Ռադիոթերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռադիոթերապիա, ճառագայթաբուժություն, բուժիչ նպատակներով իոնացնող ճառագայթների օգտագործումը։ Ռադիոակտիվության երևույթը և դրա կենսաբանական ազդեցությունն օրգանիզմի վրա ուսումնասիրել է Պիեռ Կյուրին (այս տեղից էլ հին անվանումը՝ կյուրիթերապիա)։ 1897 թվականին ֆրանսիացի բժիշկներ է․ Բենյեն և Ա․ Դանլոն ռադիումն օգտագործել են բուժիչ նպատակներով։

Հետագայում պարզվել է ռադիումի ճառագայթների հանդեպ երիտասարդ, արագ աճող և բազմացող բջիջների առավել զգայունությունը, որը հնարավորություն է տվել ռադիոակտիվ ճառագայթումն օգտագործել չարորակ ուռուցքների բջիջները քայքայելու նպատակով։ Ճառագայթ աբուժութ յան տեսակներն են․ ալֆա-թերապիա, բետա-թերապիա, գամմա-թերապիա, նեյտրոնաթերապիա, պի-մեզոնաթերապիա, պրոտոնաթերապիա, ռենտգենաթերապիա ևն։ Ռադիոթերապիան պայմանավորված է հետևյալ գործոններով՝ 1․ իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցությամբ, այսինքն՝ առաջացնում են օրգանների, հյուսվածքների և ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալ ու անատոմիական փոփոխություններ, ընկճում հյուսվածքների և բջիջների (հատկապես չարորակ ուռուցքների) աճն ու բազմացումը և հանգեցնում ճառագայթահարված օրգանի հյուսվածքային տարրերի մահացման։ Ճառագայթված հյուսվածքների վնասման աստիճանը ուղիղ համեմատական է կլանված դոզային։ 2․ ճառագայթահարման հանդեպ ախտահարված հյուսվածքների (ուռուցքային, տարաճական, բորբոքային ևն) առավելագայունությամբ։ 3․ Օրգանիզմի, նրա կառուցվածքների և օրգանների պատասխան ռեակցիայով, թույլ աստիճանի վնասումը դարձելի պրոցես է, և ախտահարված հյուսվածքի պատասխան ռեակցիան արտահայտվում է ոչ միայն թուլացած կամ մասամբ կորցրած ֆունկցիայի փոխհատուցմամբ, այլև դրա ուժեղացմամբ։ Անատոմիական խոր փոփոխությունների դեպքում պրոցեսն անվերադարձ է, և մահացած տարրերը փոխարինվում են ոչ ֆունկցիոնալ շարակցական հյուսվածքով։ Այդ պատճառով մի դեպքում ռադիոթերապիայի նպատակը այս կամ այն օրգանի ֆունկցիայի խթանումը կամ ընկճումն է, մի այլ դեպքում, օրինակ, չարորակ ուռուցքների (քաղցկեղ, սարկոմա ևն) կենսունակության լրիվ ընկճումը կամ ոչնչացումը։

Ռադիոթերապիայի արդյունավետության կարևոր պայման է ճառագայթման էներգիայի և կլանվող դոզայի ճիշտ ընտրությունը։ Որպես իոնացնող ճառագայթների աղբյուր օգտագործում են հետևյալ ռադիոկատիվ իզոտոպները, կոբալտ (60Со), ռադիում-մեզոթորիում (Ra228 — MsTh), ռադոն (222Rn), ցեզիում (137Cs), ֆոսֆոր (32P), ոսկի (198Au), յոդ (37I), իրիդիում (192Ir) ևն, ինչպես նաև ռենտգենյան ու գամմա-սարքավորումները, լիցքավորված մասնիկների արագացուցիչները, բե տատրոնները ևն։ Ըստ ճառագայթման աղբյուրի տեղադրության, ճառագայթահարումը լինում է ներքին և արտաքին։ Ներքինն իրագործվում է ռադիոակտիվ նյութը օրգանիզմ (բերանի խոռոչով կամ ներերակային) ներմուծելով։ Արտաքին ճառագայթահարումը կարող է լինել ընդհանուր և տեղային։ Ընդհանուրը կիրառվում է հազվադեպ։ Հիմնական մեթոդը տեղայինն է (որևէ օրգանի կամ սահմանա փակ հատվածի ճառագայթահարում), որի դեպքում օրգանիզմի մնացած հատվածները պաշտպանվում են ճառագայթման ներգործությունից։ Ի»որը տեղադրված ախտահարման օջախների բուժման նպատակով կիրառվում է դիստանցիոն ճառագայթում (տելեթերապիա), որի դեպքում ճառագայթման աղբյուրը (գամմա- և ռենտ-գենսարքավորումներ, արագացուցիչներ) գտնվում է մաշկից 30—120 սմ հեռավորության վրա։ Մերձկիզակետային կամ կարճկիզակետային ճառագայթահարումը, որի դեպքում ճառագայթման աղբյուրը (ռենտգենաբուժական ապարատներ և 60Co կամ 192Ir լիցքավորումով հարմարանքներ) գտնվում է մաշկից 3—7 սմ հեռավորության վրա, կիրառվում է հիմնականում մաշկի չարորակ ուռուցքների դեպքում։

Մաշկային հիվանդությունների բուժման համար կիրառում են կոնտակտային (հպումային) կամ ապլիկացիոն (վրադրման) ճառագայթաբուժում, որի դեպքում a- և (3- մասնիկներ արձակող ռադիոակտիվ նյութերը տեղադրվում են մաշկի կամ լոր ձաթաղանթի վրա։ Ներխոռոչային ճառագայթումը կատարվում է տարբեր եղանակներով։ Մերձկիզակետային ռենտգենյան հատուկ ապարատը տեղադրվում է անմիջապես մարմնի խոռոչում (բերանի խոռոչ, հեշտոց, ուղիղ աղիք)։ Խոռոչավոր օրգան ները (միզապարկ) կամ մարմնի խոռոչ ները (թոքամզային, որովայնային) կարելի է ներարկել ռադիոակտիվ իզոտոպի լուծույթ կամ կախույթ։ Ներհյուսվածքային ճառագայթահարումը կատարվում է 60Co կամ 192Ir պարունակող ասեղների կամ խողովակների օգնությամբ։ Ռադիոթերապիայի լայնորեն զուգակցվում է վիրաբուժական, դեղորայքային, հորմոնային, դիետային ու բուժման այլ մեթոդների հետ և առավել արդյունավետ է։ ՀՍՍՀ-ում ռադիոթերապիաի բոլոր մեթոդները կիրառվում են ռենտգենաբանության U ուռուցքաբանության ԳՀԻ-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png