Վեներոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վեներոլոգիա, կլինիկական բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է վեներական հիվանդությունների առաջացման պատճառները, դրսևորման ձևերը և մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ։

Վեներական հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներական հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ են եղել դեռևս եգիպտական պապիրուսներում, չինական ձեռագիր աղբյուրներում (մ․թ․ 2500 տարի առաջ), Հիպոկրատի (5-4-րդ դարեր մ․թ․ա․), Պլուտարքոսի (1-2-րդ դարեր), Դալենի (2-րդ դար) և այլոց երկերում։ Սակայն որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է 15-րդ դարի վերջերին, երբ Եվրոպայում բռնկվեց սիֆիլիսի խոշոր համաճարակ (սեռական «ժանտախտ»)։ 16-17-րդ դարերում առաջին կեսը սեռական օրգանների բոլոր ախտահարումները սխալմամբ համարում էին որպես մեկ հիվանդություն՝ սիֆիլիս կամ սուսանակ անվանումով։ Հետագայում պարզվեց, որ դրանք տարբեր վեներական հիվանդություններ են։ 1838 թվականին ֆրանսացի բժիշկ Ֆ․ Ռիկորն ապացուցեց, որ սիֆիլիսը և սուսանակը տարբեր հիվանդություններ են։ Նրա աշակերտ Բասրոն 1852 թվականին առանձնացրեց մեկ այլ վեներական հիվանդություն՝ փափուկ շանկրը։ Ավելի ուշ նկարագրվեց աճուկային կամ վեներական լիմֆոգրանուլեմատոգը։ Սակայն առանձին վեներական հիվանդությունների ինքնուրույն գոյությունը վերջնականորեն հաստատվեց դրանց հարուցիչների հայտնաբերմամբ։ 1879 թվականին գերմանացի գիտնական Ա․ Նայսերը հայտնաբերեց սուսանակի հարուցիչը՝ գոնոկոկը։ Իտալացի բժիշկ Պ․ Ֆեռարին (1885), ռուս, գիտնական Օ․ Պետերսենը (1887) և ֆրանսիացի Ա․ Դուկրեն (1889) հայտնաբերեցին փափուկ շանկրի հարուցիչը՝ շղթայացուպիկը, որի մաքուր կուլտուրան 1897 թվականին Թիֆլիսում ստացան Ս․ Իստամանյանն ու Ա․ Հակոբյանցը։ 1905 թվականին գերմանացի գիտնականներ Ֆ․ Շաուդինը և Է․ Հոֆմանը հայտնաբերեցին սիֆիլիսի հարուցիչը՝ դժգույն տրեպոնեմը, իսկ 1906 թվականին գերմանացի գիտնական Ա․ Վասերմանն առաջարկեց սիֆիլիսի ախտորոշման շճաբանական ռեակցիա (Վասերմանի ռեակցիա18-րդ դարի 2-րդ կեսին վեներոլոգիայի վերաբերյալ մի շարք հետազոտություններ են հրատարակվել Ռուսաստանում (Ա․ Բախերախտա, Ս․ Վենեչանսկի և ուրիշներ)։ Վեներոլոգիայի վերաբերյալ առաջին դիսերտացիան պաշտպանել է Ս. Տեր-Ղուկասովը (Մոսկվա, 1824), իսկ տղամարդկանց սուսանակին նվիրված դիսերտացիա է պաշտպանել Միքայել Տեր-Դրիգորովը (Մոսկվա, 1859)։ Սիֆիլիսաբանության բնագավառում կարևոր ներդրումներ ունեն Մ․ Մուդրովը, Ն․ Պիրոգովը, Դ․ Զախարինը, Ս․ Բոտկինը և ուրիշներ։ Վեներոլոգիան Ռուսաստանում սաղմնավորվել է թերապևտիկ ու վիրաբուժական կլինիկաներում։ Վեներոլոգիայի վերաբերյալ ռուսերեն առաջին ձեռնարկը Պետերբուրգում հրատարակել է Ֆ․ Կոխը, 1846 թվականին։ Դիտական վեներոլոգիայի հիմնադիր Վ․ Տարնովսկու (1837-1906) նախաձեռնությամբ Պետերբուրգի ռազմա-վիրաբուժական ակադեմիայում 1869 թվականին հիմնվել է վեներոլոգիայի ամբիոն, իսկ 1905 թվականին սիֆիլիսաբանության ու մաշկաբանության ռուսական գիտական ընկերություն։ 1937 թվականից գործում է մաշկավեներոլոգների համամիութենական գիտական ընկերություն։ Հայրենական վեներոլոգիաի զարգացման գործում կարևոր ներդրում ունեն նաև Ա․ Պոլոտեբնովը, Տ․ Պավլովը, Վ․ Իվանովը, Ա․ Պոսպելովը, Ա․ Դեն, Ֆ․ Ֆրոնշտեյնը, Ի․ Պորուդոմինսկին և ուրիշներ, որոնց ջանքերով կազմակերպվել են մաշկավեներական հիվանդությունների ամբիոններ։

Սիֆիլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիֆիլիսի զարգացման օրինաչափություններն ուսումնասիրելու նպատակով ռուս գիտնականներ Ի․ Մեչնիկովը, Դ․ Զաբոլոտնին (1904) և ֆրանսացից Է․ Ռուն փորձառական սիֆիլիսաբանության հիմքը դրեցին։ Հետագայում Յու․ Ֆինկելշտեյնը, Պ․ Դրիգորեը, Պ․ Հովհաննիսյանը, Ն․ Օվչիննիկովը և ուրիշներ մշակեցին ներակնագնդային և ներամորձային ճանապարհով կենդանիներին վարակելու արդյունավետ եղանակներ։ Կատարելագործվեցին սիֆիլիսի լաբորատոր ախտորոշման ու բուժման մեթոդները։ 1948 թվականին ամերիկացի Ռ․ Նելսոնը և Մ․ Մայերն առաջարկեցին սիֆիլիսին առանձնահատուկ դժգույն տրեպոնեմների նստեցման ռեակցիան, որի նոր տարբերակը հետագայում մշակեց և գործնականում լայնորեն կիրառեց Ն․ Օվչիննիկովը։ Դեռևս 1872 թվականին Ա․ Պոլոտեբնովը սիֆիլիսի խոցերի բուժման համար կիրառել էր կանաչ բորբոսը, որով և սկիզբ էր դրել անտիբիոտիկների օգտագործմանը։ 1909 թվականին Պ․ Էռլիխը սինթեզեց սալվարսանը (հակասիֆիլիսային ազդեցության մկնդեդի պատրաստուկ)։ Այնուհետև առաջարկվեցին սնդիկի, բիսմութի պատրաստուկներ։ Ներկայումս հիմնականում կիրառվում է պենիցիլին։ Վեներական հիվանդությունների կլինիկայի, բուժման և կանխարգելման հարցերի մշակման բնագավառում մեծ ներդրում ունեն սովետական գիտնականներ Օ․ Պոդվիսոցկայան (1956), Վ․ Հարությունովը, Ն․ Սմելովը (1959), Ս․ Պավլովը (1965), Կ․ Աստվածատուրովը (1966), Ա․ Ակովբյանը (1966), Մ․ Ռոզենտալը (1967), Ռ․ Բաբայանցը (1979) և ուրիշներ։

Վեներոլոգիայի լուսաբանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներոլոգիայի հրատապ հարցերը լուսաբանվում են «Դերմատոլոգիա ի վեներոլոգիա» («Дерматология и венерология», Սոֆիա, 1962 թվականից), «Վեսանիկ դեբմաաոլոգիի ի վեներոլոգիի» («Вестник дерматологии и венерологии», М․, 1957 թվականից),«Մեդիցինսկի ռեֆերատիվնի ժուռնալ» («Медицинский реферативный журнал», 1957 թվականից), «А- chives of Derma ology», N․ Y,, 1960 թվականից և արտասահմանյան այլ ամսագրերում։

Վեներոլոգիան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում վեներոլոգիան, որպես ինքնուրույն գիտություն, ձևավորվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1926 թվականին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում դասավանդվել է մաշկային և վեներական հիվանդությունների դասընթացը (Դ․ Տեր-Դրիգորյան), 1929 թվականին կազմակերպվել է համապատասխան ամբիոն (վարիչ՝ Ն․ Հովսեփյանց), 1929 թվականին հիմնվել և մինչև 1938 թվականը գործել է Երևանի մաշկավեներոլոգիական ԴՀԻ (տնօրեն՝ Ն․ Հովսեփյանց)։ Ինստուտի լուծարքից հետո գիտահետազոտական աշխատանքները կատարվում են Երևանի բժշկական ինստիտուտի մաշկավեներական հիվանդությունների ամբիոնում։ ՀԽՍՀ ազգաբնակչության շրջանում վեներական հիվանդությունների տարածվածության ուսումնասիրության և պայքարի միջոցառումների մշակման, բնածին սիֆիլիսի կլինիկայի, սուսանակի բուժման, սիֆիլիսի համակցված (պենիցիլինի և բիցիլինի օգտագործմամբ) բուժման, ժամանակակից պայմաններում սիֆիլիսի ընթացքի առանձնահատկությունների ուսումնասիրության բնագավառում կարևոր ներդրումներ ունեն Ն․ Հովսեփյանցը, Դ․ Անդրիասյանը, Դ․ Տեր-Դրիգորյանը, Մ․ Հարությունյանը, Ն․ Յուզբաշյանը, Ռ․ Աղասարյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 375 CC-BY-SA-icon-80x15.png