Վոլեյբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլեյբոլ
Red dragons kwalificeren zich tegen grieken voor ek.jpg
Տեսակ գնդակով խաղ և թիմային մարզաձև
Մարմին FIVB
Թիմ մեծ 12
Թիմ փոքր 12
Հարմարանք վոլեյբոլի գնդակ
Վայր վոլեյբոլի խաղադաշտ
Օլիմպիական խաղեր սկսած 1964 թ-ից
Պորտալ Պորտալ:Վոլեյբոլ
Volleyball Վիքիպահեստում
Երկրորդ փոխանցմամբ Լեհաստանի հավաքականի վոլեյբոլիստ Պավել Զագումնին հարվածի է դուրս բերում № 2 խաղացողին, իսկ № 11 խաղացողը մեծ արագույամբ շարժվում է առաջ և կարող է պայպ հարված կատարել։ Հակառակորդի խաղացողները պետք է որոշեն, թե որ հարվածը պետք է փակեն
Խաղադաշտի չափսերը

Վոլեյբոլ (անգլ.՝ volleyball volley բառից՝ «հարված օդից» և ball - «գնդակ»), մարզախաղ գնդակով՝ 6-ական մարզիկից կազմված երկու թիմի միջև։ Վոլեյբոլը սկզբնավորվել է 1890-ական թվականներին՝ ԱՄՆ-ում։ Հետագայում անցել է Ճապոնիա, Չինաստան, Ֆիլիպիններ։ Եվրոպայում վոլեյբոլ նախապես տարածում է գտել Չեխոսլովակիայում (1907 թվական)։ 1947 թվականին կազմավորվել է Վոլեյբոլի Միջազգային Ֆեդերացիա (ՎՄՖ), որը միավորում է 148 երկիր (1985)։ ՎՄՖ-ի պաշտոնական մրցաշարերն են՝ կանանց և տղամարդկանց աշխարհի (1949 թվական) և մայրցամաքների (Եվրոպայինը՝ 1948 թվական), աշխարհի գավաթի (1965 թվական), ակումբային թիմերի Եվրոպայի գավաթի (1961 թվական) մրցումները։ Օլիմպիական խաղերում ընդգրկված է 1964 թվականից։ ԽՍՀՄ-ում Վոլեյբոլի առաշին կանոնները հաստատվել են 1926 թվականին։ 1932 թվականին ստեղծվել է Վոլեյբոլի համամիութենական սեկցիան (այժմ՝ ֆեդերացիա)։ Պաշտոնական անդրանիկ առաջնությունը անցկացվել է 1933 թվականին (քաղաքների հավաքականների միջև), 1938 թվականին ակումբային թիմերը խաղարկում են երկրի առաշնությունը։ Վոլեյբոլի ԽՍՀՄ ֆեդերացիան ՎՄՖ-ի անդամ է 1948 թվականից։ ԽՍՀՄ վոլեյբոլի կանանց հավաքականը աշխարհի 1952, 1956, 1960, 1970 թվականների առաջնությունների և 1968, 1972, 1980 թվականների Օլիմպիական խաղերի հաղթող է, տղամարդկանց հավաքականը հաղթել է աշխարհի 1949, 1952, 1960, 1962, 1978 թվականների առաջնություններում և 1964, 1968, 1980 թվականների Օլիմպիական խաղերում։ Խորհրդային մարզիկները բազմիցս նվաճել են նաև ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթը։

Վոլեյբոլը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վոլեյբոլը Հայաստանում

ՀԽՍՀ-ում հանրապետական առաջնություն անցկացվում է 1925 թվականից։ 1928 թվականին ստեղծվել է վոլեյբոլի հանրապետական սեկցիա (1958 թվականից՝ ֆեդերացիա)։ Զբաղվողների թիվը 68.000 է (1984)։ Երևանում գործում է վոլեյբոլի մասնագիտացված դպրոց (1972 թվականից)։ «Արծաթե գնդակ» համամիութենական պատանեկան մրցաշարում (1968 թվական) Իջևանի թիմը գրավել է առաջին տեղ։ 1976 թվականի Օլիմպիական խաղերի կանանց մրցաշարի մասնակից էր Ն․ Մուրադյանը, տղամարդկանց ԽՍՀՄ հավաքականի կազմում Ս․ Փլավչյանը 1982 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ ՀԽՍՀ-ում կա վոլեյբոլի միջազգային կարգի 2 և համամիութենական կարգի 18 մրցավար (1985 թվական)։

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի «գոտիները» և խաղացողների տեղաշարժումը

Խաղն ընթանում է 18x9 մ չափսի ուղղանկյուն հրապարակում։ Վոլեբոլի հրապարակը մեջտեղից կիսված է ցանցով: Ցանցի բարձրությունը տղամարդկանց համար կազմում է 2,43 մ, կանանց համար՝ 2,24 մ։

Խաղն ընթանում է գնդաձև գնդակով, որի շրջանագիծը 65 - 67 սմ է, քաշը՝ 260 - 280 գ։

Երկու թիմերից յուրաքանչյուր կարող է կազմում ունենալ մինչև 14 խաղացող, դաշտում խաղի ժամանակ կարող են լինել 6 խաղացող։ Խաղի նպատակն է գրոհող հարվածով խփել գնդակը գետնին, այսինքն խաղային մակերեսի թշնամու կեսի վրա, կամ նրան ստպել սխալվել։

Խաղն սկսվում է գնդակը մատուցմամբ խաղի մեջ գցելով համաձայն վիճակահանության։ Գնդակը մատուցելով խաղի մեջ գցելուց հետո մատուցման իրավունքն անցնում է այն թիմին, որը միավոր է շահել։ Հրապարակը խաղացողների քանակով պայմանականորեն բաժանվում է 6 գոտիների։ Մի թիմից մյուսին մատուցման իրավունքի յուրաքանչյուր անցնելու հետ մեկ այլ թիմ՝ որպես խաղարկության միավոր, խաղացողները շարժվում են մյուս գոտի ժամացույցի սլաքի ուղղությամբ։

Մատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողը կատարում է մատուցում, որը վերջինիս հետևանքով առաջին գոտուց տեղափոխվում է երկրորդ գոտի։ Մատուցում կատարում են խաղային հրապարակի ետին գոտուց, նպատակն է գնդակն իջեցնել հակառակորդի խաղադաշտ կամ առավելագույնս բարդացնել ընդունելիությունը։

Գնդակը թռիչքի ժամանակ կարող է դիպչել ցանցին, բայց չպետք է դիպչի սյուներին կամ դրանց ենթադրելի շարունակությանը։ Եթե գնդակը դիպչում է ընդունող թիմի խաղային մասի մակերևույթին, հարձակվող թիմն ստանում է միավոր։ Երբ խաղացողը, որը հարձակվել է, խախտում է կանոնները կամ գնդակը դուրս է հանել սահմաններից, միավորը գնում է պաշտպանվող թիմին։ Չի թույլատրվում մեկուսացնել գնդակը մատուցելու ժամանակ՝ ընդհատելով նրա հետագիծը ցանցի վրայով։ Եթե միավորն ստանում է այն թիմը, որը խաղարկել է գնդակը, գնդակը մատուցել շարունակում է նույն խաղացողը։

Ժամանակակից վոլեյբոլում առավել տարածված է ուժեղ ցատկով մատուցումը[1]։ Դրա հակադրությունը համարվում է կարճ (պլանավորված, մարտավարական) մատուցումը, երբ գնդակն ուղարկվում է ցանցին մոտիկ։

Մատուցման ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակի ընդունումը ներքևից

Սովորաբար գնդակը ընդունող խաղացողները կանգնում են հետևի գծում, այսինքն՝ 1–ին, 5–րդ, 6–րդ գոտիներում։ Ամեն դպքում փոխանցումը կարող է ընդունել ցանկացած խաղացող։ Ընդունող թիմի խաղացողներին թույլատրվում է գնդակին դիպչել 3 անգամ (խաղացողն իրավունք չունի իրար հետևից երկու անգամ դիպչել գնդակին) և առավելագույնը երեք հպումով պետք է գնդակը տեղափոխել թշնամու կիսադաշտ: Գնդակի ընդունելու վրա կարելի է խաղահրապարակի ցանկացած ազատ տարածքում, բայց ոչ թշնամու խաղահրապարակի մասում: Այդ դեպքում, եթե գնդակի պետք է լինում վերադարձնել սեփական խաղադաշտ, երեքից երկրորդ փոխանցման ժամանակ չի կարող անցնել ձողերի միջով, բայց պետք է անպայման անցնի ձողերի մոտով։ Ընդունման ժամանակ չի թույլատրում գնդակի մշակելիս ուշացնել, թեև կարող են ընդունել գնդակը մարմնի ցանկացած մասով[2]։ Ընթացքի մեջ փոխանցումը կարող են ընդունել 2 թիկունքային խաղացող, բայց ուժային փոխանցման ընդունման համար հարկավոր է արդեն 3 խաղացող։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար լավ ընդունման դեպքում գնդակն ընդունում են թիմի թիկունքային խաղացողները (1 հպումով) և հասցնում դեպի կապող խաղացողը։ Կապողը փոխանցում է (2-րդ հպում) գնդակը հարձակողական հարված կատարողին (3–րդ հպում)։ Հարձակողական հարվածի դեպքում գնդակը պետք է անցնի ցանցից այն կողմ, բայց պետք է անցնի երկու ձողերի միջև տարածությամբ, ընդ որում գնդակը կարող է դիպչել ցանցին, բայց չպետք է դիպչի ձողերին կամ դրանցից վերև ենթադրելի շարունակությանը։ Ճակատային գծի խաղացողները կարող են հարձակվել խաղահրապարակի ցանկացած կետից։ Թիկունքային խաղացողները հարձակումը պետք է հետ մղեն հատուկ երեքմետրանոց գծից։ Արգելվում է հարձակվել (այսինքն հարված հասցնել գնդակին ցանցի ամենաբարձ մասից էլ բարձր) միայն լիբերոներին։

Տարբերակում են հարձակողական հարվածների երեք տեսակ՝ ուղղակի և կողմնային, հարված դեպի աջ փոխանցմամբ (ձախ) և կարող են լինել նաև խափուսիկ հարվածներ (զեղչված)։ Բոլոր հարձակողական հարվածները կատարվում են միայն իրենց կողմից, ձեռքերը հակառակորդի կողմ տանել կարելի է միայն հարված կատարելիս[3]։

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա խաղային վարժաձև է, որի ընթացքում պաշտպանող թիմը կանխում է հակառակորդի գնդակի փոխանցումը դեպի իրենց կողմ՝ կանոնների սահմաններում արգելափակելով գնդակի շարժումը մարմնի ցանկացած մասով, հատկապես ձեռքերով։ Թույլատրվում է պաշարման ժամանակ ձեռքերը տանել մրցակցի կողմը այն աստիճան, որ դրանք չխանգարեն հակարակորդին նախքան իր հարձակումը կամ խաղային այլ գործունեությանը։

Պաշարումը կարող է լինել մենակ կամ խմբային (երկակի, եռակի)։ Պաշարման ժամանակ երեքից ավելի շոշափում անել չի կարելի։ Արգելափակել կարող են այն խաղացողները, որոնք կանգնած են առաջին գծում, այսինքն՝ 2, 3, 4 գոտիներում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]