Խոլերա
Խոլերա | |
---|---|
![]() Vibrio cholerae: Խոլերայի վիբրիոնը էլեկտրոնային մանրադիտակի տակ | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն |
Պատճառ | խոլերային հարուցիչ |
Փոխանցման ձև | food-borne transmission?, կղանքաբերանային ուղի և water-borne transmission? |
Հիվանդության ախտանշաններ | լուծ[1][2], փսխում[1][2], Ջրազրկում[3], hypovolemia?[4], Սպազմ[4], discomfort?[5], Հիպոտոնիա[5], Սակավամիզություն[6], Ցիանոզ[6] և Շոկ[2] |
Հետևանք | third cholera pandemic?, 1854 Broad Street cholera outbreak?, first cholera pandemic?, second cholera pandemic?, fifth cholera pandemic?, fourth cholera pandemic?, sixth cholera pandemic? և Seventh cholera pandemic? |
Բուժաքննություն | physical examination? և microbiological culture? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և անհետաձգելի բժշկություն |
Բուժում | oral rehydration therapy?, intravenous fluid replacement?, Դոքսիցիկլին, intravenous infusion and defusion?, Ringer's lactate solution? և Ցիպրոֆլոքսացին |
Cholera Վիքիպահեստում |
Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է։ Հայրենիքը համարվում է Գանգես և Բրահմապուտրա գետերի ստորին մասը Հնդկաստանում։ Հարուցիչն ասիական խոլերայի վիբրիոնն է կամ Էլ-Տորի վիբրիոնը։ Հարուցիչը օրգանիզմ է անցնում ֆեկալ֊օրալ ճանապարհով՝ հիմնականում ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով։
Հիվանդության ընդհանուր ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարուցիչը տեղակայվում է բարակ աղիքի էպիթելային շերտում և սկսում է արագ աճել և բազմանալ, քանի որ նրա կենսունակության համար այստեղ կան համապատասխան պայմաններ՝ առատ սնունդ և հիմնային միջավայր։ Աղիքներն արյան և ավշի անոթներից վիբրիոնի էնդոտոկսինը ներ է թափանցում արյան և ավշի մեջ և առաջ է բերում ընդհանուր երևույթներ, ազդելով սիրտ-անոթային համակարգի,ԿՆՀ-ի և ստամոքս-աղիքային համակարգի վրա։ Օրգանիզմի ինտոկսիկացիայի հետևանքով առաջ են գալիս խոլերայի համար բնորոշ կլինիկական նշաններ, գլխավորապես օրգանիզմի ջրազրկում։ Ինֆեկցիայի աղբյուր է հիվանդ մարդը և պարազիտակիրը։ Վիբրիոնը ջրի մեջ իր կենսունակությունը պահպանում է 1-2 շաբաթ, սառույցի մեջ նույնիսկ մեկ ամիս, ոչնչանում է 58 °C 20-30 րոպեում, 80 °C 5 րոպեում, 100 °C անմիջապես։ Սև հացի մեջ իր կենսունակությունը պահպանում է մինչև 4 օր, կաթի և պանրի մեջ 8 օր, կեղտոտ սպիտակեղենի վրա մինչև 12 օր, ճանճերի մարմնի վրա մինչև 2 օր։
Գաղտնի շրջանը 2-6 օր է, հիվանդության ժամանակ նկատվում են հետևյալ կլինիկական նշանները՝
- Ընդհանուր թուլություն, գլխացավ, ախորժակի խանգարում։
- Փսխում, լուծ, սկզբում ոչ այնքան հաճախակի։
- Մաշկի չորություն, ընկնում է մաշկի տուրգորը։
- Պակասում է մեզի քանակը՝ անոտիա։
- Կայծակընթաց խոլերիայի ժամանակ ջերմությունը լինում է 38-40 °C, իսկ ալհիդային ձևի ժամանակ ջերմությունը լինում է նորմայից ցածր։
- Ջրազրկում՝ կարճ ժամանակաընթացքում կորցնում է մեծ քանակով էլեկտրոիդներ։
- Նկատվում են ցնցումներ։
- Ձեռքերը լվացք անողի ձեռք։
- Դեմքը գունատ, ծերուկի դեմքի նման։
Ընկալունակության աստիճանը խոլերայի ժամանակ բարձր է (80-85%) հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ։ Մարդիկ հիվանդանալու ենթակա են բոլոր տարիքներում հավասարաչափ։ Խոլերային հատուկ է սեզոնայնությունը հատկապես ամռանը, երբ ճանճերը նպաստում են տարածմանը, հիվանդության կորագիծը բարձր է լինում։ Խոլերայի տարածման գլխավոր գործոնը հանդիսանում է խմելու ջուրը, որը վարակվում է վարակված մարդու կղանքից։ Հիվանդին պետք է մեկուսացնել այնքան ժամանակ, մինչև որ բոլոր կլինիկական երևույթները անցնեն և կյանքի բակտերոլոգիական քննությունը կլինի բացասական։ Այն մարդիկ, որոնք հիվանդի հետ շփվում են, պետք է ենթարկվեն հետազոտման։ Ավելի վտանգավոր է հիվանդության կայծակընթաց ձևը, որի ժամանակ լուծ, փսխում չի նկատվում և 3-8 ժամ անց հիվանդը մահանում է։
Բուժում և պրոֆիլակտիկան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հետևել հիգիենային, պայքարել ճանճերի դեմ։
- Պայքար ջրազրկման դեմ՝ հեմոցեզ. ռեոպոլիգլյուկին և շատ հեղուկներ։
- Հակաբիոտիկներ՝ բիոմիցին, լիոմիցետին, սուլֆանիլամիդային պրեպարատներ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Harrison’s Principles of Internal Medicine, 14th Edition, McGraw-Hill, Health Professions Division
- Жуков-Вережников Н. Н. Диагноз чумы и холеры, М., 1944
- Майер А. Э. Наставление, как должно поступать жителям в предохранении себя от болезни холеры. Харьков, 1831.
- Златогоров С. И. Эпидемиология и микробиология холеры, М., 1947
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ 2,0 2,1 2,2 Disease Ontology — 2016.
- ↑ http://canalsalut.gencat.cat/ca/salut-a-z/c/colera/
- ↑ 4,0 4,1 https://www.mayoclinic.org/es-es/diseases-conditions/cholera/symptoms-causes/syc-20355287
- ↑ 5,0 5,1 https://minutosaudavel.com.br/colera/#sintomas
- ↑ 6,0 6,1 https://www.msdmanuals.com/es-es/professional/enfermedades-infecciosas/bacilos-gramnegativos/c%C3%B3lera
|
|