Բերի-բերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերի-բերի
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս nutritional deficiency disease[1][2] և vitamin B1 deficiency
Բուն պատճառ C34418[1][2]
Բժշկական մասնագիտություն էնդոկրինոլոգիա
Հիվանդությունների բազա 14107
MedlinePlus 000339
eMedicine 984721 և 116930
MeSHID D001602
Disease Ontology DOID:13725
NCI Thesaurus C34418[1][2]
Beriberi Վիքիպահեստում

Բերի-բերի (սինգ․՝ beri – թուլություն), ավիտամինոզ B1, սննդային բազմանյարդաբորբ, հիվանդություն, որն առաջանում է սննդի մեջ վիտամին B1-ի (թիամինի) պակասության կամ բացակայության հետևանքով։

Բնորոշվում է վերջույթների ծայրամասային նյարդերի ախտահարմամբ, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ և այտուցներով։ Բերի-բերին տարածված է առավելապես արևելյան, հարավարևելյան և Հարավային Ասիայում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում թեփազրկված բրնձով։ Հիվանդության պատճառը 1897 թվականին հայտնաբերել է հոլանդացի բժիշկ Էյկմանը։ Օրգանիզմում վիտամին B1-ի օրական պահանջը 0,5–2 մգ է․ պակասն առաջացնում է ածխաջրերի փոխանակության խանգարումներ։ Հիվանդությունը բուժվում է վիտամին B1–ի պատրաստուկների ներքին ընդունմամբ և ներարկումներով։ Կանխարգելումը՝ վիտամին B1-ով հարուստ սննդամթերք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 422 CC-BY-SA-icon-80x15.png