Վիլյանի
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վիլյանի | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 4,93 կմ², 4,77 կմ² | ||
ԲԾՄ | 115 մետր | ||
Բնակչություն | ▼2813 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||
Փոստային ինդեքսներ | LV-4650 | ||
| |||
Վիլյանի (լատիշ․՝ Viļāni), քաղաք Լատվիայի արևելքում, Վիլյանիի շրջանի և Վիլյանիի գավառակի վարչական կենտրոնը: Գտնվում է Մալթա գետի ափին: Գտնվում է Ռեզեկնե քաղաքից մոտ 29 կմ հեռավորության վրա[2]:
Խորհրդային տարիներին քաղաքը Ռեզեկնեի շրջանի Ռադոպոլի գյուղական խորհրդի կենտրոնն էր[2]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի 3420 բնակիչներից[3] ռուսները կազմել են 49,75% (1596 մարդ), լատիշները՝ 46,66% (1497 մարդ), բելառուսները՝ 1,12% (36 մարդ), լեհերը՝ 1,03% (33 մարդ), ուկրաինացիները՝ 0,81% (26 մարդ)[4]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլյանիի միջով անցնում է A 12 մայրուղին՝ Եկաբպիլս-Ռեզեկնե- Լուձա- Ռուսաստանի սահմանը (Տերեխովա), որը հանդիսանում է E 22 եվրոպական երթուղու մասը:
Վիլյանիի համար հարմար են P 58՝ Վիլյանի-Պրեյլի և P 59` Վիլյանի- Ռուժինա-Մալթա շրջանային ավտոճանապարհները:
Միջքաղաքային ավտոբուսային սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական երթուղիներն են՝ Վիլյանի- Եկաբպիլս- Պլավինյաս- Ռիգա, Վիլյանի- Մադոնա- Պլյավինյաս- Ռիգա, Վիլյանի- Մադոնա- Ցեսիս, Վիլյանի- Ռեզեկնե- Լուձյա, Վիլյանի- Մալթա, Վիլյանի- Պրեյլի- Դաուգավպիլս:
Քույր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Вилянского края(լատիշ.)
- Информация о городе на туристическом портале mesta.lv(ռուս.)
- Информация о городе в топонимической базе данных(լատիշ.)
|