Լորձաթաղանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լորձաթաղանթ, 0,5-4 մմ հաստությամբ թաղանթ, որով պատված է մարդու և կենդանիների մարսողական, շնչառական օրգանների, միզասեռական համակարգի, քթի հավելյալ խոռոչների, միջին ականջի, գեղձերի արտատար ծորանների ներքին մակերևույթը։ Լորձաթաղանթի մակերևույթը մշտապես խոնավանում է լորձնային հեղուկով, որն արտադրվում է լորձաթաղանթի մեջ գտնվող գեղձերից։ Օրգանի ֆունկցիային համապատասխան, լորձաթաղանթը կարող է լինել բազմաշերտ հարթ, միաշերտ գլանաձև և այլն։ Լորձաթաղանթի բուն և ենթալորձնային շերտերում գտնվում են արյունատար, ավշատար անոթներ, գեղձեր, ինչպես նաև նյարդային ճյուղերի վերջույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 668 CC-BY-SA-icon-80x15.png