Յաունելգավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Յաունելգավա
լատիշ․՝ Jaunjelgava
Զինանշան
Jaunjelgava.png

Jelgavas iela.JPG
Կոորդինատներ: 56°37′3″ հս․ լ. 25°4′53″ ավ. ե. / 56.61750° հս․. լ. 25.08139° ավ. ե. / 56.61750; 25.08139
ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
Հիմնադրված է1647 թ.
Այլ անվանումներՆեու - Միտաու, Ֆրիդրիխշտադտ
Տվյալ կարգավիճակում1647 թվականից
Մակերես6.1 կմ²
ԲԾՄ35 մետր
Բնակչություն2245[1] մարդ (2011)
Խտություն368 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 651
Փոստային ինդեքսLV-5134[2]
Փոստային ինդեքսներLV-5134
Կոդ ATVK0321007[3]
Պաշտոնական կայքjaunjelgava.lv
##Յաունելգավա (Լատվիա)
Red pog.png

Յաունելգավա[4] (նաև Яунъелгава, լատիշ․՝ Jaunjelgava), քաղաք Լատվիայում, վարչական կենտրոնը գտնվում է Յաունելգավայի շրջանում: 1647 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ: Գտնվում է Դաուգավա գետի ձախ ափին ՝ Պլյավինսկիի ջրամբարի մոտ: Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվում էր Այզկրաուկլսկիի շրջանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIII դարում քաղաքի տեղում եղել է Յաունելգավա մի հնագույն ամրոց, որը քանդվել է խաչակիրների կողմից: Հետագայում այստեղ ձևավորվել է մի բնակավայր: Այդ բնակավայրը հայտնի էր Սերենա, Նոյշտեդտխեն, ապա Նեու-Միտաու անվանումներով: 1590 թվականին քաղաքը պաշտոնապես ճանաչվել է Դուկե օֆ Ցուռլանդ Ֆռիեդրիչ թագավորի կողմից: Հայտնի է, որ 1596 թվականին Նեու - Միտաու քաղաքում բնակվում էր մոտ 60 ընտանիք, որի հիմնական եկամուտը ստանում էին Ռիգա գետի մոտ տեղի ունեցող առևտրից: 1621 թվականին Նեու - Միտաու քաղաքը ավերվել է լեհ - շվեդական պատերազմի հետևանքով, բայց հետո վերակառուցվել է: 1647 թվականին Ֆրիդիխ Մագդալենի հրամանով քաղաքը ստացել է Ֆրիդրիխշտադտ անվանումը: Այստեղ տեղի են ունեցել մի քանի ջրհեղեղներ և հրդեհներ, իսկ 1831 և 1848 թվականներին բնակչությունը վարակվել է խոլերա հիվանդությամբ: 1795 թվականից մինչև 1924 թվականը քաղաքը եղել է որպես վարչաշրջան: 1812 թվականին քաղաքը գրավել են Նապոլեոնի զորքերը: 1861 թվականին բացվել է Ռիգա - Դվինսկայա երկաթուղին, որը կապել է Ռիգա - Դվինսկ ջրային ճանապարհը, սակայն Դաուգավան կորցրել է իր նշանակությունը: 1896-1897 թվականներին կանգնեցվել է Սուրբ Փրկիչ Պայծառակերպություն ուղղափառ եկեղեցին [5] : 1897 թվականին քաղաքում ապրել է 5.175 մարդ, այդ թվում՝ հրեաներ - 2.748 մարդ, լատիշներ - 1.469 մարդ, գերմանացիներ - 770 մարդ, ռուսներ - 110 մարդ [6] :

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաունելգավա քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Բաուսկա - Այզկրաուկուլե ավտոճանապարհը: Քաղաքը հարմար է տարածաշրջանային ԳԷՍ - Յաունելգավա ավտոճանապարհի համար:

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական երթուղիներն են՝ Յաունելգավա - Ռիգա, Յաունելգավա - Բաուսկա, Յաունելգավա- Ակնիստե, Յաունելգավա - Ակնիստե - Սուբատե, Յաունելգավա - Այզկրաուկուլե - Էկաբպիլս:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Численность жителей в самоуправлениях. 01.01.2011(լատիշ.)
  2. Книга почтовых индексов Латвии - апрель 2011(լատիշ.)
  3. Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011(լատիշ.)
  4. Передача букв и буквосочетаний // Инструкция по русской передаче географических названий Латвийской ССР / Составитель: Г. Н. Саввина. Редактор: В. Э. Сталтмане. — Москва: ЦНИИГАиК, 1989. — С. 10. — 42 с. — 300 экз.
  5. Яунелгавский Спасо-Преображенский храм
  6. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]