Ներզատաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդու ներզատական համակարգը

Ներզատաբանություն, էնդոկրինոլոգիա, կլինիկական բժշկագիտության բնագավառ, (հուն․՝ ἔνδον — ներս, κρίνω — առանձնացվում է նաև λόγος — բառ, գիտություն) ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի զարգացումը, կազմությունը և ֆունկցիան, հորմոնների ֆիզիոլոգ, ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև մշակում ներզատիչ համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում ներզատաբանական 1-ին օգնությունը կազմակերպվել է 1946 թվականին՝ Արտաշես Մելիք-Ադամյանի նախաձեռնությամբ հիմնված ներզատաբանական առանձնասենյակում (հետագայում՝ ներզատաբանական դիսպանսեր)։ 1968 թվականին Պ. Վարդապետյանի նախաձեռնությամբ Երևանի 5-րդ հիվանդանոցում բացվել է ներզատաբանական 1-ին բաժանմունքը, որի հիման վրա ստեղծվել է հորմոնների լաբորատորիա, իսկ 1980 թվականին՝ ԵԲԻ (1995 թվականից՝ ԵՊԲՀ) ներզատաբանական ամբիոնը։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրվել են տեղաճարակային խպիպի տարածվածության հարցերը) կազմվել հատուկ քարտեզ (Ս. Շարիմանյան)։ Զբաղվել են նաև թիրեոտոքսիկոզի և շաքարախտի հարցերով (Տ. Մնացականով, Գ. Գևորգյան), թիրեոտոքսիկոզի դեպքում սրտի ախտահարման պատճառների ուսումնասիրությամբ (Պ. Վարդապետյան)։ Մշակվել են կանանց գերմազակալման տարբերակիչ ախտորոշման և բուժման մեթոդներ։ Ուսումնասիրվել է «Ջերմուկ» հանքային ջրի ազդեցության մեխանիզմը շաքարախտով հիվանդների օրգանիզմի վրա (Վ. Բադալյան), բջջային թաղանթների թափանցելիության վիճակը թունավոր խպիպի և շաքարախտի ժամանակ։ Բացահայտվել է շաքարախտի ժամանակ վահանագեղձի ֆունկցիայի թուլացման երևույթը, որի համար համալիր բուժման մեջ կիրառվել է թիրեոիդին հորմոնը (Վ. Հարությունյան)։ Ուսումնասիրվել է հանգուցավոր խպիպի տարածվածությունը (Գ. Ղազարյան)։ Շաքարախտային նյարդախտության բուժման համար առաջարկվել է (1995) մրջնաթթվով էլեկտրոֆորեզի մեթոդ, որը ներդրվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Մշակվել և ներդրվել է խաղողաշաքարով հագեցած հեմոգլոբինի քանակի որոշումը արյան մեջ (Ն. Թորամանյան)։ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին կից գործում է (1976 թվականից) ներզատաբան, դիսպանսեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png