Որովայնային տիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Որովայնային տիֆ
Salmonella typhi typhoid fever PHIL 2215 lores.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս primary bacterial infectious disease[1] և Salmonella infectious disease
Պատճառ Salmonella enterica[2]
Բուն պատճառ C35089[1]
Հիվանդության ախտանիշ continuous fever, fatigue, գլխացավ, փորկապություն, Պապուլա, Դանդաղասրտություն, paleness, gastrointestinal bleeding և intestinal perforation
Բժշկական մասնագիտություն համաճարակաբանություն
Հիվանդությունների բազա 27829
MedlinePlus 001332
eMedicine 231135
MeSHID D014435
Disease Ontology DOID:13258
NCI Thesaurus C35089[1]
Typhoid fever Վիքիպահեստում

Որովայնային տիֆ - սուր աղիքային ինֆեկցիա է, որը բնութագրվում է ինտոքսիկացիայով, բակտերեմիայով, լյարդի և փայծախի մեծացումով, բարակ աղիների ավշային ապարատի ախտահարումով։ Հարուցիչը սալմոնելաների ցեղին պատկանող սալմոնելա տիֆն է (D խմբի ) աէրոբն է։ Սպոր պատիճ չի առաջացնում, կայուն է, եռացնելուց ոչնչանում է։ Հարուցիչը արտադրում է կղանքով, մեզով և թքով։ Հենց հիվանդության գաղտնի շրջանից սկսած արտադրություն դուրս գալուց և ամբողջ հիվանդության ընթացքը նույնիսկ լավացումից հետո։ Որովայնային տիֆով վարակվում են օրալ ֆեկալ ճանապարհով (ջրով, սննդով) ինչպես նաև կենցաղային ճանապարհով հաճախ հիվանդանում են ամռանը և աշնանը 15-30 տարեկանում։ Հարուցիչը օրգանիզմ է թափանցում բերանով, հասնում է բարակ աղիքներ տեղակայվում է ավշային հանգույցներում, որտեղ էլ կատարվում է նրանց բազմացում, այդ տեղից էլ մտնում է արյուն առաջացնումբակտերեմիա։ Սալմոնելան ոչնչանալուց օրգանիզմում կուտակվում է էնդոտոքսին, որից էլ զարգանում է ինտոքսիկացիա։ Բակտերիաները արյան հետ տարածվում է ամբողջ օրգանիզմ և ախտահարում է տարբեր օրգաններ, հյուսվածքները, օրինակ՝ լյարդը, փայծախը։

Կլինիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության գաղտնի շրջանը 3 ժ 25 օր է։ Հիվանդությունը ընթանում է շրջանով։

  1. սկզբնական երևույթների շրջան
  2. ծաղկման շրջան
  3. ռեկովալենսացիայի շրջան
  4. ելքի շրջան
  1. Սկզբնական շրջանը բնորոշվում է աստիճանական զարգացումով, առաջանում է թուլություն, քնի խանգարում, գլխացավ, ջերմություն։ Տևում է 4-7 օր, ավարտվում է, երբ ջերմությունը հասնում է 40աստիճան։ Հիվանդը գունատվում է լինում, լեզուն պատված մոխրագույն փառով, բայց լեզվի ծայրերը ազատ են լինում, որովայնը փքված է, լյարդն ու փայծախը մեծանում են։
  2. Ծաղկման շրջանում լինում է բարձր ջերմություն, ուժեղ ինտոքսիկացիա, հիվանդությունը թույլ է լինում, արգելակված, չի շփվում շրջապատի հետ։ Կարծես քնած է լինում, աչքերը փակում է, հարցերին չի պատասխանում։ Լինում են հալուցինացիաներ և զառանցանք։ Այս վիճակը կոչվում է ստատուս տիֆուզուս։ Ծաղկման շրջանում մաշկի վրա առաջանում է վարդացան, որի տիֆի ամենակարևոր նշանն է։ Ցանը լինում է որովայնին, կրծքին։ 5 օրից անցնում է, թողնելով պիգմենտացիա։ Տիֆին բնորորոշ է ձեռքերի ափերի դեխնավուն երանգը, որը կոչվում է ֆիլիպովիչի ախտանիշ։ Հիվանդների ճնշումը ցածր է լինում, բրադիկարդիա է լինում։
  3. Ապաքինման շրջանը բնութագրվում է ջերմության իջեցումով, քնի և ախորժակի նորմալացումով, օրգանների ֆունկցիաների վերականգնումով։
  4. Ելքի շրջանը որոշ հիվանդների մոտ, չնայած բուժմանը առաջանում էր սրացումներ, ռեցիդիվներ, բարդություններ։

Տիֆի բարդությունները լինում են սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ։ Սպեցիֆիկ բարդությունները կախված են հիվանդության զարգացման հետ, 2-4 շաբաթում։ Դրանք են՝աղիքային արյունահոսությունը, աղիքի թափածակումը՝պերֆորացիա և ինֆեկցիոն տոքսիկ շոկը։

  1. Աղիքային արյունահոսության ժամանակ լինում է արյունահոսություն լորձաթաղանթից դեպի աղու լուսանցք։ Առաջանում է տախիկարդիա, ճնշումը իջնում է, մաշկը գունատ է, սառը քրտինքով պատված։ Կղանքը ձյութանման է, կոչվում է մելենա։
  2. Աղիքի պերֆորացիայի դեպքում զարգանում է պերիտոնիտ։ Առաջանում է որովայնի մկանների լարվածություն, հաճախացած շնչառություն, դաշույնի հարված հիշեցնող ցավ, ջերմություն տախիկարդիա, Շլյոտկին Բլյումբերգը + է, փորափցանք։ Այս դեպքում անհրաժեշտ է շտապ վիրաբուժական միջամտություն։
  3. Ինֆեկցիոն տոքսիկ շոկի դեպքում առաջանում է սեպսիս, սեպտիկ շոկ։

Հիվանդի վիճակը շատ վատանում է, պուլսը դառնում է թելանման, ճնշումները, զարգանում է անուրիա։ Ոչ սեպտիկ բարդությունները պայմանավորված են երկրորդնային ինֆեկցիայով, թոքաբորբ, պելիոնեֆրիտ և այլն։ Որովայնային տիֆը ախտորոշում են կլինիկայով, էպիդերմիոլոգիայով, և լաբորատոր հետազոտություններով։ Արյան անալիզը լինում է լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, բարձր ROЭ։ Բակտերիոլոգիական քննության համար վերցնում են արյունը, կղանքը, մեզը, ստամոքսահյութը։ Հետազոտում են նաև արյան շիճուկը վիդալի ռեակցիայով, հայտնաբերում են հակամանրէ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիֆով հիվանդները բուժվում են ինֆեկցիոն բաժանմունքում։ Պետք է խիստ անկողնային ռեժիմ։ Մաշկի և լորձաթաղանթի խիստ խնամք է պետք, պարկելախոցերը և ստոմատիտը կանխելու համար։ Հիվանդներին նշանակում են լիարժեք սնունդ, սեղան N4, յուղոտ և սուր կերակրատեսակներ չի կարելի մի քանի ամիս։ 1-ին օրերին հիվանդներին բացի շատ ջրից ոչինիչ չեն տալիս ուտելու։ Փորկապության դեպքում չի կարելի լուծողական։ Անհրաժեշտության դեպքում ցուցված է հոգնա։ Մեթեորիզմի դեպքում ածխաջրերը սահմանափակում են։ Հիվանդներին նշանակում են անտիբիոտիկներ, ամբողջ տենդի շրջանում և ևս 10 օր նորմալանալուց հետո։ Նշանակում են լեվոմիցիտին, ամպիցիլին, ամոքսացիլին, ցիտրոֆլոքսացին, բակտիզմ և այլն։ Դեզինտոքսիկացիայի համար նշանակում են ն/ե հեղուկ։ Հիվանդներին դուրս են գրում հիվանդանոցից լրիվ առողջանալուց մեզի կրկնակի BAK անալիզից հետո, բայց ոչ շուտ քան ջերմությունը իջնելուց 21-րդ օրը։ Դուրս գրվելուց հետո 3 ամիս գտնվում է դիսպանսեր հսկողության տակ։ Պարատիֆ A, պարատիֆ B՝սրանք սուր ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնք իրենց էպիդեմիոլոգիայով, պաթոգենոզով և կլինիկայով նման են որովայնային տիֆին։ Ավելի թեթև ընթացք ունեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]