Վալկա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վալկա | |||||
լատիշ․՝ Valka | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կրայ | Վալսկիյ | ||||
Հիմնադրված է | 1584 թ. | ||||
Մակերես | 14,26 կմ², 13,98 կմ² | ||||
ԲԾՄ | 50±1 մետր | ||||
Բնակչություն | 5690 [1] մարդ (2013) | ||||
Խտություն | 418.5 մարդ/կմ² | ||||
Հեռախոսային կոդ | (+371) 647 | ||||
Փոստային ինդեքս | LV-4701[2] | ||||
Փոստային ինդեքսներ | LV-4701, LV-4702 | ||||
Կոդ ATVK | 0940201[3] | ||||
Պաշտոնական կայք | valka.lv/en | ||||
| |||||
Վալկա (ռուս.՝ Валк, գերմ.՝ Walk), քաղաք Լատվիայի հյուսիսում, Վալկայի շրջանի վարչական կենտրոն։ Ընդհուպ հարում է էստոնական քաղաք Վալգային` նրա հետ, ըստ էության, կազմելով միասնական քաղաք։
2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում բնակվում է 5690 մարդ [1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է Էստոնիայի սահմանում։ Քաղաքի մակերեսը կազմում է 14.2 կմ²։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հայտնի է XIII-րդ դարից Վալկ անունով։
1897 թվականին քաղաքում ապրում էր 10.922 մարդ, այդ թվում լատիշներ` 4.453 մարդ, էստոնացիներ` 3.594 մարդ, գերմանացիներ` 1.145 մարդ, ռուսներ` 1.121 մարդ և հրեաներ` 303 մարդ[4]։
Ռուսական կայսրության ժամանակ քաղաքը մտնում էր Լիվոնիայի տարածքի մեջ և հանդիսանում էր Վալկա նահանգի կենտրոնը։ 1920 թվականին քաղաքը բաժանված էր երկու մեծ մասերի` Վալկա և Վալգա (մեկը գտնվում էր հյուսիսարևելյան մասում, մյուսը` Էստոնիայում)։ Տվյալ բաժնի պատմությունը հետևյալն է։
1919 թվականի սեպտեմբերի 20-ին Արևմտյան Կամավորական բանակի հրամանատար Բերմոնդ Ավալովը հայտարարել է Լատվիայի ժողովրդին այն մասին, որ նա «ռուսական պետական իշխանության ներկայացուցիչ» է և լիիրավ ստանձնում է Մերձբալթիկայի իշխանությունը, այդպիսով անտեսելով լատվիական ինքնիշխանության և լատվիական իշխանության մարմինների գոյության փաստը։
Հոկտեմբերի 7-ին, երբ Լատվիայի կառավարությունը նրա պահանջը մերժել է` թույլ չտալով, որ նա իր զորքերով բոլշևիկյան ճակատ հասնի, Բերմոնդտ Ավալովը սկսել է ռազմական գործողություններ ծավալել Լատվիայի դեմ։ Հոկտեմբերի 9-ին նրա զորքերը գրավեցին Ռիգայի արևմտյան տարածքները, իսկ Լատվիայի կառավարությունը հապշտապ տարհանվել է Ցեսիս` ռազմական օգնություն խնդրելով Էստոնիայի կառավարությունից։ Հոկտեմբերի 10-ին Բերմոտ Ավալովը հարձակումը չի շարունակել և Լատվիանյին զինադադար է առաջարկել։ Նույն օրը Ռիգա ժամանեցին անգլիական հածանավերի էսկադրան, իսկ Էստոնիայից չորս զրահապատ գնացք։ Անգլիացիների, որոնք կրակ բացեցին իրենց նավերից և զրահագնացքներով եկած էստոնացիների ջոկատների համատեղ ջանքերի արդյունքում Բերմոնդտ Ավալովը ստիպված էր հեռանալ Լատվիայից։ Նման «եղբայրական» օգնությունը շատ թանկ նստեց Լատվիայի վրա։ Էստոնացիները ռազմական գործողությունների բոլոր ծախսերի փոխհատուցում պահանջեցին և որպես պարգևատրում պահանջեցին Վալկա քաղաքի մեծ մասը[5]։
Շենգենյան գոտի քաղաքի մտնելուց հետո քաղաքը կրկին «միավորվել» է` քաղաքում գործում է լատվիական-էստոնական եվրոպական հարևանության ծրագիրը։
Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը եղել է Վալկայի մարզի կազմում։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալգա (էստ․՝ Valga), Էստոնիա
Նարվա (էստ․՝ Narva), Էստոնիա
Տորնիո (ֆիններեն՝ Tornio), Ֆինլանդիա
Իմատրա (ֆիններեն՝ Imatra), Ֆինլանդիա
Օրիմատիլա (ֆիններեն՝ Orimattila), Ֆինլանդիա
Ալեկսանդրուվ-Կույավսիի (լեհ.՝ Aleksandrów Kujawski), Լեհաստան
Սլուբիցե (լեհ.՝ Słubice), Լեհաստան
Վայսենբուրգ (գերմ.՝ Weißenburg), Գերմանիա
Ֆրանկֆուրտ նա Օդերե (գերմ.՝ Frankfurt an der Oder), Գերմանիա
Իվանգորոդ, Ռուսաստան
Նովոե Դեվյատկինո, Ռուսաստան
Սվետոգորսկ, Ռուսաստան
Դյուրբյուի (ֆր.՝ Durbuy), Բելգիա
Տվրդոշին (սլովակ.՝ Tvrdošín), Սլովակիա
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում է փայտամշակման արդյունաբերական ձեռնարկություն։
Մշակույթ, տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում է երկրագիտական թանգարանը և թատրոնը։
Կան մի շարք ճարտարապետական հուշարձաններ։
- Նախկին բարոն Վռանգելի տունը (1645),
- Ավետարանական-լյութերական եկեղեցի` Սուրբ Կատարինեն (առաջին հիշատակվում է 1477 թվականին, ավերվել է 1702 թվականին, սակայն 1752 թվականին վերականգնվել է)։
Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալկա և Վալգա քաղաքներ-զույգի զինանշաններն սկիզբ են առնում Վալկայի պատմական զինզնշանից, սակայն լատվիական գերբում սուրը բռնած ձեռքը աջից է դուրս գալիս ամպերի միջից, իսկ Վալգայի գերբում` ձախից (այդպիսով, զինանաշանները հայելային արտապատկերային կոմպոզիցիա է ներկայացնում)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Latvijas iedzīvotāju skaits pašvaldībās» (լատվիերեն)։ Pilsonības un migrācijas lietu pārvalde։ 2014-01-01։ Վերցված է 2014-02-19
- ↑ «Latvijas novadu indeksi» (լատվիերեն)։ Latvijas Pasts։ 2013-08։ Վերցված է 2014-02-19
- ↑ «Administratīvo teritoriju un teritoriālo vienību klasifikators» (լատվիերեն)։ LR Centrālā statistikas pārvalde։ 2011-02-15։ Վերցված է 2014-02-19
- ↑ Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей
- ↑ Корнатовский Н. А. Борьба за Красный Петроград. — М.: АСТ, 2004. — 606 с. — (Военно-историческая библиотека). — 5 000 экз. — ISBN 5-17-022759-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Валкского края (լատիշերեն)
- Газета для жителей Валги и Валки (ռուս.)
- Информация о Валке на туристическом портале mesta.lv(ռուս.)
- Информация о Валке в топонимической базе данных(լատիշերեն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վալկա կատեգորիայում։ |
|