Ստրենչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ստրենչի
լատիշ․՝ Strenči
Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
Առաջին հիշատակումXVII-րդ դար
Տվյալ կարգավիճակում1928 թվականից
Մակերես5,7 կմ²
ԲԾՄ45 մետր
Բնակչություն1401[1] մարդ (2011)
Խտություն245.8 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքսLV-4730[2]
Փոստային դասիչLV-4730
Կոդ ATVK0941817[3]
Ստրենչի (Լատվիա)##
Ստրենչի (Լատվիա)
Ստրենչի քաղաքի հոգեբուժարանի շենքը

Ստրենչի (լատիշ․՝ Strenči), փոքր քաղաք Լատվիայի հյուսիս - արևելքում, պատմական Վիձեմե մարզում։ Վարչական կենտրոնը գտնվում է Ստրենչսկիի շրջանում։ Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվում էր Վալկսիի շրջանում։

Քաղաքի մակերեսը կազմում է 5.5 կմ² է։ Քաղաքը գտնվում է Գաույա գետի աջ ափին։ Հյուսիսից և արևմուտքից քաղաքը շրջապատված էր տորֆով։ Քաղաքում առկա է անտառատնտեսություն։

Քաղաքի միջով անցնում է Ռիգա - Վալկա երկաթուղային գիծը։ Սեդա քաղաքի կայանից մինչև Ստրենչի կազմում է 3 կմ, իսկ Էստոնիայի սահմանից՝ 25 կմ[4]։

Ստրենչի քաղաքում կյանքի վերջին շաբաթները անցկացրել է, և մահացել թատրոնի և կինոյի հայտնի խորհրդային և լատվիական դերասանուհի Վիյա Արտմանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 1,640 մարդ, նրանցից՝ լատինացիներ 1,352 մարդ (82,4 %), ռուսներ 192 մարդ (11,7 %), այլ (լեհեր, բելառուսներ) 96 մարդ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային հաղորդակցությունը Ստրենչի քաղաքը կապում է Ռիգա և Վալկա քաղաքները միմյանց։ Քաղաքի կայարանում ամեն օր կանգ է առնում երեք զույգ դիզելային գնացքներ՝ Ռիգա - Վալկա։

Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրենչի քաղաքի միջով ընթանում է տարածաշրջանային դժվարանցանելի Սմիլտենե - Ստրենչի ավտոճանապարհը։ Տեղական ավտոճանապարհների շարքում հարկ է նշել Ստրենչի - Տրիկատա - Միեգա, Ստրենչի - Էրցենի - Էվելե - Կեմերե, Սեդա - Ստրենչի և Ստրենչի - Վիյցիեմս - Մեժմույժա ավտոճանապարհները։

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական երթուղիներն են՝ Ստրենչի - Վալմիերա - Ռիգա, Ստրենչի - Սեդա - Վալկա, Ստրենչի - Սմիլտենե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրենչի» հոդվածին։