Jump to content

Վարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարակ
Տեսակfailure mode?
Պատճառհարուցիչ և pathogen transmission?
Հետևանքվարակիչ հիվանդություն, Braxy?, ավիտելինոզ և Սրտային անբավարարություն
ԲուժաքննությունԱրյան միջավայր և մանրէաբանական կուլտուրա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Բուժումanti-infective agent?
 Infectious diseases and disorders Վիքիպահեստում

Վարակ կամ ինֆեկցիա (լատին․՝ infectio - վարակում, լատին․՝ inficere - վարակել), ախտածին մակաբույծի թափանցումը և բազմացումը մարդու, կենդանու և բույսերի օրգանիզմներում, դրանց փոխազդեցության բարդ կոմպլեքսի հետագա զարգացմամբ վարակակրությունից մինչև հիվանդության առաջացումը։

Թափանցելով օրգանիզմ՝ վարակի հարուցիչը տեղակայվում է որոշակի օրգաններում և հյուսվածքներում։ Օրինակ՝ էվոլյուցիայի ընթացքում քոսի տիզը հարմարվել է, մակաբուծվել մաշկի էպիթելային շերտում, բծավոր տիֆի հարուցիչը՝ մանր զարկերակներում և արյունատար մազանոթներում, գրիպի վիրուսը՝ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթում։

Վարակման պրոցեսը, վարակակիր օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները և ռեֆլեքսային ռեակցիաները կազմում են վարակիչ հիվանդությունների էությունը։

Վարակը դրսևորվում է հիվանդության սուր կամ քրոնիկական ձևերով կամ վարակակրությամբ։ Վարակի դրսևորման ձևերը պայմանավորված են հարուցիչի հատկություններով՝ վարակելու ունակությամբ, էկզո- և էնդոտոքսիններ առաջացնելու հատկությամբ և հարուցիչների քանակությամբ։ Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վիճակը, ընկալունակության կամ տվյալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածության աստիճանը։

Օրգանիզմում որոշ հարուցիչների առկայությունը չի ուղեկցվում ախտաբանական պրոցեսի զարգացմամբ, եթե չկան որոշակի լրացուցիչ պայմաններ։ Այդպիսի հարուցիչներն անվանվում են պայմանական ախտածին (օրինակ, վերքային վարակի հարուցիչների խումբը, հերպեսի վիրուսը և այլն)։ Դրանք կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ մաշկի մակերևույթին, աղիքների խոռոչում և միայն վնասակար գործոնների (վնասվածք, ցրտահարություն, արևահարություն) առկայության դեպքում դրսևորել իրենց ախտածին հատկությունները։

Վարակի աղբյուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակի աղբյուր կարող են դառնալ հիվանդ մարդիկ կամ վարակակիրները։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության բնորոշ է փոխանցման որոշակի մեխանիզմ։ Ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ և այլն) հարուցիչն արտազատվում է արտաթորանքների և մեզի միջոցով, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում հարուցիչը արտազատվում է հազալիս, փռշտալիս, խոսելիս և օդի հետ ընկնում առողջ օրգանիզմ (փոխանցման կաթիլային մեխանիզմ)։

Բծավոր տիֆի, մալարիայի և մի շարք այլ հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են արյունածուծ միջատներով (ոջիլ, մոծակ, մլակ)։ Քոսի, սնկային, վեներական հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են հիվանդի հետ անմիջական շփմամբ։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացությունների թիվը՝ 100 000 բնակիչ[1]
     no data      ≤250      250-500      500-1000      1000-2000      2000-3000      3000-4000      4000-5000      5000-6250      6250-12500      12500-25000      25000-50000      ≥50000
Ամբողջ աշխարհում վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը[2][3]
Կատեգորիա Մահվան պատճառը Մահացություն 2002
(մլն)
Մահացության թիվը Մահացություն 1993
(մլն)
1993 աստիճան
N/A Բոլոր վարակիչ հիվանդությունները 14.7 25.9% 16.4 32.2%
1 Շնչառական վիրուսային վարակներ[4] 3.9 6.9% 4.1 1
2 ՁԻԱՀ 2.8 4.9% 0.7 7
3 Սուր գաստրոէնտերիտ[5] 1.8 3.2% 3.0 2
4 Տուբերկուլոզ (TB) 1.6 2.7% 2.7 3
5 Մալարիա 1.3 2.2% 2.0 4
6 Կարմրուկ 0.6 1.1% 1.1 5
7 Կապույտ հազ 0.29 0.5% 0.36 7
8 Կարկամախտ 0.21 0.4% 0.15 12
9 Մենինգիտ 0.17 0.3% 0.25 8
10 Սիֆիլիս 0.16 0.3% 0.19 11
11 Հեպատիտ B 0.10 0.2% 0.93 6
12-17 Տրոպիկական հիվանդություններ (6)[6] 0.13 0.2% 0.53 9, 10, 16-18

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. World Health Organization (February 2009). «Age-standardized DALYs per 100,000 by cause, and Member State, 2004».
  2. «The World Health Report (Annex Table 2)» (PDF). 2004.
  3. «Table 5» (PDF). 1995.
  4. Lower respiratory infections include various pneumonias, influenzas and acute bronchitis.
  5. Diarrheal diseases are caused by many different organisms, including cholera, botulism, and E. coli to name a few. See also: ICD-10 Chapter I: Certain infectious and parasitic diseases#A00–A79 – Bacterial infections, and other intestinal infectious diseases, and STDs|Intestinal infectious diseases
  6. Tropical diseases include Chagas disease, dengue fever, lymphatic filariasis, leishmaniasis, onchocerciasis, schistosomiasis and trypanosomiasis.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Боринская С. А. Инфекции как фактор отбора // antropogenez.ru.
  • Герценштейн Г. М., Соколов А. м.,. Инфекционные болезни // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։