Սրտային անբավարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտային անբավարարություն
Heartfailure.jpg
Տեսակ հիվանդություն
Ենթադաս սրտանոթային հիվանդություն
Պատճառ Սրտամկանի ինֆարկտ, գերճնշում, առիթմիա, հարբեցողություն, Վարակ և heart damage
Հիվանդության ախտանիշ Հևոց, fatigue և Այտուցներ
Բուժաքննություն echocardiography և electrocardiography
Բուժում Միզամուղ դեղամիջոցներ
Բժշկական մասնագիտություն սրտաբանություն
ՀՄԴ-9 428.0
ՀՄԴ-10 I50
Հիվանդությունների բազա 16209
MedlinePlus 000158
eMedicine 163062, 354666 և 2069746
MeSHID D006333
Heart failure Վիքիպահեստում

Սրտային անբավարարություն, կլինիկական համախտանիշ, կապված է սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկ խանգարման հետ, որի հետևանքով խախտվում է արյան շրջանառությունը դեպի հյուսվածքներ և օրգաններ: Գլխավոր պատճառը սրտի լցվելու և դատարկվելու ընդունակության վատացումն է, որը պայմանավորված է միոկարդի վնասվածքով։

Կախված նրանից, թե ինչ արագությամբ է զարգանում սրտի անբավարարությունը, այն լինում է սուր և քրոնիկ: Սրտի անբավարարությունը կարող է կախված լինել վնասվածքներից, տոկսիններից (թույներ), սրտի հիվանդություններից և չբուժելու դեպքում կարող է բերել մահվան[1]։

Սրտի քրոնիկ անբավարարությունը զարգանում է ժամանակի ընթացքում և առաջանում է բնորոշ սիմտոմների կոմպլեքսով (շնչահեղձություն, հոգնածություն, ֆիզիկական ակտիվության իջեցում, այտուցներ և այլն), որոնք պայմանավորված են օրգանների և հյուսվածքների ոչ ադեկվատ պերֆուզիայով, հանգստի կամ ծանրաբեռնվածության ժամանակ և հաճախ օրգանիզմում հեղուկի պահպանմամբ[1]:

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է սրտի ծանրաբեռնվածության, անհանգստության ժամանակ (արյան բարձր ճնշման՝ հիպերտոնիայի, սրտի արատների), երբ խանգարվում է արյան շրջանառությունը (միոկարդի ինֆարկտ), միոկարդիտների, տոկսինների ազդեցության հետևանքով (Բազեդովյան հիվանդություն) և այլն:

Սրտային անբավարարության հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան կանգը առաջանում է սրտի մկանների թուլության պատճառով, քանի որ չի կարող ապահովել արյան շրջանառությունը: Մեծ մասամբ սրտի ձախ փորոքի անբավարարության ժամանակ արյան փոքր շրջանառությունում լինում է կանգ[2]։ Արյան մեջ կուտակվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ (որը ուղեկցվում է ոչ միայն շնչահեղձությամբ, այլև կապտությամբ, արյունախրխումով), իսկ աջ փորոքի անբավարարության ժամանակ մեծ շրջանառությունում լինում է արյան կանգ (շնչահեղձություն, այտուց, լյարդը մեծանում է) և արդյունքում սրտի անբավարարությունից առաջանում է հյուսվածքների և օրգանների հիպոքսիա, ացիդոզ, փքվածություն և այլ խանգարումներ[2]:

Սուր սրտային անբավարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր սրտային անբավարարությունը հանդիսանում է միոկարդի կծկումների վատացման արդյունք, երբ պակասում է սիստոլիկ և վայրկյանական արյան քանակը։ Սուր սրտային անբավարարությունը մեծ մասամբ լինում է ձախ փորոքային և կարող է արտահայտվել շատ ծանր կլինիկական նշանների տեսքով՝ սրտային ասթմա, թոքերի այտուց և կարդիոգեն շոկ։

Դասակարգում ըստ ծանրության աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտային անբավարարության օրինակ

Ըստ ֆիզիկական հետազոտության արդյունքների դասակարգում Կիլիպի սանդղակով․

  • Առաջին (չկա նշաններ CH)
  • Երկրորդ (թույլ արտահայտված CH քիչ խռիպով)
  • Երրորդ (ավելի արտահայտված CH շատ խռիպով)
  • Չորրորդ (կարդիոգեն շոկ, սիստոլիկ արյան ճնշում 90մմ/սս ցածր)

Վ. Խ. Վասիլենկոյի, Ն. Դ. Ստրաժեսկոյի, Տ. Ֆ. Լանգայի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն այս դասակարգման՝ առանձնացվում է սուր քրոնիկ անբավարարության զարգացման 3 աստիճան․

  • Առաջին աստիճան (HI)՝ սկզբնական կամ թաքնված անբավարարություն, որը մի փոքր ֆիզիկական լարվածության ժամանակ արտահայտվում է սրտխփոցով և շնչահեղձությամբ, իսկ հանգիստ ժամանակ օրգանների համաչափությունը և ֆունկցիան խախտված չէ, աշխատունակությունը ընկած է։
  • Երկրորդ աստիճան՝ արյան շրջանառության երկարատև, արտահայտված անբավարարություն, հեմոդինամիկայի խախտում (արյան փոքր շրջանառության կանգ) աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբեմն հանգստի վիճակում․ այս դեպքում առանձնացնում են երկու փուլեր՝ А և Б․
  • II Ա փուլ` թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտխփոց և շնչահեղձություն: Ոչ սուր ցիանոզ: Որպես կանոն արյան շրջանառության անբավարարության դեպքում մեծ մասամբ ժամանակ առ ժամանակ լինում է չոր հազ, արյունախրխում, թոքերի կանգի դրսևորում (չոր ձայն և անձայն թաց խզզոցներ ներքևի հատվածում), սրտխփոց: Այս փուլում սկսվում է արյան մեծ շրջանառությունում կանգ (ոչ շատ այտուցներ ծնկի և կրունկների շրջանում լյարդի նշանակալի մեծացում): Առավոտյան արդեն այդ նշանները քչանում են: Աշխատունակությունը կտրուկ ընկնում է:
  • II Բ փուլ` հանգիստ ժամանակ շնչահեղձություն, սրտային անբավարարության բոլոր սիմպտոմները խիստ ուժեղանում են՝ արտահայտված ցիանոզ, թոքերում կանգ, երկարատև տնքացող ցավեր, սրտի ռիթմի խանգարում, սրտխփոցներ, արյան մեծ շրջանառության խանգարում, ոտքերի և վզի մշտական այտուցներ, լյարդի մեծացում (լյարդի կարդինալ ցիրոզ), հիդրոթորաքս, ջրգողություն, ծանր սակավամիզություն: Այս դեպքում հիվանդները անաշխատունակ են դառնում:
  • Երրորդ աստիճան՝ վերջնական անբավարարության դիստրոֆիկ աստիճան: Հեմոդինամիկայի խախտումից բացի անդարձելի մորֆոլոգիական փոփոխություններ են առաջանում օրգաններում (երկկողմանի թոքի սկլերոզ, լյարդի ցիրոզ, երիկամներում կանգ և այլն): Խախտվում է նյութափոխանակությունը, հիվանդները սկսում են հյուծվել: Բուժումն արդյունավետ չէ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր սրտային անբավարարության բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր սրտային անբավարարության բուժումը պահանջում է արագ գործողություններ արյան շրջանառության կարգավորման համար (հեմոդինամիկա)։ Կախված թե ինչից է առաջացել սրտային անբավարարությունը, անհրաժեշտ է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ բարձրացնել արյան ճնշումը, նորմալացնել սրտի ռիթմը, ցավազրկել (ինֆարկտի ժամանակ)։ Հետագայում բուժվում է անբավարարություն առաջացրած հիվանդությունը։

Քրոնիկ սրտային անբավարարության բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկ սրտային անբավարարության բուժումը պահանջում է միոկարդի կծկումների նորմալացում, դրա ռիթմի, հեմոդինամիկ նշանների նորմալացում (պուլս, արյան ճնշում), հեղուկի դուրս բերում (այտուց)։ Կարևոր են հատկապես ոչ դեղորայքային միջոցները՝ հեղուկի և աղի սահմանափակում, դիետա, որոնք ուղղված են մարմնի քաշի կարգավորմանը՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը համապատասխան։

Քրոնիկ սրտային անբավարարության բուժման համար որպես դեղորայք օգտագործվում են․

  • Սրտային գլիկոզիդներ - լավացնում են միոկարդի կծկողականությունը
  • В - բլոկատորներ
  • ինգիբիտորներ ԱՊՖ - կոմպլեքս ազդեցություն ունեն սիրտ-անոթային համակարգի, արյան ճնշման իջեցման, կարդիոլոգիական ռիսկերի քչացման վրա
  • միզամուղներ (դիուրետիկներ) - օգտագործվում են որպես հեղուկի դուրս բերման և արյան ճնշման իջեցման միջոց
  • նիտրատներ - նվազեցնում են ճնշումը սրտի վրա, կանխում են ստենոկարդիայի ցավերը։

Քրոնիկ սրտային անբավարարության ժամանակ կիրառվում են բարձր տեխնոլոգիաների մեթոդներ՝ միոկարդի ռեվասկուլիարիզացիա, սրտի փոխպատվաստում։

Բիո միացություններ և ոչ ապացուցված մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկական սրտային անբավարարության ախտածնության կարևորագույն շղթաներից են մակրոէներգետիկ միացությունների միջբջջային մետաբոլիզմի խախտումները և ազատ ռադիկալային ռեակցիաների ակտիվացումը, որը առաջացնում է գործընթացների կասկադ, որն էլ հանգեցնում է սրտային անբավարարության։ Ծանր քրոնիկ անբավարարության ժամանակ կոմպլեքս թերապևտիկ բուժման համար հենց միոկարդի էներգետիկ ապահովման պակասն է տալիս կոենզիմա Q10 դեղորայքի արդյունավետությունը[3]։

Այս մոտեցման արդյունավետությունն են ապացուցում բազմաթիվ կլինիկական հետազոտություններ[4][5][6][7]։

Կան հիմքեր, որ շոկոլադում եղած ֆլավոնոիդները կարող են լավացնել էնդոթերիալ ֆունկցիան քրոնիկ սրտային անբավարարության ժամանակ[8]։ Հետազոտությունների ընթացքում հիվանդներին տրվում էր 4 շաբաթ շարունակ ընդունել օրը 2 հատ կակաո պարունակող շոկոլադե սալիկներ։ Պարզվեց որ ինչպես կարճ, այնպես էլ երկար օգտագործելուց բարելավվել է էնդոթելերի ցուցանիշը, բացառությամբ պլացեբոի (շոկոլադ առանց կակաո), որի դեպքում ոչ մի էֆեկտ չի գրանցվել, որովհետև շոկոլադի մեջ եղած ֆլավոնոիդները ազդում են տրոմբոցիտար ֆունկցիայի վրա։ Սակայն ոչ բոլոր ցուցանիշներն են տվել դրական արդյունք։ Այդ պատճառով կոենզիմա Q10 դեղորայքը պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով ի հավելում ավանդական թերապիայի[9]։ Նույնը վերաբերվում է նաև տաուրինին, սակայն վերջինիս դեպքում երբեմն բժիշկները լիովին առողջացում են տեսնում։ Իրականում հազվադեպ է պատահում, որ սրտի անբավարարությունը լինի քիմիական էլեմենտների, ամինաթթուների, պեպտիդների պակասի արդյունք, սակայն դրանց կուտակումը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել, դրա համար անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, ով կնշանակի նախնական հետազոտություններ։ Հաճախ սրտի անբավարարությունը հետևանք է սրտի իշեմիկ հիվանդության, արտերիալ հիպերտենզիայի, կարդիոմիոպատիայի, ինչպես նաև թմրանյութերի որոշ տարրերի օգտագործման, ներառյալ ալկոհոլ, անաբոլիկ ստերոիդներ և նաև հետևանք է ինքնաբուժման, այդ պատճառով էլ փորձարարական թերապիաները օգուտ չեն տալիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mayo Clinic Staff․Definition․
  2. 2,0 2,1 А. Л. Верткин, В. В. Городецкий, О. Б. Талибов, А. В. Тополянский։ «ОСТРАЯ СЕРДЕЧНАЯ НЕДОСТАТОЧНОСТЬ Диагностика и лечение на догоспитальном этапе» 
  3. Кравцова Л. А., Березницкая В. В., Школьникова М. А. Применение коэнзима Q10 в кардиологической практике. // Российский вестник перинаталогии и педиатрии. 2007;5:51-8.
  4. Munkholm H, Hansen HHT, Rasmussen K. Coenzyme Q10 treatment in serious heart failure. Ann Intern Med 1999;9:285-9.
  5. Sander S, Coleman CI, Patel AA, Kluger J, White CM. The impact of coenzyme Q10 on systolic function in patients with chronic heart failure. J Card Fail 2006;12:464-72.
  6. Soja AM, Mortensen SA. Treatment of congestive heart failure with coenzyme Q 10 illuminated by meta-analyses of clinical trials. Mol Aspects Med 1997;18:s159-68
  7. W.V. Judy, J.H. Hall, P.D. Toth and K. Folkers, Double blind-double crossover study of coenzyme Q10 in heart failure, in: Biomedical and Clinical Aspects of Coenzyme Q, (Vol. 5), K. Folkers and Y. Yamamura, eds, Elsevier, Amsterdam, 1986, pp. 315—323
  8. Andreas J. Flammer; Isabella Sudano; et al. Cardiovascular Effects of Flavanol-Rich Chocolate in Patients With Heart Failure
  9. Coenzyme Q10 | University of Maryland Medical Center

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]