Ռադիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dr. Macintyre’s X-Ray Film (1896)

Ռադիոլոգիա (լատին․՝ radius «ճառագայթ» +  հունարեն՝ λόγος «ուսուցում, գիտություն»), բժշկական բաժին, ախտորոշման համար ճառագայթային մեթոդների կիրառման ուսումնասիրություն (ռադիոախտորոշում) և բուժում (ռադիոթերապիա) տարբեր հիվանդությունների, նաև հիվանդություններ և պաթոլոգիաներ, որոնք առաջանում են մարդու մարմնի վրա իոնացնող ճառագայթման ազդեցությունից[1]։

Այս ուղղության զարգացմանը նպաստել են բազմաթիվ գիտնականներ ` Ռենտգեն, Բեքերել, ամուսիններ Մարիա և Պիեռ Կյուրի և այլոք:Կյուրիների ձեռքերը ծածկվեցին վերքերով ռադիոակտիվ նմուշների հետ մշտական ​​շփումից, ինչը խթանեց բժշկական պրակտիկայում ռադիումի օգտագործման գաղափարը ։ Պիեռ Կյուրին ընդգծել է այս հանգամանքը Նոբելյան ելույթում, 1905թ. հունիսի 5-ին։

Գիտության կոդը՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 4-նիշանոց դասակարգման` 3201.11 (բժշկության բաժին)[2].

Ռադիոլոգիան ի սկզբանե բժշկական գիտության մի ասպեկտ է, որը վերաբերում էր ռենտգենյան մեքենաների կամ այլ նմանատիպ սարքերի կողմից առաջացած էլեկտրամագնիսական էներգիայի օգտագործմանը բժշկական հետազոտությունների համար տեսողական տեղեկատվություն ստանալու համար :Ռադիոլոգիան, որը ներառում է ռենտգենյան ճառագայթների օգտագործումը, կոչվում է ճառագայթաբանություն։ Այսօր բժշկական պատկերացումն այլևս չի սահմանափակվում ռենտգենյան ճառագայթների կիրառմամբ, այլ ներառում է ուսումնասիրություններ՝ օգտագործելով բարձր հաճախականության ալիքներ, մագնիսական դաշտեր և այլ ճառագայթներ։

Ռադիոլոգիայի միջազգային օրն ամեն տարի նշվում է 2012 թվականի նոյեմբերի 8-ից։

Ռադիոլոգիական մեթոդների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոլոգիա

  • Ռադիոախտորոշում
    • Ռադիոգրաֆիա
    • Ռադիոիզոտոպային ախտորոշում
      • in vivo
        • պոզիտրոնային արտանետումների տոմոգրաֆիա
      • in vitro
    • Ինտերվենցիոն (ախտորոշման և բուժման համակցում)
    • Ռենտգեն ախտորոշում
      • Անգիոգրաֆիա
      • CT սկանավորում
      • Ռենտգենոսկոպիա
      • Ռադիոգրաֆիա
      • թոքերի ֆտորոգրաֆիա
  • Ռադիոթերապիա
    • Նեյտրոնների գրավման թերապիա
    • Բրախիթերապիա
    • Ռենտգեն թերապիա

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNESCO (1988). «Proposed International standard nomenclature for fields of sciences and technology» (PDF). UNESCO/NS/ROU/257 rev.1. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  2. UNESCO (1988). «Proposed International standard nomenclature for fields of sciences and technology» (PDF). UNESCO/NS/ROU/257 rev.1. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկական ռադիոլոգիա Լ. Դ. Լինդենբրաթե,. Ի.Պ.Կորոլյուկ. Մոսկվա, 2000 թ
  • Ռազմական թունաբանություն, ճառագայթաբանություն և բժշկական պաշտպանություն / Էդ. Ն.Վ.Սավատեևա. Լ., 1979։