՝ novads) և 9 հանրապետական ենթակայության քաղաքի (լատիշ․՝ republikas pilsētas, եզ․ թիվ՝ լատիշ․՝ republikas pilsēta)[1][2]։

Մինչ 2009 թվականի հուլիսի 1-ը Լատվիան բաժանված էր 26 շրջանի և 7 հանրապետական ենթակայության քաղաքի։

Վարչական բաժանումը մինչ 2009 թվականի հունիսի 1-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի Հանրապետության հռչակման ժամանակ՝ ամբողջապես պահպանվել է նախկին վարչական գավառական բաժանումը (բաժանվել են քաղաքների և վոլոստների), Սեյմի ընտրությունների համար երկիրը բաժանվել է 5 ընտրական շրջանների։ Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում 1949 թվականի ավարտին գավառները բաժանված էին 58 շրջանների․ կային նաև հանրապետական նշանակության քաղաքներ։

Ժամանակակից վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերի 19-ին Լատվիայի կառավարությունը որոշեց՝ Լատվիայում նախկին 553 ինքնակառավարությունների (շրջաններ, վոլոստներ և այլն) փոխարեն պետք է ստեղծվեն 109 երկրամասեր (նովադներ) (լատիշ․՝ novads, հոգնակի թիվ՝ լատիշ․՝ novadi) և հանրապետական ենթակայության 9 քաղաքներ։

Լատվիայի երկրամասեր և հանրապետական ենթակայության քաղաքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Administratīvo teritoriju un apdzīvoto vietu likums» (Latvian)։ likumi.lv։ 2008-12-18։ Վերցված է 2010-01-05 
  2. «Administratīvo teritoriju un apdzīvoto vietu likums» (Latvian)։ nais.lv։ 2008-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2015-09-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]