Քնի օբստրուկտիվ ապնոէ
Քնի օբստրուկտիվ ապնոէ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բուժաքննություն | Stop-Bang questionnaire? |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն, թոքաբանություն, ականջաքթակոկորդաբանություն, oral and maxillofacial surgery? և ատամնաբուժություն |
Քնի օբստրուկտիվ ապնոէ, քնի շնչառական խանգարում։ Համաձայն հայտնի տարածված կարծիքի՝ խռմփոցը տհաճ, բայց անվտանգ ձայնային ֆենոմեն է։ Սակայն քչերին է հայտնի, որ խռմփոցը համարվում է նախակլինիկական և հետագայում արդեն կլինիկական դրսևորում բավական ծանր մի հիվանդության, որ կոչվում է (ՔՕԱ) քնի օբստրուկտիվ ապնոէ։ Այս հիվանդության առաջին ազդանշանն տալիս են հիվանդի հարազատները, որոնք տագնապահար հետևում են, թէ ինչպես է հանկարծակի խռմփոցը ընդհատվում և առաջանում շնչառության կանգ։ Երբեմն 3-4 ժամ տևող քնի ընթացքում կարող է առաջանալ 300-400 շնչառության կանգ։ Քնի խանգարումը մարդու մոտ կարող է հանգեցնել կյանքի որակի կտրուկ անկման։ Երկարատև անքնությամբ տառապող մարդկանց մոտ կարող են դիտվել գլխացավեր, մշտական քնկոտություն, գրգռվածություն, հիշողության և կենտրոնացման թուլացում, պոտենցիայի իջեցում։
Պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերին շնչառական ուղիների անցանելիությունը կախված է վերջիններիս տրամագծից, հարթ մկանների տոնուսից և ներշնչման ժամանակ ներկրծքային բացասական ճնշման մեծությունից։ Քնի ժամանակ, երբ դիտվում է հարթ մկանների տոնուսի զգալի անկում, ստեղծվում է շնչառական ուղիների նեղացման համար նպաստավոր պայմաններ, որը որպես կանոն, տեղի է ունենում ներշնչման ժամանակ, երբ ստեղծվում է բացասական ճնշում և առաջանում է ուժ, որը նպաստում է շնչառական ուղիների պատերի մոտեցմանը։ Հերթական ներշնչման ժամանակ տեղի է ունենում շնչառական ուղիների լրիվ նեղացում և շնչառության կանգ։ Այս պայմաններում դրդվում է գլխուղեղում տեղակայված շնչական կենտրոնը, որի արդյունքում շնչառությունը վերականգնվում է։ Շնչառության հաճախակի և երկարատև ընդհատումերը հանգեցնում են արյան թթվածնով հագեցվածության նվազեցմանը, որին առավել զգայուն են գլխուղեղն ու սրտամկանը։ Մշտական առավոտյան գլխացավերը կարող են լինել գիշերային հիպօքսիայի դրսևորում։ Վերջինս կարող է հանգեցնել նաև տարբեր առիթմիաների և սրտամկանի ինֆարկտի առաջացմանը, շաքարային դիաբետի ընթացքի ծանրացմանը։ Շնչառության ցանկացած կանգ սթրես է օրգանիզմի համար, որն ուղեկցվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ (180-200 մմ ս․ս․)։ Մշտական, երկարատև զարկերակային ճնշման գիշերային բարձրացումները կարող են հանգեցնել զարկերակային հիպերտենզիայի զարգացմանը, որն առանձնանում է բուժմանը դժվար ենթարկվելով։ Հիպօքսիան և քնի խանգարումը նպաստում են նաև աճի հորմոնի (սոմատոտրոպին) սեկրեցիայի ընկճմանը, որը հասուն մարդու օրգանիզմում ապահովում է ճարպային փոխանակությունը։ Այս դեպքում խանգարվում է ճարպային փոխանակությունը, ինչի արդյունքում սկսվում է արագ գիրացման պրոցես։ Պարանոցի շրջանում ճարպային կուտակումը նպաստում է շնչառական ուղիների հետագա նեղացմանը և հիվանդության պրոգրեսիվմանը, որն էլ իր հերթին խորացնում է սոմատոտրոպինի անբավարարությունը, և առաջանում է արատավոր օղակ։ Հիվանդության երկարատև ընթացքի դեպքում դիտվում է նաև տեստոստերոնի սինթեզի ընկճում, որն էլ հանգեցնում է լիբիդոյի նվազմանը և իմպոտենցիայի առաջացմանը։
Կլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուն մտնելուց անմիջապես հետո մարդու մոտ առաջանում է խռմփոց, շուտով նրա մոտ դիտվում է շնչառության կանգ։ Այդ ընթացքում խռմփոցը ընդհատվում է և շնչական աղմուկներ լսելի չեն։ Մարդու կրծքավանդակի և որովայնի պատի շարժումները հուշում են, որ նա փորձում է շնչել և մոտավորապես 15-25 վայրկյան անց բարձր խռմփացնում է և կատարում մի քանի խորը ներշնչում և արտաշնչում։ Հիվանդի քունը որպես կանոն անհանգիստ է, նա գալարվում է անկողնում, շարժում ոտքերն ու ձեռքերը, երբեմն նաև խոսում։ Շնչառության կանգի հաճախականությունն և երկարատևությունը կախված են հիվանդության ծանրության աստիճանից։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում շնչառության կանգ առաջանում է քնելուց անմիջապես հետո և մարմնի ցանկացած դիրքում։ Հիվանդության համեմատաբար թեթև ընթացքի դեպքում դա տեղի է ունենում քնի խորը փուլերում կամ հիվանդի հորիզոնական դիրքում։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քնի օբստրուկտիվ ապնոէ կարելի կասկածել, երբ կա
- Բարձր և ընդհատվող գիշերային խռմփոց
- Գիշերային միզարձակման հաճախականության շատացում
- Գիշերային քնի երկարատև խանգարում 6ամիս և ավելի
- Ցերեկային քնքոտություն
- Ճարպակալում
- Զարկերակային հիպերտենզիա հատկապես գիշերային և ցերեկային
- Շնչառության կանգ քնած ժամանակ
Նշված ցուցանիշների 3 և ավելիի դեպքում կամ միայն վերջինի դեպքում հիվանդը կարիք ունի ավելի խորը բժշկական հետազոտությունների և բուժման։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս բուժման առավել տարածված մեթոդներից են
- Փափուկ քիմքի լազերայի պլաստիկա
- Շնչառական ուղիներում մշտական դրական ճնշման ստեղծում
- Քնել աջ կամ ձախ կողմի
- Ապահովել գլխի բարձր դիրք
- Խուսափել հանգստացնողներ, քնաբերներ ընդունել քնից առաջ։ Սրանք նվազեցնում են մկանային տոնուսը և նպաստում հարթ մկանների թուլացմանը, որն էլ կարող է հանգեցնել շնչառական ուղիների նեղացմանը։ Նշված պրերարատները հակացուցված են հիվանդության միջին և ծանր ընթացքի դեպքում։
- Չօգտագործել ալկոհոլ քնից առաջ, որը նույնպես նպաստում է հարթ մկանների թուլացմանը և կարող է առաջացնել ՔՕԱ
- Նվազեցնել քաշը
- Չծխել
- Ապահովել ազատ քթային շնչառություն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Чучалин А.Г. - Пульмонология։ Национальное руководство 2009 г.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|