Ցիանոզ
Ցիանոզ | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
![]() |
Ցիանոզ, մաշկի կամ լորձաթաղանթների կապտավուն կամ մանուշակագույն գունավորումն է, մաշկի մակերեսի մերձակայքում գտնվող հյուսվածքների թթվածնի ցածր հագեցվածության պատճառով[1]։ Հիմնվելով Լունդսգարդի և Վան Սլեյկի աշխատանքի վրա[2] ցիանոզը դասականորեն բնութագրվում է, եթե առկա է 5,0 գ / դլ կամ ավելի մեծ քանակի դեզօքսիհեմոգլոբին[3]։ Սա հիմնված էր մազանոթային հագեցվածության գնահատման վրա՝ հիմնվելով զարկերակային և ծայրամասային երակային արյան գազի չափումների վրա[4]։ Քանի որ հիպոքսիայի գնահատումը սովորաբար հիմնված է կամ զարկերակային արյան գազերի չափման, կամ զարկերակային օքսիմետրիայի վրա, սա հավանաբար գերագնահատում է, որ դեզօքսիհեմոգլոբինի 2.0 գ / դլ մակարդակը կարող է հուսալիորեն առաջացնել ցիանոզ[5]։ Այնուամենայնիվ, քանի որ ցիանոզի առկայությունը կախված է նրանից, որ առկա է բացարձակ քանակությամբ դեզօքսհեմոգլոբին, կապտավուն գույնը ավելի հեշտությամբ երևում է հեմոգլոբինի բարձր քանակի դեպքում, քան սակավարյունություն ունեցողների մոտ։ Բացի այդ, կապտավուն գունավորումը դժվար տեսանելի է խորը պիգմենտավորված մաշկի վրա։ Երբ առաջին անգամ հայտնվում են ցիանոզի նշաններ, օրինակ՝ շրթունքների կամ մատների վրա, միջամտությունը պետք է իրականացվի 3-5 րոպեի ընթացքում, քանի որ ուժեղ հիպոքսիա կամ արյան շրջանառության խիստ անբավարարություն կարող է առաջացնել ցիանոզը։
Երբեմն սառը ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների նեղացման և ժամանակավորապես մաշկի կապտության։ Ջերմաստիճանի բարձրացումը վերադարձնում է մաշկի արյան նորմալ հոսքը և գույնը[6]։
Ցիանոզ անվանումը բառացիորեն նշանակում է կապույտ հիվանդություն կամ կապույտ վիճակ։ Այն բխում է գունային ցիանից, որը գալիս է cyan cs-ից, հունարեն՝ կապույտ բառից[7]։
Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիանոզ սահմանվում է որպես մաշկի և լորձաթաղանթի կապտավուն գունավորում, դեզօքսիգենացման արդյունքում, արյան մեջ դեզօքսիհեմոգլոբինի ավելորդ կոնցենտրացիայի պատճառով։
Ցիանոզը բաժանվում է երկու հիմնական տիպի՝ կենտրոնական (շրթունքների և լեզվի շուրջ) և ծայրամասային (միայն ծայրամասերը կամ մատները)։
Ձևեր և պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնական ցիանոզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնական ցիանոզը հաճախ պայմանավորված է արյան շրջանառության կամ օդափոխման խանգարմամբ, որը հանգեցնում է թոքերում արյան անբավարար գազափոխանակությամբ։ Այն զարգանում է, երբ զարկերակային թթվածնի հագեցվածությունը իջնում է 85%-ից կամ 75%-ից ցածր։
Սուր ցիանոզը կարող է առաջանալ ասֆիքսիայի կամ խեղդման հետևանքով և հանդիսանում է հաստատուն նշաններից մեկը, երբ շնչառությունը արգելափակվում է։
Կենտրոնական ցիանոզը կարող է պայմանավորված լինել հետևյալ պատճառներով։
1.Կենտրոնական նյարդային համակարգ (խանգարվում է նորմալ օդափոխությունը)
- Ներգանգային արյունազեղում
- Թմրամիջոցների չափից մեծ դոզա (օրինակ՝ հերոին)
- Տոնիկ-կլոնիկ ցնցումներ
- Թոքաբորբ
- Բրոնխիոլիտ
- Բրոնխոսպազմ (օրինակ՝ ասթմա)
- Թոքային հիպերտեզիա
- Թոքային էմբոլիա
- Հիպովենտիլիացիա
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն կամ ԹՔՕՀ (էմֆիզեմա)
3.Սիրտանոթային հիվանդություններ.
- Սրտի բնածին հիվանդություն (օրինակ՝ Ֆալոյի տետրադա, աջից ձախ շունտ, սրտի կամ մեծ անոթների միջև)
- Սրտի կանգ
- Սրտի փականային հիվանդություն
- Սրտամկանի ինֆարկտ
4. Արյուն
- Մեթհեմոգլոբինեմիա ՝ ուշադրություն դարձրեք, որ սա առաջացնում է կեղծ ցիանոզ, քանի որ մեթհեմոգլոբինը կապույտ է երևում[8], հիվանդը կարող է ցիանոզ ունենալ նույնիսկ զարկերակային թթվածնի նորմալ մակարդակի առկայության դեպքում
- Պոլիցիտեմիա
- Բնածին ցիանոզը (HbM Boston) առաջանում է α-կոդոնի մուտացիայից, որը հանգեցնում է առաջնային հաջորդականության փոփոխության (H → Y), թիրոզինը կայունացնում է Fe(III) ձևը (օքսիհեմոգլոբին)՝ ստեղծելով հեմոգլոբինի մշտական T-ձևը։
5. Այլ
- Բարձր բարձրությունից կարող է առաջանալ ցիանոզ(>2400 մ)
- Հիպոթերմային
- Քնի օբստրուկտիվ ապնոէ
Ծայրամասային ցիանոզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծայրամասային ցիանոզը մատների կամ վերջույթների կապույտ երանգն է` անբավարար կամ խանգարված շրջանառության պատճառով։ Կենտրոնական ցիանոզին նպաստող բոլոր գործոնները կարող են առաջացնել նաև ծայրամասային ախտանիշներ, բայց ծայրամասային ցիանոզը կարող է նկատվել սրտի կամ թոքերի հիվանդությունների բացակայության դեպքում։ Շրջանառության փոքր անոթները կարող են սահմանափակվել և բուժվել՝ բարձրացնելով արյան նորմալ թթվածնի մակարդակը։
Ծայրամասային ցիանոզը կարող է պայմանավորված լինել հետևյալ պատճառներով.
- Կենտրոնական ցիանոզի բոլոր ընդհանուր պատճառները
- Սրտի արտամղման նվազում (օր.՝ սրտային անբավարարություն կամ հիպովոլեմիա)
- Սառը ազդեցություն
- Թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն կամ ԹՔՕՀ
- Զարկերակային խցանում (օրինակ՝ ծայրամասային անոթային հիվանդություն, Ռեյնոյի համախտանիշ)
- Երակային խցանում (այսինքն՝ խորանիստ երակների թրոմբոզ)
Դիֆերենցիալ ցիանոզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիֆերենցիալ ցիանոզը ստորին, բայց ոչ վերին վերջույթի և գլխի կապտավուն գույնն է։ Դա երևում է բաց Բոտալյան ծորան ունեցող հիվանդների մոտ։ Մեծ զարկերակային ծորան ունեցող հիվանդների մոտ զարգանում են թոքային անոթային հիվանդություններ, և տեղի է ունենում աջ փորոքի ճնշման մեծացում։ Հենց որ թոքային ճնշումը գերազանցի աորտայի ճնշմանը, տեղի է ունենում շունտի հակադարձում (աջից ձախ)։ Վերին վերջույթը մնում է վարդագույն, քանի որ բազկագլխային ցողունը, ձախ ընդհանուր քնային և ենթաանրակային զարկերակները մոտ են գտնվում բաց զարկերակային ծորանին (PDA)։
Ախտորոշիչ մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարցրեք տևողության (բնածին ցիանոզը ենթադրում է սրտի բնածին հիվանդություն) և ազդեցության (դեղեր կամ քիմիական նյութեր, որոնք հանգեցնում են ոչ նորմալ հեմոգլոբինի առաջացման) մասին։
- Կենտրոնականը տարբերակել ծայրամասային ցիանոզից
- Ստուգեք եղունգները, Հիպոկրատի մատների և ցիանոզի համադրությունը ենթադրում է բնածին սրտի հիվանդություն և երբեմն թոքային հիվանդություն։
- Եթե ցիանոզը տեղայնացված է վերջույթներում, ստուգեք ծայրամասային անոթային շրջանառությունը։
- Գնահատեք ոչ նորմալ հեմոգլոբինները ըստ հեմոգլոբինի էլեկտրոֆորեզի, սպեկտրոսկոպիայի և մեթհեմոգլոբինի մակարդակի չափման միջոցով[9]։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Adeyinka Adebayo, Kondamudi Noah P. (2019-03-24)։ «Cyanosis»։ NCBI Bookshelf։ PMID 29489181։ Վերցված է 2019-05-12
- ↑ Lundsgaard C, Van Slyke DD. Cyanosis. Medicine. 2(1):1-76.
- ↑ Mini Oxford Handbook of Clinical Medicine (7th ed.)։ էջ 56
- ↑ Cyanosis. Lundsgaard C, Van SD, Abbott ME. Cyanosis. Can Med Assoc J 1923 Aug;13(8):601-4.
- ↑ Goss GA, Hayes JA, Burdon JG. Deoxyhaemoglobin concentrations in the detection of central cyanosis. Thorax 1988 Mar;43(3):212–13.
- ↑ «Peripheral Cyanosis (Blue Hands and Feet)»։ healthline։ 12.01.2020
- ↑ Mosby's Medical, Nursing & Allied Health Dictionary։ Mosby-Year Book (4th ed.)։ 1994։ էջ 425
- ↑ Methemoglobin
- ↑ Anthony S. Fauci (2009)։ Harrison's manual of medicine (17th ed.)։ New York: McGraw-Hill Medical։ ISBN 9780071477437
|