Վենտսպիլս
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վենտսպիլս | |||||
լատիշ․՝ Ventspils | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | քաղաքը հանրապետության ենթակայության տակ է | ||||
Լատվիայի շրջաններ | Կուրզեմե | ||||
Նախագահի ավագանի | Այվարս Լամբերգս | ||||
Հիմնադրված է | 1290 թվականի օգոստոսի 8 թ. | ||||
Այլ անվանումներ | Վինդավա | ||||
Մակերես | 55,4 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր | ||||
Բնակչություն | 41998{{|29|10|2014}} մարդ (2012) | ||||
Խտություն | 758,1 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+371) 636 | ||||
Փոստային ինդեքս | LV-3601, LV-3602, LV-3605[1] | ||||
Փոստային դասիչ | LV-36(01-21) | ||||
Istat | 013029 | ||||
Պաշտոնական կայք | ventspils.lv | ||||
| |||||
Վենտսպիլս (մինչև 1917 թվականը՝ Վինդավա, գերմ.՝ Windau), նավահանգստային քաղաք Լատվիայոււմ։ Գտնվում է Բալթիկ ծովի ափին՝ Վենտա գետի գետաբերանի մոտ, հյուսիսց Լիոպայի և հարավից Ռիգիի։ Բնակչությունն ըստ 2005 թվականի տվյալների կազմում է 44 հազար մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 13-րդ դարում, տևտոնների կողմից։ Դեռ միջին դարերից Վենտսպիլսը, որպես առևտրական կենտրոն, կարևոր դերակատարություն ուներ։ Լիվոնյան կարգերի և Կուրլյանդական կոմսության կառավարման ժամանակ Վենտսպիլսյան կամ Վինդավյան պալատը քաղաքի ֆոկտի նստավայրն էր։ Քաղաքի զարգացումը սկսվեց կուրլյանդական դուքս Յակոբի (1642-1681) կառավարման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ Վենտա գետի վրա կառուցվել էր մեծ նավաշինարան։ Քաղաքի շրջակայքում սկսեցին կառուցել զենքերի արհեստանոցներ, սելիտրայի և աղյուսի մանուֆակտուրաներ, սկսեց զարգանալ Արևմտյան Եվրոպայի, մեծ մասամբ Հոլանդիայի հետ առևտրական կապերի հաստատումը։ Դքսական քաղաքականությունը հիմնվում էր չարչիության գաղափարների վրա՝ գյուղատնտեսության արտադրանքի արտահանման շահույթը (ինչպիսին հացահատիկը և վուշը) ծախսվում էր մանուֆակտուրաների և գործարանների կառուցման համար։ Կուրլյանդական նավերը Վինդավայից գնում էին Աֆրիկա և Ամերիկա։
Վենտսպիլսում է գտնվում Կապույտ դրոշի լողափը և մի քանի տուրիստական կենտրոններ՝ Լիվոնական դղյակը, 19- րդ դարի կեսերի լյուտերանական եկեղեցին և այլն։
Ազգային կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ազգային կազմի բնակչությունը 2011 թվականի տվյալներով[2]՝
Ազգ | մարդկանց թիվ (2011) | % |
---|---|---|
Լատիշներ | 22 045 | 56,89 % |
Ռուսներ | 11 136 | 28,74 % |
Բելառուսներ | 1673 | 4,32 % |
Ուկրաինացիներ | 1693 | 4,37 % |
Լիտվայի լեհեր | 396 | 1,02 % |
Լիտվացիներ | 319 | 0,82 % |
Այլ | 1488 | 3,84 % |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենտսպիլսում ծովային կլիմա է՝ մեղմ ձմեռ և հով ամառ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում երկաթոգծով կապված էր Ռիգա քաղաքի հետ։ Վենտսպիլսը նաև երկաթգիծ ուներ Լիեպայա քաղաքի հետ։
Ուղևորների կայարաններ
- Վենտսպիլս։ Ռիգա-Վենտսպիլս ուղղությամբ կայան
- Վենտսպիլս-2
- Հարավային Վենտսպիլս։ Վենտսպիլս-Լիեպայա ուղղությամբ կայան
Բեռնատարային կայարաններ
- Վենտսպիլս Նաֆտա
- Յուրաս պարկ
- Աուստրումի
2010 թվականի օգոստոսի 4-ին վերակառուցվեց երկաթգիծ՝ 600 մմ լայնությամբ[3] և 2,6 կմ երկարությամբ։
Նավահանգիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենտսպիլսի նավահանգիստը հանդիսանում էր կարևոր հանգույց ռուսական նավթի և քարածխի Բալթիկ ծովով արտահանելու համար։ 2001 թվականի վերջում ՌԴ միջկառավարական հանձնաժողովի որոշմամբ նավթը և քարածուխը տեղափոխվեց Պրիմորսկ, որը հանդիսանում էր Բալթիկ ծովի խողովակաշար համակարգի վերջին կետը։
2011 թվականի աշնան տվյալներով Վենտսպիլսի նավահանգիստում աշխատել են երեք լաստանավային գծեր։
- Վենտսպիլս-Նյունեսհամն (Շվեդիա), շաբաթական 5 անգամ
- Վենտսպիլս-Տրավեմյունդե (Գերմանիա), շաբաթական 2 անգամ
- Լյուբեկ(Գերմանիա)-Վենտսպիլս-Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան), շաբաթական 2 անգամ
Իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]


Վենտսպիլսյան քաղաքային դումայի կազմում կա 13 պատգամավոր։ Քաղաքապետ Այվարս Լեմբերգսը, 1990 թվականից ղեկավարում է քաղաքային իշխանությունը։
ԶԼՄ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում լույս են տեսնում «Վենտաս Բալլս» (հայերեն՝ Վենտասի Ձայնը) և անվճար տրամադրվող «Վենտսպիլս Ավիզե» (հայերեն՝ Վենտսպիլյան թերթ) թերթերը։ Քաղաքացիները կարող են նաև դիտել վենտսպիլսյան հեռուստահաղորդումները։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենտսպիլսում գործում է ինը կրթական ցերեկային դպրոց, ինչպես նաև մեկ գիշերային միջնակարգ դպրոց։ Բարձրագույն կրթություն կարող են ստանալ Վենտսպիլսյան Ավագ դպրոցն ավարտելուց հետո։ Բարձրագույն կրթություն նաև կարող են ստանալ ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետում, Ռիգայի տեխնիկական համալսարանի Վենտսպիլսյան մասնաճյուղի ինժեներական գիտությունների ֆակուլտետում, Բալթիկ Միջազգային Ակադեմիայի իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վենտսպիլս» ֆուտբոլային ակումբ՝
- Լատվիայի չեմպիոն-2006, 2007, 2008
- Լատվիայի մրցարշավի արծաթե դափնեկիր-2000, 2001, 2002
- Լատվիայի մրցարշավի բրոնզե դափնեկիր-1998, 1999, 2003, 2004, 2005
«Վենտսպիլս» բասկետբոլային ակումբ
- Լատվիայի չեմպիոն— 1999/00, 2000/01, 2001/02, 2002/03, 2003/04, 2004/05, 2005/06
- Լատվիայի մրցարշավի արծաթե դափնեկիր-1997/98, 1998/99, 2006/07
- Լատվիայի մրցարշավի բրոնզե դափնեկիր-1995/96, 2007/08
- Բալթիի մրցարշավի բրոնզե դափնեկիր-2006/07
Դրամական միավոր՝ վենտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հոկտեմբերի 12-ին քաղաքապետի որոշմամբ Վենտսպիլսում արտադրվել է սեփական դրամական միավոր՝ վենտ[4][5]։ 100 վենտը համապատասխանում է 1 լատի[6]։ 2011 թվականի նոյեմբերի սկզբին արդեն 22 կետերում թույլատրվում էր վճարում կատարել վենտով(հիմնականում տուրիստական և սպորտային կենտրոններում)։ Վենտսպիսի վարչակազմը ցանկանում էր, որ վենտը տարածվի նաև այլ քաղաքներում[7]։
Զատլերսի Բարեփոխումներ Կուսակցությունը պնդում էր, որ վենտի կիրառումը հակասահմանադրական բնույթ ունի[8].։
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Книга почтовых индексов Латвии - апрель 2011 (լատիշերեն)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2021-03-06
- ↑ «Ventspils šaursliežu dzelzceļš» (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 05.06.2011
- ↑ «Сегодня Вентспилс выпустил в обращение свои собственные деньги — венты»։ Ves точка lv։ 2011-10-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1
- ↑ «Вентспилсские венты»։ Вентспилсская городская дума։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1
- ↑ «У Вентспилса собственная валюта — венты»։ Вентспилсская городская дума։ 2011-10-12։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1
- ↑ «Вентспилсская «валюта» входит в широкий оборот»։ Телеграф.lv։ 2011-11-05։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-06-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1
- ↑ «Лембергс продолжает дразнить сообщениями по вентспилсской валюте»։ Gorod.lv։ 2011-10-11։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի կայք Archived 2012-09-14 at Archive.is
- Կայք՝ վենտի մասին
- Վենտսպիլսի տուրիզմի մասին տեղեկություններ mesta.lv
- Վենտսպիլսի տեղանվանագիտական բազայի մասին տեղեկություններ
- «Վենտաս Բալս» —քաղաքի նորություններ
- «Վենտսպիլս Ավիզե» անվճար թերթ
- VITC — Ventspils Information Technology Center
|