Թոքաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոքաբանություն
Տեսակբժշկական մասնագիտություն և գիտական բնագավառ
Մասն էներքին հիվանդություններ
Կազմված էՖթիզիատրիա
MeSHH02.403.429.675
 Pulmonology Վիքիպահեստում

Թոքաբանություն (/ˌpʌlməˈnɒləi/, /ˌpʊlməˈnɒləi/, լատին․՝ pulmō, -ōnis, հունարեն՝ suffix -λογία -logía), բժշկական մասնագիտություն, որը զբաղվում է շնչառական համակարգի հիվանդություններով[1]։ Որոշ երկրներում հայտնի է նաև respirology, respiratory medicine, կամ chest medicine անուններով։

Թոքաբանությունը համարվում է ներքին հիվանդությունների ճյուղ և կապված է ինտենսիվ թերապիայի բժշկության հետ։ Թոքաբանները հատուկ պատրաստված են կրծքավանդակի հիվանդությունների, մասնավորապես թոքաբորբի, ասթմայի, տուբերկուլյոզի, էմֆիզեմայի և կրծքավանդակի այլ վարակների համար[2]։

Թոքաբանության բաժանմունքը սերտորեն համագործակցում է այլ մասնագիտությունների հետ, ինչպիսիք են՝ սրտանոթային վիրաբուժությունը և սրտաբանական բաժանմունքները։

Թոքաբանության ամսագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքաբանության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքաբանության ոլորտին առնչվող առաջին խոշոր հայտնագործություններից մեկը թոքային շրջանառության հայտնաբերումն էր։ Ինչպես պնդում էր Գալենը, թթվածնով հարուստ արյունը հասնում է սրտի աջ կողմ, ապա միջնապատի փոքր «ծակոտիներով» անցնում է դեպի ձախ կողմ։ Սակայն, թոքային շրջանառության հայտնաբերումը հերքում է այս տեսությունը։ Տասներեքերորդ դարի անատոմիստ և ֆիզիոլոգ Իբն Ալ-Նաֆիսը ճշգրիտ տեսություն է ներկայացրել, որ սրտի երկու կողմերի (փորոքների) միջև «ուղիղ» կապ չկա։ Նա կարծում էր, որ արյունը պետք է անցած լինի թոքային զարկերակի, թոքերի միջով և հետ վերադառնա դեպի սիրտ, որպեսզի թթվածնով հարուստ արյուն արտամղվի դեպի օրգանիզմ։ Շատերի կարծիքով սա թոքային շրջանառության առաջին գիտական նկարագրությունն էր[3]։

Թոքային բժշկությունը որպես բժշկական մասնագիտության ճյուղ սկսել է զարգանալ միայն 1950-ականներին։ Ուիլյամ Ուելչը և Ուիլյամ Օսլերը հիմնել են կրծքավանդակի ամերիկյան ընկերություն կազմակերպությունը[4] տուբերկուլյոզի ուսումնասիրման և կանխարգելման համար[5]։ Թոքերի տուբերկուլյոզի վարումը, բուժումը և ուսումնասիրությունը ճանաչվում է որպես առանձին առարկա՝ ֆթիզիատրիա[6][7]։

Թոքաբանություն և դրա արդիականություն բժշկական այլ ոլորտներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչառական համակարգի վիրահատությունը սովորաբար կատարվում է սրտանոթային վիրաբուժության[8](կամ կրծքային վիրաբուժության)[9] մասնագետների կողմից, թեև փոքր պրոցեդուրաները կարող են իրականացվել թոքաբանների կողմից։ Թոքաբանությունը սերտորեն կապված է ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ[10], երբ գործ ունենք արհեստական շնչառության կարիք ունեցող հիվանդների հետ։ Կան վերապատրաստման ծրագրեր, որոնք թույլ են տալիս բժիշկներին միաժամանակ ստանալ թոքային և ինտենսիվ թերապիայի բժշկության գծով վկայական։ Ինտերվենցիոն թոքաբանությունը համեմատաբար նոր ոլորտ է թոքային բժշկության մեջ[11], որը վերաբերում է այնպիսի պրոցեդուրաների կիրառմանը, ինչպիսիք են բրոնխոսկոպիան [12] և պլևրոսկոպիան՝ մի շարք թոքային հիվանդությունների բուժման համար[13]։ Ինտերվենցիոն թոքաբանությունն ավելի ու ավելի է ճանաչվում որպես հատուկ բժշկական մասնագիտություն[14]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքաբանը սկսում է ախտորոշման գործընթացը, երբ առկա են՝

Ֆիզիկալ ախտորոշումը նույնքան կարևոր է[18]

Քանի որ սրտի բազմաթիվ հիվանդությունների ժամանակ կարող են լինել թոքային նշաններ, սովորաբար պահանջում է սրտի մանրակրկիտ հետազոտություններ[19]։

Պրոցեդուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական պրոցեդուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքերի կլինիկական միջամտությունները ներառում են հետևյալ թեստերը և հետազոտությունները[19][20]։

Վիրահատական պրոցեդուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի և թոքերի հիմնական վիրահատությունները կատարում են կրծքային վիրաբույժները։ Թոքաբանները հաճախ կատարում են մասնագիտացված պրոցեդուրաներ՝ կրծքավանդակի կամ թոքերի ներսից նմուշներ ստանալու համար։ Նրանք օգտագործում են ռադիոգրաֆիկ մեթոդներ թոքերի և սրտի անոթները դիտելու համար[26]։

Բուժում և թերապևտիկ միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքային հիվանդությունների մեծ մասը ենթարկվում են դեղորայքային բուժման ինհալացիայի (բրոնխոդիլատորներ և ստերոիդներ), հակաբիոտիկների, և լեյկոտրիենային անտագոնիստների միջոցով։ Ինհալատորները կիրառվում են թոքերի բորբոքային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ասթման կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։ Թթվածնային թերապիան հաճախ անհրաժեշտ է լինում ծանր շնչառական հիվանդությունների դեպքում (էմֆիզեմա և թոքային ֆիբրոզ)[27]։

Թոքային վերականգնումը[28] հատուկ մասնագետների կողմից թոքային հիվանդություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին ուղղված ծառայություն է, որի նպատակն է պահպանել անհատի անկախության և համայնքում գործունեության առավելագույն մակարդակը։ Թոքերի ռեաբիլիտացիան[29] նպատակ ունի կրթել հիվանդին, ընտանիքին և բարելավել հիվանդի կյանքի ընդհանուր որակը և հիվանդության ելքը։ Միջամտությունները կարող են ներառել շնչառական վարժություններ, էմոցիոնալ աջակցություն, թթվածնային թերապիա և ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն։ Այս նպատակները տեղին են շնչառական ռեզերվների նվազմամբ ցանկացած հիվանդի համար, օրինակ՝ թոքերի օբստրուկտիվ հիվանդության կամ նյարդամկանային թուլության դեպքում։ Թոքերի ռեաբիլիտացիոն թիմը կարող է ներառել ռեաբիլիտացիոն բժիշկ, թոքային բժշկության մասնագետ, բժշկի օգնական և հարակից առողջապահական մասնագետներ, ներառյալ՝ ռեաբիլիտացիոն բուժքույր, լոգոպեդ, հոգեբան, սոցիոլոգ և այլոց։ Բացի այդ, շնչառական խաղերը օգտագործվում են երեխաների թոքերի ռեաբիլիտացիան իրականացնելու համար[30]։

Կրթություն և վերապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքաբան

Թոքաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում թոքաբանները այն բժիշկներն են, ովքեր բժշկական աստիճան (MD կամ DO) ստանալուց հետո ավարտում են օրդինատուրա ներքին բժշկության, որին հաջորդում է առնվազն երկու լրացուցիչ տարի թոքաբանության ենթամասնագիտությամբ վերապատրասման համար[10]։ Թոքային բժշկության ոլորտում վերապատրաստումը բավարար կերպով ավարտելուց հետո բժշկին թույլատրվում է անցնել թոքային բժշկության խորհրդի հավաստագրման քննությունը։ Այս քննությունն անցնելուց հետո բժիշկն ստանում է վկայական՝ որպես թոքաբան։ Թոքաբանների մեծամասնությունն ավարտում է թոքային բժշկության և ինտենսիվ թերապիայի համակցված վերապատրաստումը երեք տարի տևողությամբ։

Մանկական թոքաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում մանկական թոքաբանները[31] բժշկական աստիճան ստանալուց հետո (MD, DO, MBBS, MBBCh և այլն) ավարտում են մանկաբուժության օրդինատուրա, որին հաջորդում է առնվազն երեք տարի թոքաբանության ենթամասնագիտական վերապատրաստումը։ Մանկական թոքաբանները բուժում են շնչուղիների և թոքերի հիվանդությունները։

Թոքաբանության բժշկի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկների օգնականները սովորաբար համագործակցում են թոքաբանության ոլորտում բժիշկների հետ։ Նրանք իրավասու են բժշկի թույլտվությամբ ախտորոշել և բուժել թոքային հիվանդությունները։

Գիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքաբանները ներգրավված են շնչառական համակարգի ինչպես կլինիկական, այնպես էլ գիտական հետազոտություններում՝ սկսած շնչառական էպիթելի անատոմիայից մինչև թոքային հիպերտենզիայի բուժումը։ Գործում են գիտական հետազոտություններ թոքերի տուբերկուլյոզի և թոքերի քաղցկեղի պատճառներն ու հնարավոր բուժումը գտնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ACP: Pulmonology: Internal Medicine Subspecialty Archived 2015-08-11 at the Wayback Machine.. Acponline.org. Retrieved on 2011-09-30.
  2. Sengupta Nandini, Sahidullah, Md, Saha, Goutam (August 2016)։ «Lung sound classification using cepstral-based statistical features»։ Computers in Biology and Medicine 75 (1): 118–129։ PMID 27286184։ doi:10.1016/j.compbiomed.2016.05.013 
  3. Sharif Kaf A-Ghazal (2002)։ «The discovery of the pulmonary circulation – who should get the credit: ibn Al-Nafis or William Harvey»։ Journal of the International Society for the History of Islamic Medicine 2: 46։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-12-ին։ Վերցված է 2010-07-17 
  4. «American Thoracic Society - Overview»։ www.thoracic.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  5. Jacobs Henry Barton (1904-12-03)։ «National Association for the Study and Prevention of Tuberculosis.»։ Journal of the American Medical Association (անգլերեն)։ XLIII (23): 1712։ ISSN 0002-9955։ doi:10.1001/jama.1904.02500230042014։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 2019-01-25 
  6. Lauzardo Michael, Ashkin David (2000-05-01)։ «Phthisiology at the Dawn of the New Century»։ Chest 117 (5): 1455–1473։ ISSN 0012-3692։ PMID 10807837։ doi:10.1378/chest.117.5.1455 
  7. History of the Division Archived 2017-08-11 at the Wayback Machine.. Hopkinsmedicine.org. Retrieved on 2011-09-30.
  8. «Cardiothoracic Surgery | Essentia Health | MN, WI, ND»։ www.essentiahealth.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  9. «Cardiothoracic surgery»։ Health Careers (անգլերեն)։ 2015-04-07։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  10. 10,0 10,1 «Pulmonary Disease | Internal Medicine Subspecialties | ACP»։ www.acponline.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-09-ին։ Վերցված է 2019-01-25 
  11. «Interventional Pulmonology: Procedures, Uses, and Effects»։ WebMD (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  12. Seijo Luis M., Sterman Daniel H. (2001-03-08)։ «Interventional Pulmonology»։ New England Journal of Medicine 344 (10): 740–749։ ISSN 0028-4793։ PMID 11236779։ doi:10.1056/NEJM200103083441007 
  13. «Interventional Pulmonology Diagnostic and Therapeutic Procedures»։ www.pamf.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-17-ին։ Վերցված է 2019-01-25 
  14. Luis M. Seijo, Daniel H. Sterman (2001)։ «Interventional Pulmonology»։ N. Engl. J. Med. 344 (10): 740–49։ PMID 11236779։ doi:10.1056/NEJM200103083441007 
  15. «Cystic Fibrosis - Pediatrics»։ MSD Manual Professional Edition (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  16. Breland Alison, Soule Eric, Lopez Alexa, Ramôa Carolina, El-Hellani Ahmad, Eissenberg Thomas (2017)։ «Electronic cigarettes: what are they and what do they do?»։ Annals of the New York Academy of Sciences 1394 (1): 5–30։ Bibcode:2017NYASA1394....5B։ ISSN 0077-8923։ PMC 4947026։ PMID 26774031։ doi:10.1111/nyas.12977 
  17. Perikleous Evanthia P., Steiropoulos Paschalis, Paraskakis Emmanouil, Constantinidis Theodoros C., Nena Evangelia (2018)։ «E-Cigarette Use Among Adolescents: An Overview of the Literature and Future Perspectives»։ Frontiers in Public Health 6: 86։ ISSN 2296-2565։ PMC 5879739 ։ PMID 29632856։ doi:10.3389/fpubh.2018.00086 
  18. «Evaluation of the Pulmonary Patient - Pulmonary Disorders»։ MSD Manual Professional Edition (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  19. 19,0 19,1 «Pulmonary Tests and Procedures | Johns Hopkins Medicine Health Library»։ www.hopkinsmedicine.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  20. «Pulmonary Diagnostic Tests & Procedures | Essentia Health»։ www.essentiahealth.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  21. «Bronchoscopy | Johns Hopkins Medicine Health Library»։ www.hopkinsmedicine.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  22. «How Do Chest X-Rays Work?»։ www.hopkinsmedicine.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  23. «Computed Tomography (CT or CAT) Scan of the Chest | Johns Hopkins Medicine Health Library»։ www.hopkinsmedicine.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  24. «How Does a PET Scan Work?»։ www.hopkinsmedicine.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 2019-01-25 
  25. «How to Prepare for a Sleep Study»։ www.hopkinsmedicine.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  26. «Cardiothoracic surgery»։ Health Careers (անգլերեն)։ 2015-04-07։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  27. «Oxygen Therapy - Lung and Airway Disorders»։ MSD Manual Consumer Version (en-AU)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-13-ին։ Վերցված է 2019-01-25 
  28. «Pulmonary Rehabilitation | Essentia Health | MN, ND, WI»։ www.essentiahealth.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  29. «Overview of Pulmonary Rehabilitation - Lung and Airway Disorders»։ MSD Manual Consumer Version (en-AU)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  30. «Overview of Pulmonary Rehabilitation - Lung and Airway Disorders»։ MSD Manual Consumer Version (en-AU)։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25 
  31. «What is a Pediatric Pulmonologist?»։ HealthyChildren.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին։ Վերցված է 2019-01-25