Jump to content

Վալմիերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վալմիերա
լատիշ․՝ Valmiera
Դրոշ Զինանշան

57°32′17″N 25°25′23″E / 57.53806°N 25.42306°E / 57.53806; 25.42306
ԵրկիրԼատվիա Լատվիա
ՀամայնքՎամիերսկի երկրամաս
Հիմնադրված է1293 թ.
Առաջին հիշատակում1323
Այլ անվանումներՎլադիմիր, Վոլոդիմեր, Վլադիմիրեց, Վոլմառիա, Վոլմահր, Վալդեմեր, Վոլմար
Մակերես19,36 կմ², 18,68 կմ²
Բնակչություն22 812 մարդ (հունվարի 1, 2025)[1]
Խտություն1288.9 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+371
Փոստային դասիչLV-4201[2] և LV-4204[2]
Կոդ ATVK0250000[3]
Պաշտոնական կայքvalmiera.lv
Վալմիերա (Լատվիա)
Վալմիերա (Լատվիա)
Սուրբ Սիմեոն եկեղեցին
Գաուա գետը Վալմիերա քաղաքում

Վալմիերա (լատիշ․՝ Valmiera), քաղաք Լատվիայում։

2015 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 23,4 հազար մարդ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Գաուա գետի ափին, Ռիգայից 100 կմ հեռավորության վրա, իսկ Էստոնիայի սահմանից՝ 50 կմ հեռավորության վրա։

Քաղաքի անունը եկել է Վոլդեմար (Վլադիմիր) անունից։ Գոյություն ունի մի քանի վարկած, որից եկել է քաղաքի անունը։ Դրանից մեկը կապված է Պսկովի իշխան Վլադիմիր հետ, ում Ռիգայի եպիսկոպոս Ալբերտը նշանակել էր Իդումե քաղաքի դատավոր։ Երկրորդ վարկածը պատմում է Դանիայի թագավոր Վալդեմարայի մասին, ով հաղթել է ճակատամարտում, օգտագործելով նրան երկնքից ուղարկված դրոշը։ Դարերի ընթացքում տարբեր փաստաթղթերում քաղաքի անունը տարբեր է եղել՝ Վլադիմիր, Վոլոդիմեր, Վլադիմիրեց, Վոլմառիա, Վոլմահր, Վալդեմեր, Վոլմար։

1491 թվականի մարտի 30-ին քաղաքում կնքվել է Վոլմարի համաձայնագիրը։

1819 - 1949 թվականներին քաղաքը եղել է Վոլմարի շրջանի վարչական կենտրոնը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կենտրոնական վիճակագրական վարչության տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 23.432 մարդ։

Բնակչության կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության ազգային կազմը 1989, 2011, 2015 թվականներին[4][5][6]՝

ԲնակչությունԲնակչություն (1989 թվական)%Բնակչություն (2011 թվական)%Բնակչություն (2015 թվական)%
Բոլորը29190100,00 %25130100,00 %23432100,00 %
Լատինացիներ2177174,58 %2102683,67 %1954183,39 %
Ռուսներ543518,62 %290811,57 %268511,46 %
Բելառուսներ7482,56 %4151,65 %4141,77 %
Լեհեր2640,90 %2240,89 %2190,93 %
Ուկրաինացիներ4341,49 %1930,77 %1850,79 %
Լիտվացիներ1230,42 %1080,43 %1070,46 %
Գնչուներ1050,36 %1070,43 %750,32 %
Այլ ազգի ներկայացուցիչներ3101,06 %1490,59 %2060,88 %

Երկաթուղային տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալմիերա քաղաքի կայանում է գտնվում Ռիգա - Լումբաժի երկաթուղային գիծը։

Ավտոճանապարհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքով ընթանում է Ինչուկալնս - Վալմիերա - Վալկա գլխավոր ճանապարհը։ Քաղաքում գործում է Վալմիրա - Մատիշի - Մազսալացա, Վալմիերա - Ռուիենա, Վալմիերա - Սմիլտենե և Վալմիերա - Ցեսիս - Դրաբեշի տարածաշրջանային ավտոճանապարհը։

Լատվիայի բասկետբոլի առաջնությունում ներկայացնում է Վալմիերա համանուն թիմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Iedzīvotāju skaits pēc tautības reģionos, pilsētās, novados, pagastos, apkaimēs un blīvi apdzīvotās teritorijās gada sākumā (pēc administratīvi teritoriālās reformas 2021. gadā)Central Statistical Bureau of Latvia.
  2. 1 2 http://www.pasts.lv/lv/uzzinas/Indeksu_gramata/novadi/Novadi_aprilis_2011.xls
  3. Классификатор административных территорий и территориальных единиц Латвии Արխիվացված 2010-11-15 Wayback Machine - 16 февраля 2011(լատիշերեն)
  4. Ethnic composition: 1989 census
  5. «Постоянное население по статистическим регионам, городам республиканского подчинения и краям по национальности на 1 марта 2011 года» (լատվիերեն). Центральное статистическое управление. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Англоязычная версия Արխիվացված 2015-11-24 Wayback Machine
  6. Ethnic composition: 2015 estimation

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալմիերա» հոդվածին։