Իլուկստե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Իլուկստե
լատիշ․՝ Ilūkste
Զինանշան
Coat of Arms of Ilūkste.svg

Ilūkste, Ilūkstes pilsēta, Latvia - panoramio (2).jpg
ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
Առաջին հիշատակում1550
Այլ անվանումներԻլլուկստ
Տվյալ կարգավիճակում1917 թվականից
Մակերես9 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն2820[1] մարդ (2011)
Խտություն313.3 մարդ/կմ²
Ազգային կազմլատիշներ 55%
ռուսներ 22%
լեհեր 15%
բելառուսներ 3%
ուրիշներ 5 %
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 654
Փոստային ինդեքսLV-5447[2]
Փոստային ինդեքսներLV-5447
Կոդ ATVK0440807[3]
Պաշտոնական կայքilukste.lv
##Իլուկստե (Լատվիա)
Red pog.png

Իլուկստե (լատիշ․՝ Ilūkste, ռուս.՝ Иллукст, գերմ.՝ Illuxt, լեհ.՝ Iłukszta), քաղաք Լատվիայի հարավ-արևելքում, գտնվում է Դաուգավպիլսիից 25 կմ հեռավորության վրա։ Վարչական կենտրոնը գտնվում է Իլուկստսկոիի երկրամասում, սակայն մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը եղել է Դաուգավպիլսիի շրջանում։ Մշակութային ոլորտում մտնում է Սելիա քաղաքի մեջ, բայց այսօրվա վարչական բաժանմամբ պատկանում է Լատգալիային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսարանը 1915 թվականին

Իլուկստե քաղաքը առաջին անգամ հիշատակվում է մոտ 1550 թվականին։ Արհեստագործական և առևտրային բնակավայրերը հիմնադրվել են Լուկշտա գետի աջ ափին, որից քաղաքը ստացել է իր անվանումը։ Գետը մինչև 1795 թվականը կազմում էր Քոուռլանդ դքսության մի մասը։ Քաղաքում առաջին ուսումնական հաստատությունը բացվել է 1596 թվականին։ 1754-1769 թվականներին կառուցվել է նոր կաթոլիկ եկեղեցի՝ բարոկկո ոճով, որը ոչնչացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1795 թվականին Իլուկստե քաղաքը համարվել է Իլուկստեի նահանգի կենտրոնը։

1897 թվականին քաղաքում ապրել է 3592 բնակիչ, ուղղափառներ` 388 մարդ, կաթոլիկներ` 2021 մարդ, հրեաներ` 842 մարդ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՝ 1915 թվականին քաղաքը մեծապես տուժել է ռազմական գործողությունների և Դվինսկա քաղաքի պաշտպանության ժամանակ։ 1915 թվականի հոկտեմբերի 10-ին Ռուսական բանակի և գերմանական զորքերի ռազմական գործողությունների ընթացքում ավերվել են կաթոլիկ եկեղեցին, վանքը և բնակելի տները։ Սակայն, 1917 թվականին Իլուկստեն ստացել է քաղաքի կարգավիճակ։

Լատվիայի Հանրապետության ձևավորումից հետո քաղաքը վերանավանվել է Իլուկստե։ Առաջին հանրապետությունում եղել է մի քաղաք, որի կենտրոնը Իլուկստեի շրջանն էր։ 1941 թվականին գերմանական զորքերը օկուպացրել են քաղաքը, սակայն 1944 թվականի հուլիսին այն ազատագրվել է։ 1950 թվականի հունվարի 1-ից քաղաքը համարվել է Իլուկստեի շրջանի կենտրոնը։ 2003 թվականին Լատվիայի վարչատարածքային բարեփոխումների ժամանակ Դաուգավպիլս մարզի կազմում ձևավորվել է Իլուկստեի շրջանը Իլուկստե կենտրոնով։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Իլուկստե գետի և Դաուգավա գետի ձախ վտակի վրա։

Քաղաքում կա՝ ավտոկայան, երկու միջնակարգ, երաժշտական և մարզական դպրոցներ, քաղաքային գրադարան, մշակույթի կենտրոն, ֆուտբոլային մարզադաշտ, հռոմեական, կաթոլիկ, լյութերական, ուղղափառ եկեղեցիներ։ Գետի վրա կառուցված է փոքր ՀԷԿ[4]։ Մինչև 2000-ական թվականները քաղաքում կար հիվանդանոց։

Քաղաքը հպարտանում է իր «Զիբենս/ Զեմեսսարդզե» և մանկա-պատանեկան սպորտ-դպրոցի «Իլուկստե/ՄՊՍԴ» ֆուտբոլային ակումբներով։

Քաղաքը եկեղեցական առումով մտնում է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Լատվիայի Ելգավայի թեմի մեջ[5]։

1990 թվականին № 1 միջնակարգ դպրոցում տեղադրվել է քանդակագործ, բանաստեղծ Ինդուլիսա Ֆոլկմանիսայի և հասարակական գործիչ Ռայնիույի հուշարձանը, որպես 1927 թվականին դպրոցի բացման խորհրդանիշ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Իլուկստե քաղաքում ապրում էր ավելի քան 4 հազար մարդ։ 2009 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչությունը կազմում է 2.829 մարդ, նրանց թվում՝ լատիշներ - 55 %, ռուսներ - 22 %, լեհեր - 15 %, բելառուսներ - 3 %, այլ ազգության - 5 % [6]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է հետևյալ տարածաշրջանային P72 Իլուկստե - Բեբրենե - Բորայի ավտոճանապարհը։ Տարանցիկ ճանապարհներից է P71 ավտոճանապարհը, որը կապում է Իլուկստե քաղաքը մարզային P70 Սվենտե ավտոճանապարհի հետ, որը սահմանակից է Լիտվային (Սուբատե)։

Տեղական ավտոճանապարհների շրջանում հարկ է նշել V711 Իլուկստե - Ռուբանիշկի - Դաուգավպիլս, և V783 Եկաբպիլս - Դիգնայա - Իլուկստե ավտոճանապարհները։

Միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական երթուղիներն են.

  • Իլուկստե - Սուբատե - Ակնիստե - Ռիգա
  • Իլուկստե - Դաուգավպիլս
  • Իլուկստե - Էկաբպիլս - Պլյավինյաս - Ռիգա։

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]