Դաուգավպիլս
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դաուգավպիլս | |||||
ռուս.՝ Даугавпилс | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1275 թ. | ||||
Մակերես | 72,356298 կմ² | ||||
ԲԾՄ | 105±1 մետր | ||||
Բնակչություն | ▼82 604 մարդ (հունվարի 1, 2019)[1] | ||||
Ժամային գոտի | Արևելաեվրոպական ամառային ժամ, UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 654 | ||||
Փոստային ինդեքսներ | 5401–5465 | ||||
Պաշտոնական կայք | daugavpils.lv | ||||
| |||||
Դաուգավպիլս (լատիշ․՝ Daugavpils), հանրապետական ենթակայության քաղաք Լատվիայում, երկրի մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքը, մայրաքաղաք Ռիգայից հետո:
Նախկինում անվանվել է՝ մինչև 1920 թվականը Դոինսկ, մինչև 1893 թվականը Դինաբուրգ, 1656-1667 թվականներին՝ Բորիսոգլեբով:
Քաղաքի բնակչությունը կազմում է 86 հազար մարդ (2016)[2]: Հանրապետության ամենահարավային քաղաքն է, գտնվում է Դաուգավա (Արևմտյան Դվինա) գետի վրա, Բելառուսիայի հետ պետական սահմանից ոչ հեռու (25 կմ):
Լատվիայի արևելյան մասի խոշորագույն քաղաքն է, հանդիսանում է տարածքի մշակութային, կրթական և արդյունաբերական կենտրոնը: Քաղաքը Դաուգավպիլսի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն նրա կազմի մեջ չի մտնում:
Երկաթուղային խոշոր հանգույց է:
Պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1275 թվականին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվոնիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Դինաբուրգը (երկայումս՝ Վեցպիլս), հիմնադրվել է խաչակիր ասպետների կողմից Դվինա գետի ափին՝ ներկայիս քաղաքից 19 կմ վերև հոսանքի ուղղությամբ: Պատմական աղբյուրներում ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին: Այդ նույն թվականին Լիվոնյան օրդենի մագիստրոս Էռնստ ֆոն Ռատցեբուրգը կառուցել է Դինաբուրգ քարե ամրոցը, որը դարձել է կոմտուրիայի կենտրոն:
Նոր ամրոցի հիմնադրումից քիչ հետո Տրոյդեն իշխանը մի քանի շաբաթով պաշարել է այն: Մի քանի տարի անց Տրոյդենի հետնորդ իշխան Վիտենի գրոհն առավել հաջող է անցել, և ամրոցն առաջին անգամ քանդվել է: 1313 թվականին օրդենի մագիստրոս Գերդ ֆոն Յորքը վերակառուցել է Դինաբուրգը, իսկ 1347 թվականին մագիստրոս Գոսվին ֆոն Հերիկեն կառուցել է ևս չորս աշտարակ: 1481 թվականին ռուս-լիվոնյան պատերազմի ժամանակ ամրոցը գրավել են Իվան III-ի զորքերը, որոնք հետո դուրս են քշվել:
Ռեչ Պոսպոլիտայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1558 թվականին սկսվել է Լիվոնյան պատերազմը: 1559 թվականին Դինաբուրգը լիվոնացիները զիջել են լեհ թագավոր ու Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ II-ին: Արքայի և Լիվոնիայի Տևտոնական օրդենի լանդմայստեր Գոթհարդ Կետլերի միջև 1561 թվականին համաձայնագիր է կնքվել, որով Դինաբուրգն ընդգրկվել է Լիտվական մեծ իշխանության կազմում: 1659 թվականին հերցոգ Գոթհարդ Կետլերը վերջնականապես հրաժարվել է ամրոցից՝ այն զիջելով Ռեչ Պոսպոլիտային:
Լիվոնյան պատերազմի ընթացքում 1577 թվականի հուլիսին ամրոցը գրավել են Իվան Ահեղի զորքերը, որը պատվիրել է ավերված ամրոցից 19 կմ հեռավորության վրա՝ Շունից գետի գետաբերանին, ամրություն կառուցել: Սակայն 1578 թվականին Իվան Ահեղը ստիպված է եղել հրաժարվել Լիվոնիայի շրջանից՝ այն վերադարձնելով Ռեչ Պոսպոլիտային:
Շվեդական գահի համար մղված պայքարի ժամանակահատվածում Սիգիզմունդ III-ի և հերցոգ Կառլ Վասայի տիրակալության օրոք շվեդները երկու անգամ նվաճել են Դինաբուրգը, սակայն ամեն անգամ այն վերադարձրել են Լեհաստանին: Կեյդանի համաձայնագրով 1655 թվականին քաղաքը հանձնվել է շվեդներին: Սակայն մեկ տարի անց ռուս-շվեդական պատերազմի արդյունքում (1656-1658) Դինաբուրգը պաշարվել ու գրավվել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի զորքերի կողմից, որը քաղաքը վերանվանել է Բորիսոգլեբով (որոշ աղբյուրներում՝ Բորիսոգլեբսկ)[3]: 1666 թվականին ռուս-լեհական պատերազմի ժամանակ քաղաքը գրավել են լեհերը, սակայն Անդրուսովոյի հաշտության պայմանագրով այն դարձյալ մտել է Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ:
Ռուսական կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանման արդյունքում Դինաբուրգն ընդգրկվել է Ռուսական կայսրության Պսկովի նահանգում, իսկ 1902 թվականից՝ Վիտեբսկի նահանգում: 1810-1878 թվականներին քաղաքում ժամանակ առ ժամանակ ընթացել է Դինաբուրգի ամրոցի շինարարությունը:
19-րդ դարի երկրորդ կեսից քաղաքը դարձել է Արևմտյան Ռուսաստանի առևտրական կենտրոններից մեկը: Քաղաքը նոր նշանակություն է ձեռք բերել Սանկտ Պետերբուրգ-Վարշավա երկաթուղու կառուցումից հետո (1860-1862)[4]: 19-րդ դարի կեսերից սկսվել է արդյունաբերության բուռն զարգացում:
1893 թվականի հունվարի 14-ին ռուս կայսր Ալեքսանդր III-ի հրամանով Դինաբուրգն անվանափոխվել է Դվինսկ:
1897 թվականին քաղաքի բնակչությունը եղել է 69.675 մարդ, այդ թվում՝ 32.064 հրեա, 19.153 ռուս, 11.420 լեհ, 3.126 գերմանացի, 1.525 բելառուս, 1.274 լատիշ[5]:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արդյունաբերության մեծ մասը էվակուացվել է ռուսական կայսրության հեռավոր շրջանները: Ճակատի գիծը քաղաքին է մոտեցել 1915 թվականին, երբ գերմանացիները հնարավորթյուն են ստացել Դվիանայով շարժվել Դվինսկ: Ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր կետի՝ Դվինսկի գրավումը ճանապարհ կբացեր դեպի Պետրոգրադ:
Քաղաքի շուրջ ընթացել են դիրքային մարտեր: Հոկտեմբերյան հեղափոխությունից և Խաղաղության մասին դեկրետից հետո նոյեմբերին Դվինսկով Պետրոգրադից Բրեստ-Լիտովսկ է ուղևորվել Ժողովրդական կոմիսարների խորհրդի պատվիրակությունը Գերմանիայի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար: 1917 թվականի դեկտեմբերի 31-ին Դվինսկի շրջանը Վիտեբսկի շրջանից անցել է Վիձեմեի ու Լատգալիայի շրջաններում ձևավորված Իսկոլատա հանրապետությանը: 1918 թվականի փետրվարի 18-ին քաղաք են մտել գերմանական զորքերը:
Նոյեմբերյան հեղափոխությունից հետո 1918 թվականի դեկտեմբերի 9-ին գերմանական զորքերն առանց կռվի քաղաքը հանձնել են Կարմիր բանակին: Դվինսկը մտել է Լատվիական ԽՍՀ կազմի մեջ, որը հռչակվել է 1918 թվականի դեկտեմբերի 17-ին:
Լատվիական առաջին հանրապետության ու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]
Դվինսկի համար մղված մարտերի ժամանակ 1920 թվականի հունվարի 3-ին քաղաքն օկուպացրել են լեհական զորքերը գեներալ Ռիձ Սմիգլայի գլխավորոիթյամբ: Փարիզի հաշտության պայմանագրով (1920) քաղաքը մնացել է անկախ Լատվիայի կազմում: Նույն թվականին այն անվանափոխվել է Դաուգավպիլս (ամրոց Դաուգավայի մոտ):
1935 թվականին բացվել է Մերձբալթիկայի պողպատե առաջին կամուրջը՝ Միասնության կամուրջը, որը Դաուգավպիլսը կապում է Գրիվային:
1939 թվականի սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հետ Դաուգավպիլսի շրջան են մտել լեհական բանակի ստորաբաժանումները, իսկ ամրոցում աշնանը ճամբար է ձևավորվել ներկալված լեհերի համար:
1939 թվականի դեկտեմբերի սկզբին քաղաքի տարածքով երկաթուղով Գերմանիա են մեկնել Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատան աշխատակիցները սկսված խորհրդա-ֆիննական պատերազմի պատճառով: Ֆինլանդիայի դեսպանը մի քանի օր մնացել է քաղաքի հյորանոցներից մեկում:
1940 թվականի հունիսի 17-ին Գրիվայի կողմից Դաուգավպիլս են ներխուժել խորհրդային զորքերը:
1941 թվականի հունիսի 26-ին քաղաքը զբաղեցրել են գերմանական զորքերը: Քաղաքի մերձակա անտառում զանգվածային գնդակահարություններ են եղել[6]:
1944 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, երբ քաղաքն ազատագրվել է գերմանական զորքերից, այն Լատվիական ԽՍՀ մայրաքաղաքի գործառույթն է կատարել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի տարածում սպանվել է մոտ 165.000 մարդ, ավերվել է քաղաքի շինությունների մոտ 70 %-ը[7]:
ԽՍՀՄ կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականի նոյեմբերի 5-ին քաղաքում գործարկվել է առաջին տրամվայը: 1952 թվականի ապրիլի 8-ից մինչև 1953 թվականի ապրիլի 25-ը Դաուգավպիլսը եղել է Դաուգավպիլսի շրջանի կենտրոնը: 1953 թվականի մայիսի 30-ին Լատվիական ԽՍՀ գերագույն խորհրդի հրամանագրով Գրիվա քաղաքն ընդգրկվել է Դաուգավպիլս քաղաքին:
1957 թվականին գործարկվել է հեռուստաաշտարակ՝ 180 մ բարձրությամբ: 1988 թվականին ուղղաթիռի օգնությամբ նրա բարձրությունն ավելացվել է ևս 24 մ-ով, ու այժմ այն 204 մ է:
1959 թվականի՝ ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվել է 65.5 հազար մարդ: Կառուցվել են բնակելի նոր թաղամասեր: Կառուցվել են արդյունաբերական մի շարք գործարաններ:
1970 թվականի մարդահամարով քաղաքի բնակչությունն արդեն 100.6 հազար մարդ էր: Հետպատերազմյան շրջանում քաղաքն ընդգրկված է եղել ՆԱՏՕ-ի 100 օբյեկտների ցանկում, որոնք ենթակա են գնդակոծման իր ունեցած նշանակության, ռազմավարական դիրքի համար, քանի որ քաղաքում գործել են երկաթուղային կարևոր հանգույց, զինապահեստներ, ռազմական ուսումնարան, ռազմական օդակայան (ներկայումս՝ Դաուգավպիլսի միջազգային օդակայան):
1979 թվականին սկսվել է Դաուգավպիլսի հէկ-ի շինարարությունը, որը դադարեցվել էր 1987 թվականին: 1989 թվականին կառուցվել է նոր Միասնության կամուրջը: 1989 թվականի՝ ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը եղել է 126.7 հազար մարդ:
Անկախ Լատվիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքն ունեցել է 127.619 բնակիչ: Հետագայում քաղաքի բնակչությունը սկսել է նվազել[8].
- 1995 - 120.897 մարդ
- 2000 - 115.574 մարդ
- 2005 - 107.269 մարդ
- 2010 - 95.962 մարդ
- 2015 - 86.435 մարդ:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաուգավպիլսից հեռավորությունը խոշոր քաղաքների միջև (մինչև մայրուղի)[9][10] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
![]() |
![]() ![]() ![]() |
|||||||
![]() ![]() |
![]() |
||||||||
![]() ![]() ![]() ![]() |
![]() |
![]() ![]() |
|||||||
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաուգավպիլսի կլիման Լատվիայի այլ շրջանների համեմատությամբ առավել չափավոր ցամաքային է: Օդի ջերմաստիճանը ամռանը համեմատաբար բարձր է, իսկ ձմռանը՝ ցածր[11]: Դաուգավպիլսում են գրանցվել Լատվիայի ամենաբարաձր ջերմաստիճանը՝ +36,4 °C (օգոստոսի 4, 1943) և ամենացածր ջերմաստիճանը՝ -43.2 °C(փետրվարի 8, 1956)[12]: Արևային ժամերի քանակը տարեկան կազմում է 1.809 ժամ[13]:
Դուգավպիլսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 7.5 (45.5) |
13.1 (55.6) |
18.4 (65.1) |
24.4 (75.9) |
30.4 (86.7) |
31.8 (89.2) |
33.6 (92.5) |
31.6 (88.9) |
28.8 (83.8) |
23.6 (74.5) |
16.3 (61.3) |
10.2 (50.4) |
33.6 (92.5) |
Միջին բարձր °C (°F) | −3.8 (25.2) |
−2.5 (27.5) |
2.4 (36.3) |
10.4 (50.7) |
18.1 (64.6) |
21.4 (70.5) |
22.4 (72.3) |
21.5 (70.7) |
16.1 (61) |
9.9 (49.8) |
3.2 (37.8) |
−1.3 (29.7) |
9.8 (49.6) |
Միջին օրական °C (°F) | −6.7 (19.9) |
−5.9 (21.4) |
−1.8 (28.8) |
5.2 (41.4) |
12.1 (53.8) |
15.7 (60.3) |
16.9 (62.4) |
15.9 (60.6) |
11.2 (52.2) |
6.1 (43) |
1.0 (33.8) |
−3.8 (25.2) |
5.5 (41.9) |
Միջին ցածր °C (°F) | −10.0 (14) |
−9.4 (15.1) |
−5.7 (21.7) |
0.7 (33.3) |
6.3 (43.3) |
10.1 (50.2) |
11.7 (53.1) |
10.9 (51.6) |
7.2 (45) |
2.9 (37.2) |
−1.3 (29.7) |
−6.7 (19.9) |
1.4 (34.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −36.0 (−32.8) |
−34.5 (−30.1) |
−32.0 (−25.6) |
−18.6 (−1.5) |
−5.5 (22.1) |
−0.6 (30.9) |
3.6 (38.5) |
−1.5 (29.3) |
−5.0 (23) |
−11.2 (11.8) |
−22.0 (−7.6) |
−38.7 (−37.7) |
−38.7 (−37.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.42) |
27 (1.06) |
34 (1.34) |
40 (1.57) |
51 (2.01) |
73 (2.87) |
83 (3.27) |
74 (2.91) |
66 (2.6) |
52 (2.05) |
52 (2.05) |
46 (1.81) |
634 (24.96) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9.6 | 7.7 | 8.5 | 8.0 | 9.2 | 9.9 | 11.1 | 10.2 | 11.7 | 9.8 | 11.4 | 11.9 | 119.0 |
Միջին ամսական արևային ժամ | 34 | 61 | 123 | 170 | 250 | 259 | 255 | 226 | 151 | 90 | 33 | 22 | 1674 |
աղբյուր: NOAA[14] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ Կենտրոնական վիաճակագրական վարչության տվյալներով քաղաքի բնակչությունը 46.342 մարդ է կամ 92.492 մարդ Քաղաքացիության ու արտագաղթի վարչության՝ բնակչության գրանցման տվյալներով[15][16]:
|
|
|
|
2004-2008 թվականներին Դաուգավպիլսի բնակչությունը կրճատվել է 6.374-ով, իսկ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել 104.857 մարդ: 2000 թվականի տվյալներով բնակչության 80.4 %-ի համար մայրենի լեզուն եղել է ռուսերենը[20][21]: Մահացությունը 1.000 մարդու հաշվով կազմում է 67 մարդ, ծնունդը՝ 39 մարդ: Ամուսնությունների թիվը մոտ 29.000 է: Մշտական բնակություն է հաստատել 62.000 մարդ[22]:
2011 թվականի մարտի 1-ի դրությամբ քաղաքն ունեցել է 93.312 բնակիչ[23]:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաուգավպիլսը ժամանակակից ու զարգացող քաղաք է, երկրի մշակութային կենտրոններից մեկը:
Այն Եվրամիությունն ու Ռուսաստանը կապող տրանսպորտային կարևոր հանգույց է: Քաղաքում կան երկաթուղային ու ավտոբուսային կայարաններ: Քաղաքում գործում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր համալսարաններ, թատրոններ, թանգարաններ: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից է բավական լավ պահպանված Դաուգավպիլսի ամրոցը (19-րդ դարի սկիզբ), որը կառուցվել է ինժեներ, գեներալ-մայոր Ե. Հեկելի նախագծով:
Ժամանցի կազմակերպման համար գործում են սառցադաշտը, «Orange Bowling» բոուլինգ կենտրոնը, Դաուգավպիլսի թանգարանը, ցուցահանդեսներ, բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ: 2008 թվականին սկսվել է Դաուգավպիլսի բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի կառուցումը:
Ձմռանը հնարավորություն է ընձեռվում «Էգլյուկալնս» դահուկային հանգստի համալիր այցելելու, որը գտնվում է քաղաքից ոչ հեռու:
2009 թվականի սեպտեմբերի 11-ից քաղաքում գործում է «Silver Screen» կինոսրահը՝ 1.200 տեղով և վեց դահլիճներով: Այն գտնվում է «Ditton Nams» առևտրի կենտրոնում: Աշխատանքներ են տարվում Բալթիկայի պաշտպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Դաուգավպիլսի ամրոցի վերակառուցման ուղղությամբ: 2010 թվականի սեպտեմբերին ավարտվել է քաղաքի նշանավոր շենքերից մեկի՝ Միասնության տան վերակառուցումը:
2010 թվականի հունիսի 4-6 քաղաքը նշել է իր հիմնադրման 735-ամյակը: Այն ուղեկցվել է երգի փառատոնով, որին մասնակցել է 3.000 մասնակից ամբողջ Լատվիայից: Նշանավոր հյուրերի թվում են եղել նախագահ Վալդիս Զատլերսը, վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը, կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը: Նույն թվականին նշվել է Դաուգավպիլսի ամրոցի հիմնադրման 200-ամյակը[24]:
Դաուգավպիլսում կա ուղղիչ երկու հաստատություն, որոնք տեղակայված են Դաուգավայի երկու ափերին: Նրանցից մեկը Լատվիայում խոշորագույնն է: Դաուգավպիլսի բանտը հայտնի է նաև Սպիտակ կարապ անունով: Այն կառուցվել է 1863 թվականին քաղաքի ծայրամասում, սակայն ներկայումս հայտնվել է քաղաքի կենտրոնի մոտ:
Գիտություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաուգավպիլսը Լատվիայի հարավարևելյան հատվածի՝ գիտության ու կրթության կենտրոն է:
Այստեղ գործում են հանրակրթական 13, հիմնական կրթության 6, մասնագիտացված 3, նախադպրոցական 29, արհեստագործական 7 հաստատություններ[25]:
Քաղաքում գործում է նաև բարձրագույն ուսումնական 9 հաստատություն.
- Դաուգավպիլսի համալսարան
- Բալթյան միջազգային ակադեմիայի`Դաուգավպիլսի մասնաճյուղ
- Հոգեբանության բարձրագույն դպրոցի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
- Տրանսպորտի ու կապի ինստիտուտի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
- Սոցիալական տեխնոլոգիաների բարձրագույն դպրոցի ՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
- Լատվիայի համալսարանի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
- Ռիգայի օդագնացության ինստիտուտի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
- Ռիգայի տեխնիկական համալսարանի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
- Ռիգայի տնտեսագիտության ու գործարար վարչարարության միջազգային բարձրագույն դպրոցի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ :
1948-1993 թվականներին գործել է Դաուգավպիլսի ռազմական ավիացիոն ինժեներիայի բարձրագույն ուսումնարանը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Центральное статистическое управление Латвии
- ↑ «Բնակչության թիվը 01.01.2016 տվյալներով» (լատվիերեն)։ Քաղաքացիության և միգրացիայի գործերի վարչություն։ Վերցված է 2016-02-22
- ↑ Henrihs Soms։ «03.08.1656 [v. st.],: Dinaburga tiek saukta par Borisogļebsku»։ Latgales dati (լատվիերեն)։ Daugavpils Universitātes Latgales Pētniecības institūts
- ↑ Даугавпилс // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ ««Шталаг-340» на сайте Динабургской крепости»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-06-ին։ Վերցված է 2009-07-24
- ↑ «Экскурс в историю города Даугавпилса»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-19-ին։ Վերցված է 2011-06-17
- ↑ «Сайт Центрального статистического управления»
- ↑ «Քաղաքների միջև հեռավորություն»։ Транспортная компания «КСВ 911»։ Վերցված է 2010-01-05
- ↑ Карты Google
- ↑ About Daugavpils — Официальный сайт города Даугавпилса(անգլ.)
- ↑ Latvijas ģeogrāfijas atlants / galv. red. Jānis Turlais; red.: Gints Milliņš, Mārtiņš Vimba, Ronalds Krūmiņš ; kartogrāfi: Ilze Antēna, Aldis Builis … [u.c.]; māksl. Gints Roderts. 5. izd. — Rīga : Karšu izdevniecība «Jāņa sēta», 2009. — 40 lpp. : il. ISBN 978-9984-07-477-1
- ↑ Природа — Gorod.lv
- ↑ «Daugavpils Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է November 28, 2015
- ↑ «Численность постоянного населения по полу: города республиканского значения, края, города и волости в начале и в середине года» (լատվիերեն) (չաշխատող հղում) // «Iedzīvotāji — Datubāze (Население. База данных)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին Centrālā statistikas pārvalde (Центральное статистическое бюро Латвии)
- ↑ Численность жителей Латвии в самоуправлениях. Дата — 01.01.2015(լատիշ.)
- ↑ http://www.pmlp.gov.lv/lv/assets/documents/statistika/IRD2016/ISPV_Pasvaldibas_iedzivotaju_skaits_pagasti.pdf
- ↑ (unspecified title)
- ↑ Центральное статистическое управление Латвии
- ↑ «Данные переписи 2000 года о родном языке жителей, csb.gov.lv» (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին — выбрать «2000. g. tautas skaitīšanas rezultati īsumā», затем «Iedzīvotāju dzimtā valoda un citu valodu prasme»
- ↑ Latvijas iedzīvotāju valodu prasme(լատիշ.)
- ↑ Данные ЦСУ ЛР (Орлова П. Даугавпилс лидирует по числу эмигрантов)//Сейчас.—2009.—№ 34 (27 авг).—С.4).
- ↑ «Сайт Центрального статистического управления»
- ↑ Даугавпилсу — 735! // Даугавпилсский новостной портал Грани
- ↑ «Сеть заведений на сайте Даугавпилсского управления образования»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-14-ին։ Վերցված է 2010-03-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայքը (լատիշ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Львов И. Н. Крепость-склад Двинск. Историческая справка. — Двинск: Тип. Двинского листка, 1915. — 114 с. Обложка
- Сахаров С. П. Православные церкви Латгалии (Историко-статистическое описание). — Р.: 1939. — С. Обложка
- Иешин Н. П. Из истории Даугавпилса (краткий очерк о родном городе для школьников). — Даугавпилс: Изд. Даугавпилсского Дома пионеров, (1957). — 16 с. Обложка
- Штейман И., Музыкантик Я., Пакалнс Я. Даугавпилс в прошлом и настоящем. — Р.: Латгосиздат, 1959. — 120 с. Обложка
- Халифман Л. Я. Даугавпилс и его окрестности. Экономическая характеристика. — Р.: Академия наук ЛССР , 1960. — 63 с. Обложка
- Из истории Даугавпилсского локомотиворемонтного завода / Под ред. Р. Гиндина. — Р.: Звайгзне, 1968. — 119 с. Переплёт
- Азан В., Барковкая Г., Гуков Г. Здесь, в краю озёр — Даугавпилс. — Р.: Лиесма, 1975. — 270 с. Переплёт
- За освобождение Даугавпилса, Резекне и Елгавы / Введ. Л. Сандалова; лит. запись Л. Н. Суслова. — Р.: Авотс, 1984. — 222 с. 4 л. ил. Переплёт
- Казак В. В. Даугавпилсская крепость: История и легенды от средневековья до наших дней. Исторический очерк. — Даугавпилс: ВВАИУ ПВО, 1987. — 92 с. Переплет
- Тайван Л. Л. По Латгалии. — М.: Искусство, 1988. — 168 с. Есть глава о Даугавпилсе, памятники и достопримечательности
- DAUGAVPILS. Fotoalbums. — R.: Avots, 1988. — 120 lpp. Переплёт. На лат., рус., англ. языках
- Даугавпилсское отделение (к 50-летию со дня образования) / МПС-СССР. Прибалтийская Ордена Октябрьской революции железная дорога. — Даугавпилс: 1990. — 39 с. Обложка.
- Капитанов И. Г. Возмездие. Очерки о Даугавпилсском подполье.-Рига: Avots,1990.-100 с. Переплет.
- Якуб З. И. Даугавпилс в прошлом. Публикации краеведа. — Даугавпилс: A.K.A., 1998. — 300 c. ISBN 9984-582-08-6
- Daugavpils laikam līdzi. Даугавпилс в ногу со временем. Daugavpils rough the ages. Fotoalbums. — R.: Daugavpils pilsētas dome, Puse plus, 2000. — 118 lpp. Переплёт. На лат., рус., англ. языках ISBN 9984-9360-2-3
- Якуб З. И. Город Даугавпилс. Хронологический обзор. 1275—2001. — Даугавпилс: А. К. А., 2002. — 102 с. ISBN 9984-582-12-4
- Кариус О. «Тигры» в грязи. Воспоминания немецкого танкиста. — М.: ЗАО «Центрполиграф», 2004. — 365 с. — (За линией фронта. Мемуары). Весь материал о городе С.196—228, 324—365 Июль 1944 года.
- Daugavpils XIX un XX gadsimta mijā. Pasta atklātne. [Albums] Даугвпилс на рубеже XIX—XX веков. Почтовая открытка. [Альбом] Daugavpils at the turn of the 19th-20th centuries. Poscard. [Album]. 1275—2005 / Сост. Е.Беликов. — Даугавпилс: Sali plus, Утяна: ЗАО «Утянос Индра», 2005. — 92 с. Переплёт. На трёх языках — латышском, русском, английском.
- Daugavpils 730. Daugavpils mirkļi. [Fotoalbums] — ?.:Daugavpils pilsetas dome, Puse plus, 2005. — 103 lpp. Переплёт
- Брежго Б. Привилегия города Динабурга от 1582 года [по изданию 1932 года на польском яз.]. — Даугавпилс: Latgales Pētniecības institūta izdevniecība, 2009. — 87 С. Переплёт. Тираж 300 экз. ISBN 978-9984-9041-1-5. На польском, латышском и русском языках.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դաուգավպիլս կատեգորիայում։ |
|