Jump to content

Կապույտ հազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ հազ
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառB. pertussis?[1]
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում և օդակաթիլային փոխանցում
Հիվանդության ախտանշաններքթահոսություն, տենդ, հազ, apnea?, հոգնածություն և փսխում
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9033
ՀՄԴ-10A37
Բուժումհակաբիոտիկ
 Pertussis Վիքիպահեստում

Կապույտ հազ, (հայտնի է նաև պերտուսիս կամ 100 օրվա հազ անվանմամբ) վարակիչ, բակտերիալ հիվանդություն[2][3]։ Սկզբնական շրջանում ախտանիշները հիշեցնում են հարբուխ ՝ քթահոսություն, ջերմություն և փափուկ հազ[2]։ Հիվանդությունն ընթանում է ամիսներով շարունակվող նոպայաձև հազով[2]։ Հազը ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով[2]։ Հազը կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ, որտեղից էլ առաջացել է «100 օրվա հազ» անվանումը[4]։ Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, նույնիսկ հազը կարող է հանգեցնել կողի կոտրվածքի[2][5]։Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ հազը կարող է արտահայտված չլինել կամ լրիվ բացակայել, նրանց մոտ հաճախ դիտվում է ապնոէի դրվագներ[2]։ Վարակման և առաջին ախտանիշների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածը հաճախ 7-10 օր է[6]։ Հիվանդությունը կարող է առաջանալ նաև նրանց մոտ ովքեր պատվաստվել են, սակայն նրանց մոտ ախտանիշները սովորաբար լինում են ավելի մեղմ[2]։

Կապույտ հազի հարուցիչը Բորդետելա պերտուսիս բակտերիան է[7]։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազի և փռշտոցի միջոցով[7][8]։ Մարդիկ վարակիչ են առաջին ախտանիշների դրսևորման պահից մինչև երեք շաբաթ[9]։ Այն հիվանդները, ովքեր ստացել են հակաբիոտկներ 5 օրից այլևս վարակիչ չեն համարվում[9]։ Ախտորոշումը դրվում է քթի հետին պատից և կոկորդից վերցված նմուշի հետազոտման արդյունքների հիման վրա[10]։ Այդ նմուշը հետազոտվում է կուլտուրայի կամ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (ՊՇՌ)[10]։

Կանխարգելման նպատակով կատարվում է պատվաստում կապույտ հազի դեմ[11]։ Առաջին պատվաստումը խորհուրդ է տրվում կատարել 6-8 շաբաթականում, կյանքի առաջին երկու տարում կատարվում է 4 պատվաստում[12]։ Պաշտպանությունը կապույտ հազի դեմ ժամանակի ընթացքում նվազում է, այդ պատճառով ավելի մեծ երեխաներին և մեծահասակներին խորհուրդ է տրվում ստանալ հավելյալ պատվաստման դեղաչափեր[13]։ Հակաբիոտիկները կարող են օգտագործվել հիվանդության կանխարգելման համար, այն մարդկանց շրջանում ովքեր բարձր ռիսկի խմբում են գտնվում կապույտ հազի վարակման[14]։ Այս դեպքում հակաբիոտիկները արդյունավետ են, եթե կանոնավոր ընդունում են 3 շաբաթ՝ հիվանդության առաջին ախտանշանները ի հայտ գալուց հետո։ Մնացած դեպքերում արդյունավետությունը ցածր է[9]։ Հղիներին և մինչև մեկ տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում հակաբիոտիկներ ստանալ 6 շաբաթ՝ հիվանդության առաջին ախտանշանները ի հայտ գալուց հետո[9]։ Օգտագործվող հակաբիոտիկներն են՝ Էրիթրոմիցին, ազիտրոմիցին, կլարիտրոմիցին կամ տրիմետօպրիմ/սուլֆամետօքսազոլ[9]։ Բացի հակաբիոտիկներից հազի դեմ ինչ-որ դեղորայք օգտագործելու արդյունավետությունը ապացուցված չէ[15]։ Մոտավորապես հիվանդ երեխաների 50%-ը կարիք ունեն հոսպիտալացման և մոտ 0.5%-ը (1-ը 200-ից) մահանում են[2][5]։

2015 թվականին ամբողջ աշխարհում կապույտ հազով հիվանդացել է 16,3 միլիոն մարդ[16] ։ Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է զարգացող երկրներում և տուժել են բոլոր տարիքային խմբերը[11][15]։ 2015 թվականին կապույտ հազից մահացել է 58 700 մարդ, ի տարբերություն 1990 թվականի՝ 138 000 մարդ[17][18]։ Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է դեռևս 16-րդ դարում[6]։ Վարակ հարուցող բակտերիան հայտնաբերվել է 1906 թվականին[6]։ Կապույտ հազի պատվաստանյութը հասանելի է եղել 1940 թվականից[6]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտ հազով ախտահարված տղան

Բնորոշ ախտանշաններն են՝ նոպայաձև հազը, ներշնչական հևոցը, ուշագնացությունը և փսխումը հազից հետո[19]։ Ապացուցված է, որ կապույտ հազը բերում է ենթաշաղկապենու արյունահոսության, կողի կոտրվածքի, անմիզապահության, ճողվածքի և որովայնային զարկերակի պատռման[19]։ Ուժեղ հազը կարող է բերել պլևրայի պատռվածքի, որի հետևանքով առաջանում է պնևմոթորաքս։ Փսխումը նոպայաձև հազից հետո և ներշնչական հևոցը գրեթե հաստատում են կապույտ հազի առկայությունը։ Իսկ ներշնչական հևոցի և նոպայաձև հազից հետո փսխման բացակայությունը վկայում է հիվանդության բացակայության մասին[19]։

Հիվանդությունը հաճախ առաջանում է մեղմ շնչական նշաններով, ներառյալ փափուկ հազը, փռշտոցը և քթահոսությունը։ Դա հայտնի է, որպես կատարալ փուլ անվանմամբ։ 1-2 շաբաթվա ընթացքում հազը դառնում է նոպայաձև, երեխաների մոտ ներշնչումը ուղեկցվում է բարձր աղմուկով, սա համարվում է ախտանշանային փուլը։

Այս փուլը հաճախ ձգվում է 2-8 շաբաթ կամ ավելի երկար։ Այնուհետև հաջորդում է առողջացման շրջանը, որը հաճախ ձգվում է 1-4 շաբաթ։ Այն բնորոշվում է նոպայաձև հազի նվազմամբ, սակայն հազը կարող է կրկնվել հետագա ամիսներին շնչական վիրուսներով վարակման ժամանակ[20]։

Գաղտնի շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակման և առաջին ախտանշանների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածը 7–14 օր է ( միջինում 6–20 օր)[21], հազվադեպ մինչև 42 օր[22]։

Կապույտ հազի հարուցիչը Բորդետելա պերտուսիսն է։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազի և փռշտոցի միջոցով[7]։

Տարածումը այլ կենդանիներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին կար կարծիք, որ կապույտ հազը զոոնոզ վարակ է[23][24], բայց 1930-ական թվականներին պարզ դարձավ, որ մանրէները կորցնում են իրենց վարակիչ ունակությունը բազմակի անգամ ագարային միջավայրերում աճեցնելիս։ Սա բացատրեց տարբեր ուսումնասիրությունների արդյունքների վերարտադրման դժվարությունները, քանի որ մանրէների նախնական պատվաստումները ոչ ստանդարտացված էին գիտնականների շրջանում[25]։

Այսօր պարզ է դարձել, որ պրիմատների մի քանի տեսակ շատ զգայուն են Բ․ պերտուսիսի նկատմամբ, նրանց մոտ առաջանում է կապույտ հազ պատվաստումների ցածր դոզաներից[26][27]։ Մանրէները կարող են հայտնաբերվել վայրի կենդանիների պոպոլյացիայում, սակայն դա լաբորատոր հաստատաված չէ։ Կապույտ հազ հանդիպում է գորիլաների մոտ[28]։ Որոշ կենդանաբանական այգիներում պրիմատներին պատվաստում են կապույտ հազի դեմ[29]։

Ներշնչումից հետո մանրէները սկզբում ներթափանցում են քիթ-ըմպանային լորձաթաղանթ։ Բ․ պերտուսիսի մակերեսային սպիտակուցները ներառյալ հեմագլյուտինինը և պերտակտինը նպաստում են էպիթելի հետ ամրացմանը։ Այնուհետև մանրէները բազմանում են[30][31]։ Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ մանրէները թափանցում են թոքեր՝ պայմանավորված հիվանդության ավելի ծանր ընթացքով[31]։

Մանրէները արտազատում են թույներ։ Շնչափողային ցիտոտոքսինը (ՇՑՏ), որը պեպտիդոգլիկանի մասն է կազմում, ոչնչացնում է էպիթելյար բջիջներին, դրանով իսկ խոչընդոտելով լորձաթարթչային տրանսպորտը, որի միջոցով լորձը և հյուսվածքային մնացորդները հեռանում են[32]։ ՇՑՏ-ն կարող է պայմանավորել հազի բնույթը[33]։ Հազը կարող է առաջանալ մինչև «հազի թույն»-ի հայտնվելը[34]։ Կապույտ հազի թույնը անհայտ մեանիզմով առաջացնում է լիմֆոցիտոզ։ Լեյկոցիտների քանակի ավելացումը բերում է թոքային հիպերտենզիայի, որն էլ հանդիսանում է մահվան հիմնական պատճառ[31][32]։ Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ առաջանում է էնցեֆալոպաթիա, ուղեղային արյունահոսություն, կորտիկալ ատրոֆիա, հավանաբար հիպօքսիայի հետևանքով[31]։

Գրամի մեթոդով ներկման ժամանակ՝ Բ․ պերտուսիսի բիծը

Հիվանդների ընդհանուր զննման ժամանակ բժշկի ստացած տպավորությունը մեծ դեր ունի հիվանդության ախտորոշման մեջ[35]։ Առանձին ախտանշանները ավելի քիչ օգտակար են[35]։

Լաբորատոր ախտորոշման եղանակներն են՝ քիթ-ըմպանային քսուկի կուլտուրայի հետազոտություն (Բորդե-Ժանգուի ցուպիկներ), Պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ), ֆլուորեսցենտային հակամարմնային հետազոտություն և սերոլոգիական հետազոտություններ (օր․՝ կոմպլիմենտի կապման ռեակցիան)[36]։ Մանրէները մարդու մոտ հայտնաբերվում են առաջին 3 շաբաթվա ընթացքում, որից պարզ է դառնում, որ կուլտուրայի հետազոտություն և ֆլուորեսցենտային հակամարմնային հետազոտություն կատարելը անօգուտ է այդ ժամանակահատվածից հետո, պոլիմերազային շղթայական ռեակցիան կարող է ունենալ որոշակի օգտակարություն։

Սերոլոգիական հետազոտությունը կարող է կիրառվել մեծահասակների շրջանում, որոնք կոնտակտավոր են եղել մի քանի շաբաթ, որպեսզի հասկանանք կա արդյոք հակամարմիններ կապույտ հազի դեմ կամ վարակելիության այլ ֆակտոր, օր․՝ Բ․ պերտուսիսը հայտնաբերվում է մեծ քանակությամբ հիվանդի արյան մեջ[37]։

Նմանատիպ, բայց ավելի թեթև հիվանդություն է առաջացնում Բ․ պարապերտուսիսը[38]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ հազը կանխարգելվում է պատվաստման միջոցով[39]։ Դեռ ապացուցված չէ հակաբիոտիկների օգտակարությունը այն կոնտակտավորների շրջանում, որոնց մոտ կլինիկական ախտանշաններ դեռ չկան[40]։ Հակաբիոտիկները կարող են օգտագործվել հիվանդության կանխարգելման համար, այն մարդկանց շրջանում ովքեր բարձր ռիսկի խմբում են գտնվում կապույտ հազի վարակման (օր․՝ երեխաները).[11] .

Պատվաստանյութ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվաստանյութը՝ կապույտ հազի դեմ օգտակար է հիվանդության պրոֆիլակտիկայի համար[41]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս բոլորին պատվաստվել[42][43]։ 2002 թվականին պատվաստանյութը փրկել է մոտ կես միլիոն մարդու կյանք[42]։

Բազմաբաղադրիչ ացելուլյար պատվաստանյութի օգտակարությունը 71–85% է և նրա օգտակարությունը ավելի բարձր է ծանր շտամերով ախտահարման ժամանակ[41]։ Չնայած պատվաստումների մեծ տարածվածության կապույտ հազը շարունակում է մնալ ամենատարածված հիվանդություններից մեկը[44]։ 21-րդ դարում հիվանդացության կրկնակի աճը բացատրվում է մանրէների մուտացմամբ և իմունիտետի ընկճմամբ[44][45]։

Պատվաստումից հետո կայուն իմունիտետ չի ձևավորվում, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի 2011 թվականին կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ անընկալունակությունը պահպանվում է 3-6 տարի։ Սա ընդգրկում է մանկության շրջանը , որը համարվում է ամենախոցելի տարիքը և մահացության ռիսկը այդ տարիքում ավելի բարձր է[19][46]։

Հանրության շրջանում լայն տարածում գտած իմունիզացիայի արդյունքում թիրախային խումբը 1-9 տարեկաններից փոխարինվել է մինչև մեկ տարեկան երեխաներով, մեծահասակներով և տարեցներով, մեծահասակները և տարեցները հանդիսանում են Բ․ պերտուսիսի համար բնական շտեմարան և նրանք կարող են վարակել այն երեխաներին, որոնք ստացել են 3 դեղաչափից քիչ պատվաստանյութ[47]։

Վարակը առաջացնում է ոչ կայուն իմունիտետ, որը ժամանակի ընթացքում նվազում է[48]։ 2005 թվականի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիվանդանալուց հետո իմունիտետը պահպանվում է 7-20 տարի։ Հետազոտությունները ցույց տվեցին նաև, որ անընկալունակությունը պատվաստումից հետո 4-12 տարի է[49]։ Ըստ մեկ հետազոտության արդյունքների պատվաստումներից հրաժարվելու հնարավորությունը մեծացրել է կապույտ հազի դեպքերի թիվը[50]։

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ացելուլյար պատվաստանյութերը արդյունավետ են հիվանդության կանխարգելման համար։ Սակայն դրանք ունեն սահմանափակ ազդեցություն վարակի և փոխանցման մեջ, ինչը նշանակում է, որ պատվաստված մարդիկ կարող են տարածել հիվանդությունը, նույնիսկ եթե նրանք ունեն միայն մեղմ նշաններ կամ ընդհանրապես չունեն[51][52]։

Հիմնական հակաբիոտիկներն են՝ էրիթրոմիցին, կլարիտրոմիցին, ազիտրոմիցին[40]։ Նոր սերնդի հակաբիոտիկները խորհուրդ է տրվում քիչ կողմնակի էֆեկտներ ունենալու պատճառով[11]։ Տրիմետօպրիմ-սուլֆամետօքսազոլը (TMP/SMX) խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր ունեն անտանելիություն առաջին շարք դեղամիջոցների նկատմամբ կամ մինչև մեկ տարեկան երեխաներին, քանի որ նրանց մոտ հաճախ է դիտվում մակրոլիդների կողմնակի էֆեկտը՝ պիլորիկ ստենոզը[11]։

Ըստ ուղեցույցի >1 տարեկանից երեխաները պետք է բուժում ստանան 3 շաբաթ հազի սկսվելուց հետո, <1 տարեկանից երեխաները և հղիները՝ 6 շաբաթ։ Հիվանդությունը ուշ հայտնաբերվելու ժամանակ հակաբիոտիկները չունեն դրական ազդեցություն և նույնիսկ առանց հակաբիոտիկների նրանք չպետք է երկար ժամանակ վտանգավոր լինեն շրջապատի համար[11]։

Հակաբիոտիկների վաղաժամ օգտագործման ժամանակ նվազում է հիվանդության տևողությունը և դրանով իսկ կանխվում է հիվանդության հետագա տարածումը[11]։ Կարճաժամկետ բուժումը (ազիտրոմիցին 3–5 օր) նույնքան օգտակար է, որքան երկարատև բուժումը (էրիթրոմիցին 10–14 օր), դա հնարավորություն է տալիս որոշ չափով խուսափել դեղերի կողմնակի էֆեկտներից[53]։

Հիվանդները վարակիչ են կատարալ շրջանի սկզբից (քթահոսություն, փռշտոց, ցածր ջերմություն, հարբուխի նշաններ) մինչև ախտանշանային շրջանի առաջին 3 շաբաթը (նոպայաձև հազ) կամ էֆեկտիվ հակաբակտերիալ բուժումը սկսելուց հետո առաջին 5 օրերը[54]։

Առողջ երեխաների մեծ մասը և մեծահասակները լրիվ առողջանում են, վարակը նորածինների համար շատ վտանգավոր է։ Կապույտ հազը մահացու է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ 0,5%-ի շրջանում[55]։ Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ շատ հաճախ դիտվում է բարդություններ․ օր․՝ ապնոէ (31%), թոքաբորբ (12%), ուշագնացություն (0.6%) և էնցեֆալոպաթիա (0.15%)[55] Դա կարող է կապված է լինել նրանով, որ մանրէն ճնշում է իմուն համակարգը[56]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացությունը կապույտ հազից միլիոն մարդու հաշվարկով 2012 թվականին
     0–0      1–1      2–3      4–4      5–5      6–32      33–38      39–44      45–79

Ամբողջ աշխարհում կապույտ հազով հիվանդանում է տարին 16 միլիոն մարդl[15]։ Համաձայն աղյուսակի 2013թվականին մահացել է մոտ 61 000 մարդ, իսկ 1990 թվականին՝ 138 000 մարդ[18]։ Այլ տվյալներով աշխարհում ամեն տարի կապույտ հազից մահանում է 195 000 երեխա[57], չնայած ԱԿԴՓ (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում) և աԿԴՓ (ացելուլյար կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում) պատվաստումերի բարձր ծածկույթի ապահովման։ Կապույտ հազը կարող է հանգեցնել մահվան, սակայն դա կարելի է կանխարգելել պատվաստման միջոցով[58]։ Բոլոր դեպքերի մոտ 90%-ը գրանցվել է զարգացող երկրներում[58]։

Մինչև պատվաստումը ԱՄՆ-ում գրանցվել է 178 171 դեպք և հիվանդացության պիկ գրանցվել է ամեն 2-ից 5 տարին մեկ։ Դեպքերի 93%-ը կազմում են մինչև 10 տարեկան երեխաները։ 1940 թվականից, երբ հայտաբերվեց պատվաստանյութը հիվանդացությունը կտրուկ նվազեց գրեթե 1000 դեպք՝ 1976 թվականին։ 1980 թվականին հիվանդացության մակարդակը կրկին աճեց։ 2015 թվականին ԱՄՆ-ում գրանցել է 20 762 դեպք[59]։

Կապույտ հազը ԱՄՆ-ում միակ կանխարգելելի մահացու հիվանդությունն է։ Մահվան դեպքեր գրանցվում են հիմնականում մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում[60]։ Կանադայում կապույտ հազի հիվանդացությունը տատանվում է 2 000-10 000 դեպք մեկ տարվա ընթացքում (վերջին 10 տարվա ընթացքում), Տորոնտոյում այն բավականի տարածված հիվանդություն է[61][62]։

2009 թվականին Ավստրալիայում գրանցվել է 10 000 դեպք և գնալով դեպքերի թիվը ավելացել է[63]։2004 թվականին ԱՄՆ-ում աճել է կապույտ հազի դեպքերը մեծահասակների շրջանում[64]։

Բռնկում ԱՄՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի կապույտ հազի բռնկման ժամանակ համաճարակաբանը ստուգում է արյան նմուշները։

2010 թվականին Կալիֆոռնիայում գրանցվել է կապույտ հազի 9 120 դեպք։ Մահացել է 10 երեխա, որից հետո առողջապահության նախարարությունը երկրում հայտարարել է համաճարակ[65][66]։ Նրանք նկատեցին, որ բժիշկները չեն կարողացել ճիշտ գնահատել երեխաների ծանրության աստիճանը՝ մեծ թվով դիմելիության պայմաններում[67]։ Վիճակագրական վերլուծությունները ցույց են տվել, որ գոյություն ունի նշանակալի վերադրում առանց բժշկական ցուցումների պատվաստումների չիրականացման և կապույտ հազի դեպքերի միջև։ Որոշ դպրոցներում մի քանի ծնողներ բողոքել են իրենց երեխաներին պատվաստելու համար։ Նրանք հրաժարվել են պատվաստումներից առանց բժշկական ցուցումների, որն էլ հանգեցնում է հետագայում համաճարակների բռնկման։ Այլ գործոնները ներառում էին անընկալունակության տևողության նվազում ացելուլյար պատվաստանյութից հետո, կապված այն հանգամանքի հետ որ բազմաթիվ մեծահասակներ չեն ստացել անհրաժեշտ պատվասումը[61][68]։

2012 թվականի ապրիլին և մայիսին հայտարարվեց, որ Վաշինգտոնում գրանցվել է կապույտ հազի 3 308 դեպք[69][70][71]։ 2012 թվականի դեկտեմբերին Վերմոնտը հայտարարեց համաճարակի մասին՝ 522 դեպք[72]։ Վիսկոսում գրանցվել է հիվանդացության ամենաշատ դեպքերը՝ 3877, սակայն Վիսկոսը պաշտոնապես համաճարակ չի հայտարարել[71]։

Հայտնագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բ․ պերտուսիսը հայտնաբերվել է 1906 թվականին Բորդե-Ժանգուի և Օկտավո Գենգոյի կողմից, որոնք հայտնաբերել են նաև պատվաստանյութը։ Աշխատանքները գտնելու ինակտիվացված ամբողջական բջջային պատվաստանյութ սկսվել է գաղութը անջատմամբ։ 1920-ական թվականներին Լուի Զաուերը ստեղծեց պատվաստանյութ կապույտ հազի դեմ՝ Էվանստոնա հիվանդանոցում։ 1925 թվականին մանկաբույժ Թորվալդ Մեդսոնը եղավ առաջինը, ով լայնամաշտաբ կիրառեց ամբողջական բջջային պատվաստանյութը[73]։ Մեդսոնը պատվաստանյութը օգտագործեց հյուսիսային ծովի Ֆարերյան կղզիներում համաճարակը վերահսկելու նպատակով։

Պատվաստանյութ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Ատլանտայի Ջորջիա նահանգում, գրանցվեց կապույտ հազի բռնկում, որը խթան հանդիսացավ մանկաբույժ Լեյլա Դենմարկի համար սկսել հետազոտել տվյալ հիվանդությունը։ Մոտ 6 տարի իր աշխատանքները հրապարակվեց Ամերիկայի բժշկական ասոցիացիայի թերթում, համագործակցելով Էմորի համալսարանի և Էլի Լիլիի ընկերության հետ նա հայտնաբերեց առաջին պատվաստանյութը[74]։ 1942 թվականին ամերիկացի գիտնականներ՝ Գրես Էլդինգը, Լոնեյ Գորդոնը և Պեռլ Քենդրիքը կապեցին ամբողջական բջջային պատվաստանյութը դիֆթերիայի և փայտացման պատվաստանյութի հետ և ստեղծեցին առաջին կոմբինացված պատվաստանյութը՝ ԱԿԴՓ (կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում)[75]։ Որպեսզի փոքրացվի պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը ճապոնացի գիտնական Յուջի Սաթոն ստեղծեց ացելուլյար պատվաստանյութ՝ մաքրված հեմագլյուտինիններից (թելավոր ստրեպտոկոկային ֆարինգիտ և լեյկոցիտոզ խթանող գործոն), որոնք արտազատվում են պերտուսիսի կողմից։ Այլ երկրներում ացելուլյար պատվաստանյութը բաղկացած է Բ․ պերտուսիսի լրացուցիչ բաղադրիչներից և հաճախ կազմում է աԿԴՓ (ացելուլյար կապույտ հազ, դիֆթերիա, փայտացում) համակցված պատվաստանյութի մի մաս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Disease Ontology — 2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Pertussis (Whooping Cough) Signs & Symptoms». 2014 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  3. Carbonetti NH (2007 թ․ հունիս). «Immunomodulation in the pathogenesis of Bordetella pertussis infection and disease». Curr Opin Pharmacol. 7 (3): 272–8. doi:10.1016/j.coph.2006.12.004. PMID 17418639.
  4. «Pertussis (Whooping Cough) Fast Facts». cdc.gov. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  5. 5,0 5,1 «Pertussis (Whooping Cough) Complications». cdc.gov. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Atkinson, William (2012 թ․ մայիս). Pertussis Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (12th ed.). Public Health Foundation. էջեր 215–230. ISBN 9780983263135. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Pertussis (Whooping Cough) Causes & Transmission». cdc.gov. 2014 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  8. «Pertussis». WHO. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Pertussis (Whooping Cough) Treatment». cdc.gov. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  10. 10,0 10,1 «Pertussis (Whooping Cough) Specimen Collection». cdc.gov. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Heininger U (2010 թ․ փետրվար). «Update on pertussis in children». Expert Rev Anti-infect Ther. 8 (2): 163–73. doi:10.1586/eri.09.124. PMID 20109046.
  12. «Revised guidance on the choice of pertussis vaccines: July 2014» (PDF). Wkly Epidemiol Rec. 89 (30): 337–40. 2014 թ․ հուլիս. PMID 25072068. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին.
  13. «Pertussis vaccines: WHO position paper». Wkly Epidemiol Rec. 85 (40): 385–400. 2010 թ․ հոկտեմբերի 1. PMID 20939150.
  14. «Pertussis (Whooping Cough) Prevention». cdc.gov. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  15. 15,0 15,1 15,2 Wang, K; Bettiol, S; Thompson, MJ; Roberts, NW; Perera, R; Heneghan, CJ; Harnden, A (2014 թ․ սեպտեմբերի 22). «Symptomatic treatment of the cough in whooping cough». Cochrane Database of Systematic Reviews. 9: CD003257. doi:10.1002/14651858.CD003257.pub5. PMID 25243777.
  16. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. 18,0 18,1 GBD 2013 Mortality and Causes of Death, Collaborators (2014 թ․ դեկտեմբերի 17). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. 19,0 19,1 19,2 19,3 Cornia PB, Hersh AL, Lipsky BA, Newman TB, Gonzales R (2010 թ․ օգոստոս). «Does this coughing adolescent or adult patient have pertussis?». JAMA. 304 (8): 890–6. doi:10.1001/jama.2010.1181. PMID 20736473.
  20. https://www.cdc.gov/vaccines/pubs/pinkbook/pert.html
  21. Heymann, David L. (ed): Pertussis; in Control of Communicable Diseases Manual. p. 457. American Public Health Association, Washington DC, 2008, 978-0-87553-189-2
  22. Pertussis (whooping cough) Արխիվացված 2013-07-22 Wayback Machine, New York State Department of Health, Updated: January 2012, retrieved 8 June 2013.
  23. Inaba I (1912). «Über den Bordet-Gengouschen Keuchhustenbacillus Übertragungsversuches des Keuchenhustens auf Tiere». Z Kinderheilkd. 4: 252–264. doi:10.1007/bf02088879.
  24. Bachamn W, Burghard E (1925). «Der Nachweis der Bordet-Gengouschen Bacillen und ihre aetiologische Bedeutung für den Keuchenhusten». Z Kinderheilkd. 39: 465–483.
  25. Shibley, GS; Hoelscher, H (1934). «Studies on whooping cough. I. Type-specific (S) and dissociation (R) forms of haemophilus pertussis». J Exp Med. 60 (4): 403–418. doi:10.1084/jem.60.4.403. PMC 2132401. PMID 19870311.
  26. Gustavsson OE, Röken BO, Serrander R (1990). «An Epizootic of Whooping Cough among Chimpanzees in a Zoo». Folia Primatol. 55: 45–50. doi:10.1159/000156498.
  27. Warfel JM, Merkel TJ (2014 թ․ հոկտեմբեր). «The baboon model of pertussis: effective use and lessons for pertussis vaccines». Expert Rev Vaccines. 13 (10): 1241–52. doi:10.1586/14760584.2014.946016.
  28. Butynski TM et al. (eds.): Mammals of Africa vol. II: Primates, p. 51. Bloomsbury Publishing, London, 2013. 978-1-4081-2252-5
  29. Loomis MR (1985). «Immunoprofylaxis in infant great apes». In Graham CE; Bowen JA (eds.). Clinical Management of Infant Great Apes. Monographs in Primatology. Vol. 5. New York: Liss. էջեր 107–112.
  30. Top, Karina A.; Halperin, Scott A. (2017). «Pertussis and other Bordetella infections». In Kasper, Dennis L.; Fauci, Anthony S. (eds.). Harrison's Infectious Diseases (3 ed.). New York: McGraw-Hill Education. էջեր 502–506. ISBN 9781259835971.
  31. 31,0 31,1 31,2 31,3 Kilgore PE, Salim AM, Zervos MJ, Schmitt HJ (2016 թ․ հուլիս). «Pertussis: Microbiology, Disease, Treatment, and Prevention». Clinical Microbiology Reviews. 29 (3): 449–86. doi:10.1128/CMR.00083-15. PMC 4861987. PMID 27029594.
  32. 32,0 32,1 Hewlett EL, Burns DL, Cotter PA, Harvill ET, Merkel TJ, Quinn CP, Stibitz ES (2014 թ․ ապրիլ). «Pertussis pathogenesis--what we know and what we don't know». The Journal of Infectious Diseases. 209 (7): 982–5. doi:10.1093/infdis/jit639. PMC 3952676. PMID 24626533.
  33. Melvin JA, Scheller EV, Miller JF, Cotter PA (2014 թ․ ապրիլ). «Bordetella pertussis pathogenesis: current and future challenges». Nature Reviews. Microbiology. 12 (4): 274–88. doi:10.1038/nrmicro3235. PMC 4205565. PMID 24608338.
  34. Cherry JD (2013). «Pertussis: challenges today and for the future». PLoS Pathogens. 9 (7): e1003418. doi:10.1371/journal.ppat.1003418. PMC 3723573. PMID 23935481.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  35. 35,0 35,1 Ebell, MH; Marchello, C; Callahan, M (2017). «Clinical Diagnosis of Bordetella Pertussis Infection: A Systematic Review». J Am Board Fam Med. 30 (3): 308–319. doi:10.3122/jabfm.2017.03.160330. PMID 28484063.
  36. Pedro-Pons, Agustín (1968). Patología y Clínica Médicas (Spanish). Vol. 6 (3rd ed.). Barcelona: Salvat. էջ 615. ISBN 84-345-1106-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Pertussis». Euro Diagnostica. Euro Diagnostica AB. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  38. Finger H, von Koenig CH (1996). Baron S, և այլք: (eds.). Bordetella–Clinical Manifestations. In: Barron's Medical Microbiology (4th ed.). Univ of Texas Medical Branch. ISBN 0-9631172-1-1. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  39. «Pertussis | Whooping Cough | Vaccination | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  40. 40,0 40,1 Altunaiji S, Kukuruzovic R, Curtis N, Massie J (2007 թ․ հուլիսի 18). «Antibiotics for whooping cough (pertussis)». Cochrane Database of Systematic Reviews (3): CD004404. doi:10.1002/14651858.CD004404.pub3. PMID 17636756.
  41. 41,0 41,1 Zhang, L; Prietsch, SO; Axelsson, I; Halperin, SA (2014 թ․ սեպտեմբերի 17). «Acellular vaccines for preventing whooping cough in children». Cochrane Database of Systematic Reviews. 9: CD001478. doi:10.1002/14651858.CD001478.pub6. PMID 25228233.
  42. 42,0 42,1 «Annex 6 whole cell pertussis» (PDF). World Health Organization. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  43. «Pertussis: Summary of Vaccine Recommendations». Centers for Disease Control and Prevention. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  44. 44,0 44,1 Mooi; և այլք: (2013 թ․ փետրվար). «Pertussis resurgence: waning immunity and pathogen adaptation—two sides of the same coin». Epidemiol Infect. Oxford University Press. 142: 1–10. doi:10.1017/S0950268813000071. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  45. van der Ark; և այլք: (2012 թ․ սեպտեմբեր). «Resurgence of pertussis calls for re-evaluation of pertussis animal models». Expert Rev Vaccines. 11 (9): 1121–1137. doi:10.1586/erv.12.83. PMID 23151168.
  46. Versteegh FG, Schellekens JF, Fleer A, Roord JJ (2005). «Pertussis: a concise historical review including diagnosis, incidence, clinical manifestations and the role of treatment and vaccination in management». Rev Med Microbiol. 16 (3): 79–89. doi:10.1097/01.revmedmi.0000175933.85861.4e.
  47. Mattoo, Seema; Cherry, James D. (2005 թ․ ապրիլի 1). «Molecular Pathogenesis, Epidemiology, and Clinical Manifestations of Respiratory Infections Due to Bordetella pertussis and Other Bordetella Subspecies». Clin Microbiol Rev (անգլերեն). 18 (2): 326–382. doi:10.1128/CMR.18.2.326-382.2005. ISSN 0893-8512. PMC 1082800. PMID 15831828. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  48. Disease Control Priorities Project. (2006). Vaccine-Preventable Diseases (Table 20.1, page 390 «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)). International Bank for Reconstruction and Development, World Bank. Washington DC (www.worldbank.org).
  49. Wendelboe AM, Van Rie A, Salmaso S, Englund JA (2005). «Duration of immunity against pertussis after natural infection or vaccination». Pediatr Infect Dis J. 24 (5 Suppl): S58–61. doi:10.1097/01.inf.0000160914.59160.41. PMID 15876927. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին.
  50. Yang YT, Debold V (2014). «A longitudinal analysis of the effect of nonmedical exemption law and vaccine uptake on vaccine-targeted disease rates». Am J Public Health. 104 (2): 371–7. doi:10.2105/AJPH.2013.301538. PMC 3935668. PMID 24328666.
  51. Srugo, Isaac; Benilevi, Daniel; Madeb, Ralph; Shapiro, Sara; Shohat, Tamy; Somekh, Eli; Rimmar, Yossi; Gershtein, Vladimir; Gershtein, Rosa; Marva, Esther; Lahat, Nitza (2000 թ․ հոկտեմբեր). «Pertussis Infection in Fully Vaccinated Children in Day-Care Centers, Israel». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին.
  52. «Pertussis Vaccines:WHO Position Paper» (PDF). 2015 թ․ օգոստոս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. «It is plausible that in humans, as in nonhuman primates, asymptomatic or mildly symptomatic infections in DTaP-immunized persons may result in transmission of B. pertussis to others and may drive pertussis outbreaks.»
  53. Altunaiji, S; Kukuruzovic, R; Curtis, N; Massie, J (2007 թ․ հուլիսի 18). «Antibiotics for whooping cough (pertussis)». Cochrane Database of Systematic Reviews (3): CD004404. doi:10.1002/14651858.CD004404.pub3. PMID 17636756.
  54. Wang, K; Bettiol, S; Thompson, MJ; Roberts, NW; Perera, R; Heneghan, CJ; Harnden, A (2014 թ․ սեպտեմբերի 22). «Symptomatic treatment of the cough in whooping cough». Cochrane Database of Systematic Reviews. 9: CD003257. doi:10.1002/14651858.CD003257.pub5. PMID 25243777.
  55. 55,0 55,1 «Pertussis: Complications». Centers for Disease Control and Prevention. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  56. Carbonetti, Nicholas H (2010 թ․ մարտ). «Pertussis toxin and adenylate cyclase toxin: key virulence factors of Bordetella pertussis and cell biology tools». Future Microbiol. 5 (3): 455–469. doi:10.2217/fmb.09.133. PMC 2851156. PMID 20210554.
  57. «Pertussis | Whooping Cough | Cases in Other Countries | CDC». www.cdc.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  58. 58,0 58,1 «Pertussis in Other Countries». Centers for Disease Control and Prevention (CDC). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  59. «Pertussis | Whooping Cough | Surveillance | Cases by Year | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  60. Gregory DS (2006). «Pertussis: a disease affecting all ages». Am Fam Physician. 74 (3): 420–6. PMID 16913160. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին.
  61. 61,0 61,1 Shute, Nancy (2013 թ․ սեպտեմբերի 30). «Vaccine Refusals Fueled California's Whooping Cough Epidemic». NPR. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  62. Atwell JE, Van Otterloo J, Zipprich J, Winter K, Harriman K, Salmon DA, Halsey NA, Omer SB (2013). «Nonmedical vaccine exemptions and pertussis in California, 2010». Pediatrics. 132 (4): 624–30. doi:10.1542/peds.2013-0878. PMID 24082000.
  63. Lavelle P (2009 թ․ հունվարի 20). «A bad year for whooping cough». Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  64. Kate Murphy. "Enduring and Painful, Pertussis Leaps Back" Արխիվացված 2013-05-24 Wayback Machine. The New York Times. 22 February 2005.
  65. Miriam Falco (2010 թ․ հոկտեմբերի 20). «Ten infants dead in California whooping cough outbreak». CNN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին. «Whooping cough, also known as pertussis, has claimed the 10th victim in California, in what health officials are calling the worst outbreak in 60 years.»
  66. «Pertussis (Whooping Cough) Outbreaks». Centers for Disease Control and Prevention. 2011 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին.
  67. Rong-Gong Lin II (2010 թ․ սեպտեմբերի 7). «Diagnoses lagged in baby deaths». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  68. Atwell JE, Van Otterloo J, Zipprich J, Winter K, Harriman K, Salmon DA, Halsey NA, Omer SB (2013). «Nonmedical vaccine exemptions and pertussis in California, 2010». Pediatrics. 132 (4): 624–30. doi:10.1542/peds.2013-0878. PMID 24082000.
  69. Donna Gordon Blankinship (2012 թ․ մայիսի 10). «Whooping cough epidemic declared in Wash. state». Associated Press, Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  70. Washington State Department of Health (2012 թ․ ապրիլ). «Whooping cough cases reach epidemic levels in much of Washington» (PDF). Washington State Department of Health. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  71. 71,0 71,1 Karen Herzog (2012 թ․ օգոստոսի 17). «Wisconsin has highest rate of whooping cough». the Journal Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  72. Johnson, T. (2012 թ․ դեկտեմբերի 13). «Whooping cough epidemic declared in Vermont». Burlington Free Press. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  73. Baker JP, Katz SL (2004). «Childhood vaccine development: an overview». Pediatr Res. 55 (2): 347–56. doi:10.1203/01.PDR.0000106317.36875.6A. PMID 14630981.
  74. «Changing the Face of Medicine | Dr. Leila Alice Daughtry Denmark». www.nlm.nih.gov. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  75. Bannink, Jill. «Finding aid for the Michigan women and the whooping cough vaccine collection[s]» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ հազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 267