Սեդա (Լատվիա)
Քաղաք | |||
---|---|---|---|
Սեդա | |||
լատիշ․՝ Seda | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 2,03 կմ², 2,020339 կմ² | ||
ԲԾՄ | 55 մետր | ||
Բնակչություն | 1540[1] մարդ (2000) | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | (+371) 647 | ||
Փոստային ինդեքս | LV-4728[2] | ||
Փոստային ինդեքսներ | LV-4728 | ||
Կոդ ATVK | 0941813[3] | ||
| |||
Սեդա (լատիշ․՝ Seda), քաղաք Լատվիայում՝ Վիդզեմե պատմական մարզի Ստրեչսկիի վարչատնտեսական շրջանում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1952 թվականին որպես տորֆի մշակման և արդյունահանման ավան: Գտնվում է Ստրենչի երթուղային կայարանից 3 կմ հեռավորության վրա: 2000 թվականի տվյալներով ունի 1.828 բնակչություն: Մակերեսը կազմում է 2.5 կմ²: ԽՍՀ-ում Լատվիական բնակավայրերը արագ վերաճելու պատճառով, Սեդան 1991 թվականից ստացել է քաղաքի կարգավիճակ: Գտնվում է մայրաքաղաք Ռիգաից 122 կմ հեռավորության վրա:
Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվում էր Վալկսկիի կազմի մեջ:
Տորֆ արդյունահանվում է մինչ օրս: Վերամշակված տորֆով ստանում են շատ ջերմոցային համալիրներ: Գլխավոր ձեռնարկությունը «Սեդա» ԲԲԸ-ն է:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Լատվիայի պետական վիճակագրական տվյալների՝ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սեդայում բնակվել է 1601 բնակիչ, որոնցից լատվիացիները կազմել են 18,2 %, ռուսները՝ 63,6 %, բելառուսները՝ 10,4 % [4]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երթուղային կետը Սեդայում գտնվում է քաղաքից 300 մետր հեռավորության վրա: Երկաթուղային հաղորդակցությունը Սեդա քաղաքը կապում է Ռիգայի և Վալգայի հետ: Յուրաքանչյուրմեն օր կայարանը ընդունում և ճանապարհում է 3 գնացք: Գործում է նաև սովորականից նեղ երկաթգիծ, որով տեղափոխում են տորֆը:
Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական երթուղիներն են՝ Սեդա - Ստրենչի- Վալիմերա, Սեդա - Վալկա:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Численность жителей в самоуправлениях. 01.01.2011(լատիշ.)
- ↑ Книга почтовых индексов Латвии - апрель 2011 (լատիշ.)
- ↑ Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011 (լատիշ.)
- ↑ [1]
|