Վիլյակայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյակայի շրջան
լատիշ․՝ Viļakas novads
Դրոշ Զինանշան


ԵրկիրԼատվիա Լատվիա
ԿարգավիճակԼատվիայի նախկին մունիցիպալիտետ
Մտնում էԼատվիա
ՎարչկենտրոնՎիլյակա
Բնակչություն5160
Խտություն8,08
Ազգային կազմԼատիշներ
Տարածք638,79[1]:
Հիմնադրված էհուլիսի 1, 2009 թ.
ISO 3166-2 կոդLV-108
vilaka.lv

Վիլյակայի շրջան (լատիշ․՝ Viļakas novads), վարչա-տարածքային միավոր Լատվիայի Հանրապետության արևելքում մասում՝ Լատգալիա տարածաշրջանում։ Շրջանը բաղկացած է վեց վոլոստից, և վարչական կենտրոն Վիլյակա քաղաքից։ Շրջանը ստեղծվել է 2009 թվականի հուլիսի 1-ին։ Տարածքը կազմում է 638,79 կմ²[1]։ Սահմանակից է Լատվիայի Բալտինավայի, Բալվիի և Ալուքսենեի շրջանների և Ռուսաստանի Պսկովի մարզի հետ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը կազմում էր 6433 մարդ[2]։

2011 թվականի Լատվիայի բնակչության մարդահամարի արդյունքներով ազգային կազմն էր[3]՝

Ազգություն Բնակչություն,
մարդ. (2011)
%
Լատիշներ 4427 78,15 %
Ռուսներ 1012 17,86 %
Բելառուսներ 43 0,76 %
Ուկրաինացիներ 65 1,15 %
Լեհեր 21 0,37 %
Լիտվացիներ 5 0,09 %
Այլ 92 1,62 %
ընդամենը 4133 100,00 %

Տարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Լատվիայի վարչական բաժանում» (լատվիերեն). Տարածքային զարգացման և ինքնավարությունների նախարարություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  2. «Ինքնավար համայնքներում բնակչության քանակը 01.01.2010 դրությամբ» (PDF) (լատվիերեն). Քաղաքացիության և միգրացիայի գործերի վարչություն. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  3. 2011 թվականի մարդահամարի համաձայն Լատվիայի բնակչությունը (լատիշերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյակայի շրջան» հոդվածին։