Պրիեկուլե
Քաղաք | |||
---|---|---|---|
Պրիեկուլե | |||
լատիշ․՝ Priekule | |||
| |||
![]() Շվեդիայի դարպասը | |||
Երկիր | ![]() | ||
Առաջին հիշատակում | 1483 | ||
Մակերես | 5,4[1] կմ² | ||
ԲԾՄ | 65[1] մ | ||
Բնակչություն | 2433[2] մարդ (2011) | ||
Խտություն | 450.6 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Փոստային ինդեքս | LV-3434[3] | ||
Փոստային ինդեքսներ | LV-3434[4] | ||
ATVK | 0641615[5] | ||
Պաշտոնական կայք | priekule.lv | ||
| |||
Պրիեկուլե (լատիշ․՝ Priekule), քաղաք Լատվիայի հարավ-արևմուտքում, Պրիեկուլե վարչական կենտրոնում: 2006 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 2592 մարդ:
Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը գտնվել է Լիեպայա շրջանի կազմի մեջ:
Պրիեկուլեն երկաթուղային կայարան է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրիեկուլե քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1483 թվականին, երբ այստեղի հողերը անցել են բարոն Կորֆի իշխանության տակ: Կորֆների պալատը գոյություն ունի մինչև այժմ: Այն հիմա դպրոց է: 1699 թվականին կառուցված Շվեդիայի դարպասը պահպանվել է: Պրիեկուլեն Շվեդիայի դարպասը ճանաչել է ազգային ճարտարապետական հուշարձան:
Քաղաքի հիմնական զարգացումը տեղի է ունեցել 1871 թվականին, երբ ստեղծվել է Լիեպայա-Վիլյնուս երկաթուղային ճյուղը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը դարձել է արյունալի մարտերի թատերաբեմ: Քաղաքում տեղակայված է նախկին ԽՍՀՄ խոշորագույն զինվորական հողարկավորությունների տարածքը, որտեղ թաղված են Կարմիր բանակի 23 000 ռազմիկներ[6]:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիներ շարունակ քաղաքը հպարտացել է իր մարզական ձեռքբերումներով: Քաղաքում կան 14 մարզաձևեր՝ բասկետբոլ, ֆուտբոլ, հանդբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, սպորտային ձկնորսություն, շախմատ, թեթև ատլետիկա և այլն:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրիեկուլեով անցնում է P114 ավտոճանապարհը (Պրիեկուլե-Լիտվայի սահման):
Շրջանում տեղակայված ավտոճանապարհներից հարկ է նշել V1198 (Իլմայա-Պրիեկուլե), V1206 (Դուրբե-Տադայկի-Բունկա-Պրիեկուլե), V1210 (Պրիեկուլե-Պապլակա-Վիրգա) և V1212 (Պրիեկուլե-Վայնյոդե) ավտոճանապարհները:
Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին Լատվիայից խորհրդային զորքերը դուրս են բերվել, որի հետևանքով դադարել է գործել Պրիեկուլեի միջով ընթացող երկաթուղային ճյուղը: Վայնյոդեի մոտ հետագայում ճանապարհը քանդվել է: 2015 թվականի դրությամբ նախկին կայարանի շենքը չի օգտագործվում:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարոնների պալատում բացի Շվեդիայի դարպասից պահպանվել է ևս մեկ պալատ, որը ենթակա է վերանորոգման: Հայտնի են «Վառոդային աշտարակը» և լյութերական եկեղեցին (1998 թվականի վերականգնվել է):
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յանիս Փեթերս (ծնվել է 1939 թվականին Պրիեկուլեում) - լատվիացի բանաստեղծ, հրապարակախոս, խորհրդային քաղաքական գործիչ, դիվանագետ, հասարակական գործիչ:
Պրիեկուլեում կամ Պրիեկուլե երկրամասում ծնվել և ապրել են՝
- Եվգենի Մեյա - մշակույթի աշխատող
- Վալդիս Կամպարս - քիմիայի բնագավառի գիտությունների դոկտոր
- Կարլիս Կամպե - հոգևորական և գրող
- Էդիտե Զվագուլե - բրուտ
- Էլմարս Անսոն - դրամատուրգ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Priekules pilsētas teritorijas plānojums. Paskaidrojuma raksts.(լատիշ.)
- ↑ Численность жителей в самоуправлениях. 01.01.2011(լատիշ.)
- ↑ Книга почтовых индексов Латвии - апрель 2011(լատիշ.)
- ↑ http://www.pasts.lv/lv/uzzinas/Indeksu_gramata/novadi/Novadi_aprilis_2011.xls
- ↑ Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011(լատիշ.)
- ↑ В Приекуле открыли мемориал советским воинам
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Информация о Приекуле на туристическом портале mesta.lv(ռուս.)
- Информация о Приекуле в топонимической базе данных(լատիշ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պրիեկուլե կատեգորիայում։ |
|