Մրսածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մրսածություն
Rhinovirus.PNG
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս վերին շնչական ուղիների հիվանդություն[1] և nasopharyngitis
Պատճառ Rhinovirus
Բուն պատճառ C34500[1][2], C78599[1][2], C78599[1] և C34500[1]
Հիվանդության ախտանիշ հազ, sore throat և runny nose
Բժշկական մասնագիտություն family medicine
Հիվանդությունների բազա 31088
MedlinePlus 000678
MeSHID D003139 և D003139
Disease Ontology DOID:10459 և DOID:10459
NCI Thesaurus C34500[1][2], C78599[1][2], C78599[1] և C34500[1]
Common cold Վիքիպահեստում

Մրսածություն, կամ հարբուխ, վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հիվանդություն, որը հիմնականում ախտահարում է քթի խոռոչը[3]: Ըմպանը, հարքթային ծոցերը և կոկորդը նույնպես կարող են ախտահարվել[4]։ Ախտանիշերը կարող են երևան գալ վարակումից հետո՝ երկու օրվա ընթացքում[4]: Դրանք ներառում են հազ, ցավ ըմպանում և կոկորդում, քթահոսություն, փռշտոց, գլխացավ և տենդ[5]: Մարդիկ հիմնականում կազդուրվում են յոթից տաս օր անց: Որոշ ախտանիշեր կարող են տևել մինչև երեք շաբաթ[6]: Առողջական այլ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կարող է զարգանալ թոքաբորբ:

Ավելի քան 200 վիրուսային շտամեր հանդիսանում են մրսածության պատճառ. ռինովիրուսները ամենատարածվածներն են: Նրանք վարակված մարդկանց հետ սերտ շփման ընթացքում օդի միջոցով տարածվում են և անուղղակիորեն՝ շրջակա միջավայրի առարկաների հետ շփման միջոցով, ինչից հետո դրանք փոխանցվում են բերան կամ քիթ: Ռիսկի գործոնների մեջ մտնում են երեխաների խնամքը, անբավարար քունը և հոգեբանական սթրեսը: Ախտանիշերը հիմնականում պայմանավորված են վարակի դեմ մարմնի իմունային արձագանքով, այլ ոչ թե վիրուսների կողմից հյուսվածքների քայքայման հետևանքով[7]: Գրիպով վարակված մարդկանց մոտ հաճախ նմանատիպ ախտանիշեր են ի հայտ գալիս, թեև ախտանիշերը դրա դեպքում ավելի ծանր են ընթանում[4]: Գրիպը ավելի քիչ հավանական է, որ կհանգեցնի քթահոսության [8]: Մրսածության դեմ չկա ոչ մի պատվաստանյութ[9]։

Կանխարգելման հիմնական մեթոդներն են ձեռքերի լվացումը, աչքերին, քթին կամ բերանին չլվացված ձեռքերով չդիպչելը և հեռու մնալը այլ վարակված մարդկանցից[9]: Որոշ ապացուցողական տվյալներ հաստատում են դեմքի դիմակների կիրառության արդյունավետությունը[10]: Մրսածության դեմ բուժում չկա, սակայն կարող են բուժվել ախտանիշերը: Ցինկը կարող է կրճատել ախտանիշերի տևողությունը և ծանրությունը, եթե կիրառվում է ախտանիշերի ի հայտ գալուց անմիջապես հետո[11]։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), որոնցից է իբուպրոֆենը, կարող են օգնել ցավերի դեմ: Հակաբիոտիկները մրսածության դեպքում չպետք է օգտագործվեն[12]: Հակահազային դեղամիջոցների կիրառման վերաբերյալ չկան բավարար ապացուցողական տվյալներ[4][13]։

Մրսածությունը մարդկանց շրջանում ամենատարածված վարակիչ հիվանդությունն է[14]: Միջին վիճակագրական տվյալներով չափահասները հիվանդանում են տարեկան 2-3 անգամ, իսկ երեխաները՝ 6-8 անգամ[15][3]: Դրանք հաճախ հանդիպում են ձմռանը[9]: Այս հիվանդությունը գոյություն է ունեցել մարդկության պատմության ամբողջ ընթացքում[16]:

Նշաններ և ախտանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրսածության հիմնական ախտանիշերն են հազը, քթահոսությունը, քթի խոռոչների լցվածությունը և կոկորդում ցավը, որոնք երբեմն կարող են նաև զուգակցվել մկանացավով, հոգնածությամբ, գլխացավով և ախորժակի կորստով[17]։ Կոկորդի ցավը առկա է 40% դեպքերում, իսկ հազը՝ 50%-ում[3], մինչդեռ մկանացավը՝ դեպքերի մոտավորապես կեսում[5]։ Տենդը մեծահասակների մոտ սովորաբար բացակայում է, սակայն շատ հաճախ առկա է մանուկների և դեռահասների մոտ[5]։ Հազը սովորաբար ընթանում է թեթև՝ ի տարբերություն գրիպին ուղեկցող հազի[5]։ Չնայած հազի և տենդի առկայությունը մեծահասակի մոտ բարձր հավանականությամբ կարող է հուշել գրիպի մասին, սակայն այս երկու վիճակների մեջ կան շատ նմանություններ[18]։ Որոշ մրսածության վիրուսներ կարող են առաջացնել նաև անախտանիշ վարակներ[19][20]։

Խորխի կամ քթային արտադրության գույնը կարող է լինել թափանցիկ, դեղին կամ կանաչ և չի խոսում վարակի առաջացման գործոնի մասին[21]։

Հիվանդության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրսածությունը սովորաբար սկսվում է հոգնածությամբ, դողի զգացողությամբ, առկա է փռշտոց և գլխացավ, որին հետևում են մի քանի օր տևացող քթահոսությունը և հազը[17]։ Ախտանիշերը կարող են զարգանալ հարուցչի հետ կոնտակտից հետո՝ 16 ժամվա ընթացքում[22] և սովորաբար իրենց գագաթնակետին ես հասնում 2-4-րդ օրերին[5][23]։ Դրանք սովորաբար անցնում են 7-10 օր անց, բայց որոշ դեպքերում կարող են տևել մինչև 3 շաբաթ[6]։ Հազի միջին տևողությունը 18 օր է[24] և որոշ դեպքերում կարող է զարգանալ հետվիրուսային հազ, որը տևում է ավելի երկար[25]։ Երեխաների մոտ հազը տևում է 10 օր 35-40% դեպքերում, և 10%-ում շարունակվում է 25 օրից ավել[26]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորոնավիրուսները վիրուսների խումբ են, ովքեր հայտնի են որպես մրսածության հարուցիչներ։ Նրանք էլեկտրոնային մանրադիտակի տակ ունեն պսականման տեսք։

Մրսածությունը վերին շնչուղիների վիրուսային վարակ է։ Ամենահաճախ ներգրավված վիրուսը ռինովիրուսն ՝ (30-80%), որը պիկոռնավիրուսների ընտանիքին է պատկանում և ունի 99 սերոտիպեր[27][28]։ Մյուս հաճախակի հարուցիչներից են մարդու կորոնավիրուսը (≈ 15%)[29][30], գրիպի վիրուսները (10–15%[31]), ադենովիրուսը (5%)[31],մարդու ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, էնտերովիրուսները, այլ ռինովիրուսներ, մարդու պարագրիպի վիրուսները, և մետապնևմովիրուսը։[32] Հաճախակի առկա են մեկից ավելի վիրուսային համակցություններ[33]։ Ընդհանուր առմամբ, 200-ից ավել վիրուսների տեսակներ կարող են հարուցել մրսածություն[5]։

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրսածության հիմնական վիրուսները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով (աէրոզոլների միջոցով), վարակված քթային արտադրության հետ ուղղակի կոնտակտի կամ ֆոմիտների (կոնտամինացված առարկաներ) միջոցով[3][34]։ Այս փոխանցման ուղիներից առաջնային կարևորություն ունեցողը դեռ չի որոշվել[35]։ Վիրուսները կարող են երկար ժամանակ գոյատևել շրջակա միջավայրում (ռինովիրուսները՝ 18 ժամ) և կարող են անցնել ձեռքերի վրա և այնուհետև փոխանցվել աչքերի կամ քթի լորձաթաղանթին, որտեղ տեղի է ունենում վարակը[34]։ Փոխանցումը ավելի հաճախ լինում է մանկապարտեզներում և դպրոցներում՝ մեծ թվով երեխաների խմբերում, ովքեր ունեն թույլ իմունային պաշտպանվածություն և վատ անձնական հիգիենա[36]։ Այնուհետև այս վարակները բերվում են տուն՝ ընտանիքի մյուս անդամներին դնելով վարակման բարձր ռիսկի տակ[36]։ Չկան ապացույցներ մարդատար օդանավերում վերաշրջանառող օդի միջոցով վարակման դեպքերի վերաբերյալ[34]։ Մարդիկ, ովքեր նստած են հիվանդին ամենամոտը, կրում են վարակի փոխանցման ավելի բարձր ռիսկ[35]։

Ռինովիրուսով հարուցված մրսածությունը ախտանիշերի սկզբից առաջին 3 օրերի ընթացքում ամենավարակիչն է շրջապատի համար, դրանից հետո վարակի փոխանցումը տեղի է ունենում ավելի հազվադեպ[37]։

Եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական տեսության համաձայն մրսածություն կամ հարբուխ կարելի է «կպնել» երկարատև սառը եղանակային պայմաններում, օրինակ՝ անձրևի կամ ձյան տակ երկարատև մնալու դեպքում․ այստեղից էլ՝ հիվանդության անվանումը[38]։ Մրսածություն հարուցող որոշ վիրուսներ սեզոնային են՝ հանդիպում են սառը կամ խոնավ եղանակին[39]։ Սեզոնայնության պատճառը դեռ ամբողջությամբ չի հայտնաբերվել[40]։ Հավանական բացատրություններից են ջերաստիճանի ազդեցությամբ փոփոխությունները շնչառական համակարգում[41], անբավարար իմուն պատասխանը[42] և ցածր խոնավությունը, որը բերում է վիրուսների փոխանցման հաճախականության բարձրացման՝ հավանաբար այն պատճառով, որ չոր օդը փոքրիկ վիրուսային կաթիլներին թույլ է տալիս տարածվել ավելի մեծ հեռավորության վրա և ավելի երկարատև մնալ օդում[43]։

Ակնառու սեզենայնությունը կարող է նաև կապված լինել սոցիալական գործոններով, օրինակ՝ մարդիկ, ովքեր ավելի ավելի շատ են ներսում մնում[41], վարակված մարդկանց շրջապատում են, և հատկապես՝ երեխաները դպրոցում[36][40]։ Որոշ հակասություններ կան մարմնի ցածր ջերմաստիճանի դերի վերաբերյալ՝ որպես մրսածության ռիսկի գործոն․ ապացուցողական տվյալների մեծ մասի համաձայն այն կարող է բերել վարակման հավանականության մեծացման[42]։

Այլ գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերովի իմունիտետը,որը զարգանում է նախկինում մրսածության վիրուսների հետ շփման պարագայում, մեծ դեր է խաղում վիրուսների տարածման սահմանափակման վրա․ դրա մասին է խոսում երիտասարդների պոպուլյացիայում շնչառական վարակների ավելի մեծ տարածվածությունը[44]։ Թուլացած իմուն պատասխանը նույնպես հիվանդության ռիսկի գործոն է[44][45]։ Անբավարար քունը և վատ սնուցումը ասոցացվում են ռինովիրուսների հետ շփման դեպքում վարակի զարգացման ավելի բարձր ռիսկի հետ․ հավանաբար այն պատճառով,որ այս գործոնները ազդում են իմուն համակարգի ֆունկցիայի վրա[46][47]։ Կրծով կերակրումը նվազեցնում է սուր միջին օտիտի (ականջաբորբի) և ստորին շնչուղիների վարակների ռիսկը[48], և խորհուրդ է տրվում երեխայի մրսածության պարագայում չդադարեցնել կրծքով կերակրումը[49]։ Զարգացած երկրներում կրծքով կերակրումը ինքն իրենով հավանաբար չի բերում մրսածության հանդեպ պաշտպանվածության[50]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրսածությունը վերին շնչուղիների հիվանդություն է։

Մրսածության ախտանիշերը հավանաբար զարգանում են որպես վիրուսի հանդեպ իմուն պատասխանի դրսևորում[7]։ Իմուն պատասխանի մեխանիզմը վիրուս - սպեցիֆիկ է։ Օրինակ՝ ռինովիրուսը սովորաբար ձեռք է բերվում ուղղակի շփման դեպքում․ այն կապվում է անհայտ մեխանիզմով մարդու բջիջներին՝ ICAM-1 ընկալիչների և CDHR3 ընկալիչի միջոցով և խթանում է իմուն միջնորդանյութերի ձերբազատումը[7]։ Այս բորբոքային միջնորդանյութերը այնուհետև բերում են ախտանիշերի ի հայտ գալուն[7]։ Քքի խոռոչի էպիթելը սովորաբար այս դեպքում չի վնասվում[5]։ Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը (ՌՍՎ), մյուս կողմից, կարող է փոխանցվել և՛ ուղղակի կոնտակտի, և՛ օդակաթիլային ճանապարհով։ Այնուհետև այն բազմանում է քթի և ըմպանի լորձաթաղանթում՝ մինչև ստորին շնչուղիներ տարածվելը[51]։ ՌՍՎ-ն բերում է էպիթելի վնասման[51]։ Մարդու պարագրիպի վիրուսը սովորաբար առաջացնում է քթի, ըմպանի և բրոնխների բորբոքում[52]։ Ցածր տարիքի երեխաների մոտ այն կարող է ախտահարել շնչափողը՝ բերելով կրուպի ախտանիշերի զարգացման, նրանց շնչուղիների փոքր չափսերի պատճառով[52]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին շնչուղիների վիրուսային վարակների տարաբաժանումը կատարվում է՝ կախված ախտանիշերի տեղակայումից․ մրսածությունը հիմնականում ախտահարում է քթի լորձաթաղանթը, զարգանում են ֆարինգիտ (ըմպանաբորբ) և բրոնխիտ (բրոնխաբորբ)[3]։ Այնուամենայնիվ, հնարավոր է ախտանիշերի նշանակալի վերածածկ և մի քանի անատոմիական շրջանների ներառում ախտահարման մեջ[3]։ Մրսածությունը հաճախ բնորոշվում է քթի լորձաթաղանթի բորբոքմամբ՝ ըմպանի և կոկորդի բորբոքման տարբեր աստիճաններով[53]։ Հաճախ կատարվում է ինքնաախտորոշում[5]։ Վիրուսային ագենտի իզոլացումը կատարվում է հազվադեպ[53], և վիրուսի տիպի որոշումը ըստ ախտանիշերի սովորաբար հնարավոր չէ[5]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրսածության վիրուսների տարածման կանխարգելման հիմնական արդյունավետ միջոցը ֆիզիկական մեթոդներն են[10], ինչպիսիք են ձեռքերը լվանալը և դեմքի դիմակների կրումը, բուժհիմնարկներում կիրառվում են համապատասխան համազգեստ և մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ[10]։ Մեկուսացումը կամ կարանտինը այս պարագայում չի կիրառվում, քանի որ հիվանդությունը շատ տարածված է և ախտանիշերը ոչ սպեցիֆիկ են։ Պատվաստումը համարվում է դժվար իրականանալի, քանի որ ներառված են մեծ թվով վիրուսներ և վերջիններս արագորեն մուտացվում են[10]։ Այսպիսով, արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը մեծապես անհնար է[54]։

Կանոնավոր կերպով ձեռքերը լվանալը նվազեցնում է մրսածության վիրուսների փոխանցումը՝ հատկապես երեխաների շրջանում[55]։ Արդյունավետ են արդյոք լրացուցիչ հակավիրուսային կամ հակաբակտերիալ միջոցները՝ ի հավելումն ձեռքերի լվացման, հայտնի չէ[55]։ Այնուամենայնիվ, չկա նաև բավարար ապացուցողականություն այն մասին, թե արդյոք արդյունավետ է ավելի մեծ սոցիալական դիստանցիան[55]։

Պարզ չէ նաև ցինկի հավելումների կիրառման արդյունավետությունը մրսածությամբ վարակվելու ռիսկի իջեցման մեջ[56]։ Ամենօրյա վիտամին C-ի հավելումները չեն նվազեցնում մրսածության ռիսկը կամ դրա ծանրության աստիճանը, չնայած կարող են նվազեցնել տևողությունը[57]։ Ոչ մեծ հետազոտությամբ ցույց է տրվել կոկորդի ողողման արդյունավետությունը[58]։

Հիվանդության վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրսածության բուժումը հիմնականում ներառում է դեղամիջոցների և այլ բուժական միջոցների կիրառում՝ ախտանիշերի թեթևացման նպատակով[15]։ Լավ հանգիստը, բավարար քանակով հեղուկների ընդունումը և տաք աղաջրով ողողումը հանդիսանում են խելամիտ պահպանողական միջոցառումներ[32]։ Այնուամենայնիվ, ախտանիշային բուժման արդյունավետության մեծ մասը համարվում է պլացեբոյի էֆեկտ[59]։ Ոչ մի դեղամիջոց կամ բուսական միջոց վերջնականորեն չեն ցուցաբերել վարակի տևողության կարճացման արդյունք[60]։

Ախտանիշային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի պոստեր, որը խրախուսում է քաղաքացիներին՝ մրսածության դեպքում դիմելու բժշկի

Ախտանիշերը թեթևացնող բուժումը ներառում է ցավազրկող և ջերմիջեցնող դեղամիջոցներ, ինչպիսիք են իբուպրոֆենը[61] և ացետամինոֆենը (պարացետամոլ)[62] Այնուամենայնիվ, պարզ չէ ացետամինոֆենի (պարացետամոլ) արդյունավետությունը ախտանիշերի թեթևացման գործում[63]։ Անհայտ է նաև առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղամիջոների արդյունավետությունը սուր հազի բուժման համար[64]։ Խորհուրդ չի տրվում հակահազային դեղամիջոցների կիրառումը երեխաների շրջանում, քանի որ չկան ապացուցողական տվյալներ դրանց արդյունավետության և հնարավոր վնասի վերաբերյալ[65][66]։ 2009 թվականին Կանադայում սահմանափակվեց առանց դեղատոմսի ձեռք բերվող և հակահարբուխային դեղամիջոցների կիրառումը 6 տարեկանից ցածր երեխաների շրջանում, վերջիններիս ռիսկերի և չապացուցված օգուտների պատճառով[65]։ Դեքստրոմեթորֆանի ոչ տեղին կիրառումը հանգեցրեց նրան, որ այն որոշ երկրներում հանվեց հանվեց վաճառքից[67]։ Ներքթային ճանապարհով կիրառվող կորտիկոստերոիդների արդյունավետությունը անհայտ է[68]։

Քթային դեկոնջեստանտների կարճաժամկետ կիրառումը մեծահասակների շրջանում ունի շատ ցածր օգտակարություն[69]։

Հակահիստամինային դեղամիջոցները կարող են բարելավել ախտանիշերը առաջին կամ երկրորդ օրերին, սակայն չունեն ավելի երկարատև օգտակարություն և ունեն կողմնակի ազդեցություններ, որոնցից է գլխապտույտը[70]։ Մյուս դեկոնջեստանտներից պսևդոէֆեդրինը արդյունավետ է մեծահասակների դեպքում[71][69]։ Իպրատրոպիումի քթային սփրեյը կարող է նվազեցնել քթահոսության ախտանիշերը, սակայն քիչ օգտակար է քթի լցվածության հարցում[72]։ Երեխաների շրջանում քթային դեկոնջեստանտների արդյունավետությունը և անվտանգությունը անհայտ է[69]։

Բավարար հետազոտություններ չկան ապացուցելու ավելի շատ հեղուկների ընդունման դեպքում ախտանիշերի բարելավումը կամ հիվանդության տևողության նվազումը[73], անբավարար են նաև տվյալները տաքացված և խոնավեցված օդի կիրառման արդյունավետության վերաբերյալ[74]։

Տենդի, տարածուն մկանացավի կամ հոգնածության պարագայում խորհուրդ է տրվում սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը[75][76]։ Եթե ախտանիշերը սահմանափակվում են քթահոսությամբ և քթի լցվածությամբ, փռշտոցով կամ մեղմ կոկորդի ցավով, ապա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը անվտանգ է[75][76]։

Հակաբիոտիկներ և հակավիրուսային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբիոտիկները չունեն ոչ մի ազդեցություն վիրուսային վարակների և մրսածության վիրուսների դեմ[77]։ Նրանց կողմակի ազդեցությունների պատճառով նրանք կարող են ունենալ բացասական ազդեցություն, սակայն դեռևս հաճախակիորեն նշանակվում են[77][78]։ Հակաբիոտիկների հաճախակի նշանակման պատճառներից են մարդկանց սպասումները, որ բժիշկը կնշանակի դրանք, բժշկի օգնելու ցանկությունը, և այնպիսի բարդությունների բացառումը, որոնք կարող են հսկվել հակաբիոտիկների միջոցով[79]։ Մրսածության դեմ չկան արդյունավետ հակավիրուսային միջոցներ, չնայած որոշ նախնական հետազոտություններով ցույց է տրվել որոշակի արդյունավետություն[15][80]։

Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մրսածության բուժման բազմաթիվ այլընտրանքային եղանակների առկայությանը, նրանց մեծ մասի կիրառության վերաբերյալ չկան գիտական ապացուցողական տվյալներ[15]։ 2014 թվականի դրությամբ չկան բավարար ապացույցներ, որոնք կխոսեն մեղրի արդյունավետության վերաբերյալ[81]։ Իսկ 2015 թվականի դրությամբ կան ոչ վերջնական եզրակացություններ հօգուտ քթային լվացումների[82]։

Ցինկի հավելումները կարող են նվազեցնել ախտանիշերի տևողությունն ու ծանրությունը, եթե կիրառվում են ախտանիշերի սկզբից 24 ժամվա ընթացքում[11][83][84][56]։ Որոշ տեղային կիրառման ցինկի պատրաստուկներ բերել են հոտառության կորստի[85]։ 2017 թվականին փորձագետների հանձնախմբի կարծիքով չկան բավարար ապացույցներ ցինկի կիրառումը խորհուրդ տալու համար[13]։

Վիտամին C-ի ազդեցությունը մրսածության վրա, չնայած առկա լայնածավալ հետազոտություններին, չբավարարող են, բացառությամբ որոշ դեպքերի․ մասնավորապես այն մարդիկ, ովքեր ինտենսիվորեն մարզվում են ցածր ջերմաստիճանային պայմաններում[86][87]։ Չկան նաև կայուն ապացույցներ Էխինացեայի պատրաստուկների արդյունավետության մասին՝ մրսածության բուժման կամ կանխարգելման հարցում[88]։ Սխտորի արդյունավետությունը հայտնի չէ[89]։ Վիտամին D-ի վերաբերյալ մեկ հետազոտություն է կատարվել և արդյունքները ցույց չեն տվել որևէ օգուտ[90]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրսածությունը սովորաբար ունի թեթև և ինքնասահմանափակվող ընթացք, ախտանիշերի մեծ մասը բարելավվում են սովորաբար մեկ շաբաթվա ընթացքում[3]։ Դեպքերի կեսում լավացում տեղի է ունենում 10 օր անց[91]։ Ծանր բարդություններ կարող են զարգանալ շատ տարեց հասակի և մանկահասակների, ինչպես նաև իմունային անբավարարությամբ մարդկանց մոտ[52]։ Երկրորդային բակտերիալ վարակների՝ սինուսիտի (հարքթային ծոցերի բորբոքում), ֆարինգիտի (ըմպանաբորբ) կամ ականջաբորբի զարգացումը նույնպես հնարավոր է[92]։ Սինուսիտ զարգանում է դեպքերի 8 %-ում, իսկ ականջի վարակները՝ 30 %-ում[93]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրսածությունը մարդու ամենահաճախակի հանդիպող հիվանդությունն է[52] և ախտահարում է երկրագնդի ցանկացած կետում ապրող մարդկանց[36]։ Միջին վիճակագրական տվյալներով չափահասները հիվանդանում են տարեկան 2-3 անգամ, իսկ երեխաները՝ 6-10 անգամ[3](դպրոցակահասակները՝ տարեկան մինչև 12 անգամ)[15]։ Տարեց հասակում ախտանշային վարակների քանակն ավելանում է՝ իմուն համակարգի անբավարար ֆունկցիայի պատճառով[94]։

Բնիկ ամերիկացիները և ինուիտները, ի տարբերություն եվրոպացիների, ավելի հակված են հիվանդանալու մրսածությամբ և վերջինիս բարդությունների ի հայտ գալուն, ինչպիսին է միջին օտիտը (ականջաբորբ)[31]։ Դա հնարավոր է բացատրել այնպիսի խնդիրների առկայությմաբ, ինչպիսիք են աղքատությունը և գերբնակեցումը, այլ ոչ թէ էթնիկ գործոններով[31]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական պոստեր` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, որտեղ նկարագրված են մրսածության դեմ պայքարի համար կատարվող ծախսերը[95]

Չնայած նրան, որ մրսածության հարուցիչը հայտնաբերվել ՝ 1950-ական թվականներին, այս հիվանդությունը ուղեկցել է մարդությանը իր ողջ պատմության ընթացքում[16]։ Ամենահին բժշկական տեքստում, գրված մ․թ․ա․ 16-րդ դարից առաջ՝ եգիպտական Էբերսի պապիրուսի մեջ, նկարագրված են դրա ախտանիշերը և բուժումը[96]։ «Մրսածություն» անունը կիրառության է դրվել 16-րդ դարում, դրա ախտանիշերի և սառը եղանակին մնալու միջև նմանությունների պատճառով[97]։

1946 թվականին Միացյալ Թագավորությունում Բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից հիմնվեց Մրսածության միավորումը, որտեղ և 1956 թվականին հայտնաբերվեց ռինովիրուսը[98]։ 1970-ականներին այդ միավորումը ցույց տվեց ռինովիրուսային վարակի ինկուբացիոն շրջանում ինտերֆերոնի պաշտպանական հատկությունը՝ ընդդեմ հիվանդությանը[99], սակայն ոչ մի գործնական բուժում չներդրվեց։ Միավորումը փակվեց 1989 թվականին, ռինովիրուսային վարակի պարագայում ցինկի գլյուկոնատի հաբերի կանխարգելիչ և բուժիչ ազդեցության վերաբերյալ հետազոտության ավարտից 2 տարի անց․ դա այդ միավորման պատմության մեջ միակ արդյունավետ դեղամիջոցն էր[100]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի մեծ մասում մրսածության՝ տնտեսության վրա ազդեցությունը դեռ լավ ուսումնասիրված չէ։ ԱՄՆ-ում մրսածությունը բերում է տարեկան 75-100 միլիոն բժշկական այցերի, որոնց արժեքը գնահատվում է 7․7 միլիարդ դոլար։ Ամերիկացիները ծախսում են 2․9 միլիարդ դոլար՝ առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղամիջոցների համար և 400 միլիոն դոլար՝ դեղատոմսով դեղերի համար[101]։ Բժշկին այցելած մարդկանց 1/3-ից ավելին ստացել է հակաբիոտիկի դեղատոմս, որն ունի իր հետևանքները հակաբիոտիկակայուն մանրէների առաջացման մեջ[101]։ Մրսածության պատճառով դպրոցից բացակայությունները հաշվվել են տարեկան 22-189 միլիոն։ Որպես արդյունք՝ 126 միլիոն ծնող չի գնացել աշխատանքի՝ երեխաներին տանը խնամելու համար։ Եթե դրան ավելացվեն նաև այն 150 միլիոն մարդիկ, ովքեր մրսածության պատճառով բացակայել են աշխատանքից, ապա մրսածության ընդհանուր տնտեսական ազդեցությունը հաշվարկվում է տարեկան 20 միլիարդ դոլար[32][101]։ Այն կազմում է աշխատանքային ժամերի ընդհանուր կորստի 40 %-ը Միացյալ Նահանգներում[102]։

Հետազոտական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակավիրուսային դեղամիջոցները հետազոտվել են՝ մրսածության դեպքում դրանց արդյունավետության հայտնաբերման համար․ 2009-ի դրությամբ այդ խմբի ոչ մի դեղամիջոց չի գտնվել արդյունավետ և չի արտոնագրվել[80]։ Կան ընթացիկ հետազոտություններ հակավիրուսային պլեկոնարիլի վերաբերյալ, ըստ որոնց այն խոստումնալից է պիկոռնավիրուսների դեմ։ Հետազոտվում է նաև BTA-798 դեղապատրաստուկը[103]։ Պլեկոնարիլի ներքին ընդունման ձևը ունի անվտանգության հետ կապված մտահոգություններ, իսկ աէրոզոլային ձևը գտնվում է հետազոտման փուլում[103]։ DRACO լայն սպեկտրի հակավիրուսային բուժումը ցուցաբերել է նախնական արդյունավետություն ռինովիրուսային և այլ վիրուսային վարակների բուժման մեջ[104]։

Մարդու ռինովիրուսների բոլոր հայտնի շտամերի գենոմները հաջորդակարգվել են[105]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Monarch Disease Ontology release 2018-06-29 — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Arroll B (March 2011)։ «Common cold»։ Clinical evidence 2011 (3): 1510։ PMC 3275147։ PMID 21406124։ «Common colds are defined as upper respiratory tract infections that affect the predominantly nasal part of the respiratory mucosa» 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Allan GM, Arroll B (18 February 2014)։ «Prevention and treatment of the common cold: making sense of the evidence.»։ CMAJ : Canadian Medical Association Journal 186 (3): 190–9։ PMC 3928210։ PMID 24468694։ doi:10.1503/cmaj.121442 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Eccles R (November 2005)։ «Understanding the symptoms of the common cold and influenza»։ Lancet Infect Dis 5 (11): 718–25։ PMID 16253889։ doi:10.1016/S1473-3099(05)70270-X 
  6. 6,0 6,1 «The common cold»։ Lancet 361 (9351): 51–9։ January 2003։ PMID 12517470։ doi:10.1016/S0140-6736(03)12162-9 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Eccles p. 112
  8. «Cold Versus Flu»։ 11 August 2016։ Արխիվացված օրիգինալից 6 January 2017-ին։ Վերցված է 5 January 2017 
  9. 9,0 9,1 9,2 «Common Colds: Protect Yourself and Others»։ CDC։ 6 October 2015։ Արխիվացված օրիգինալից 5 February 2016-ին։ Վերցված է 4 February 2016 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Eccles p. 209
  11. 11,0 11,1 «Zinc – Fact Sheet for Health Professionals»։ Office of Dietary Supplements, US National Institutes of Health։ 11 February 2016։ Վերցված է 7 January 2018։ «Although studies examining the effect of zinc treatment on cold symptoms have had somewhat conflicting results, overall zinc appears to be beneficial under certain circumstances.» 
  12. Harris AM, Hicks LA, Qaseem A, High Value Care Task Force of the American College of Physicians and for the Centers for Disease Control and Prevention (19 January 2016)։ «Appropriate Antibiotic Use for Acute Respiratory Tract Infection in Adults: Advice for High-Value Care From the American College of Physicians and the Centers for Disease Control and Prevention»։ Annals of Internal Medicine 164 (6): 425–34։ PMID 26785402։ doi:10.7326/M15-1840 
  13. 13,0 13,1 Malesker MA, Callahan-Lyon P, Ireland B, Irwin RS, CHEST Expert Cough Panel. (November 2017)։ «Pharmacologic and Nonpharmacologic Treatment for Acute Cough Associated With the Common Cold: CHEST Expert Panel Report.»։ Chest 152 (5): 1021–1037։ PMID 28837801։ doi:10.1016/j.chest.2017.08.009 
  14. Eccles p. 1
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Treatment of the common cold»։ American Family Physician 75 (4): 515–20։ 2007։ PMID 17323712։ Արխիվացված օրիգինալից 26 September 2007-ին 
  16. 16,0 16,1 Eccles Ronald, Weber Olaf (2009)։ Common cold։ Basel: Birkhäuser։ էջ 3։ ISBN 978-3764398941։ Արխիվացված օրիգինալից 8 May 2016-ին 
  17. 17,0 17,1 Eccles p. 24
  18. Eccles p. 26
  19. Eccles p. 129
  20. Eccles p. 50
  21. Eccles p. 30
  22. Richard A. Helms, ed. (2006)։ Textbook of therapeutics: drug and disease management (8. ed.)։ Philadelphia, Pa. [u.a.]: Lippincott Williams & Wilkins։ էջ 1882։ ISBN 978-0781757348։ Արխիվացված օրիգինալից 30 April 2016-ին 
  23. Turner Ronald B., Hayden Frederick G. (2003)։ «Rhinovirus»։ in Rübsamen-Waigmann Helga։ Viral Infections and Treatment.։ New York: CRC Press։ էջ 111։ ISBN 978-0824742478։ Արխիվացված օրիգինալից 4 May 2016-ին 
  24. Ebell M. H., Lundgren J., Youngpairoj S. (Jan–Feb 2013)։ «How long does a cough last? Comparing patients' expectations with data from a systematic review of the literature.»։ Annals of Family Medicine 11 (1): 5–13։ PMC 3596033։ PMID 23319500։ doi:10.1370/afm.1430  հրապարակում բաց հնարավորություն
  25. Dicpinigaitis PV (May 2011)։ «Cough: an unmet clinical need»։ Br. J. Pharmacol. 163 (1): 116–24։ PMC 3085873։ PMID 21198555։ doi:10.1111/j.1476-5381.2010.01198.x  հրապարակում բաց հնարավորություն
  26. «Cough in the pediatric population»։ J. Pediatr. 156 (3): 352–58։ March 2010։ PMID 20176183։ doi:10.1016/j.jpeds.2009.12.004 
  27. «Sequencing and Analyses of All Known Human Rhinovirus Genomes Reveals Structure and Evolution»։ Science 324 (5923): 55–59։ 2009։ Bibcode:2009Sci...324...55P։ PMC 3923423։ PMID 19213880։ doi:10.1126/science.1165557 
  28. Eccles p. 77
  29. Pelczar (2010)։ Microbiology: Application Based Approach։ էջ 656։ ISBN 978-0070151475։ Արխիվացված օրիգինալից 16 May 2016-ին 
  30. Russell La Fayette Cecil; Lee Goldman; Andrew I. Schafer (1 January 2012), Goldman's Cecil Medicine, Expert Consult Premium Edition (24 տպ.), Elsevier Health Sciences, pp. 2103–, ISBN 1437716040, արխիվացված օրիգինալից 4 May 2016-ին, https://books.google.com/books?id=Qd-vvNh0ee0C&pg=PA2103 
  31. 31,0 31,1 31,2 31,3 Michael Rajnik, Robert W Tolan (13 September 2013)։ «Rhinovirus Infection»։ Medscape Reference։ Արխիվացված օրիգինալից 8 March 2013-ին։ Վերցված է 19 March 2013  հրապարակում բաց հնարավորություն
  32. 32,0 32,1 32,2 «Common Cold»։ National Institute of Allergy and Infectious Diseases։ 27 November 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 6 September 2008-ին։ Վերցված է 11 June 2007  հրապարակում բաց հնարավորություն
  33. Eccles p. 107
  34. 34,0 34,1 34,2 Eccles Ronald, Weber Olaf (2009)։ Common cold (Online-Ausg. ed.)։ Basel: Birkhäuser։ էջ 197։ ISBN 978-3764398941։ Արխիվացված օրիգինալից 2 May 2016-ին 
  35. 35,0 35,1 Eccles pp. 211, 215
  36. 36,0 36,1 36,2 36,3 Nikolaos G. Papadopoulos; Maria Xatzipsaltis; Sebastian L. Johnston (12 March 2009), «Rhinoviruses», in Arie J. Zuckerman, Principles and Practice of Clinical Virology (6th տպ.), John Wiley & Sons, p. 496, ISBN 978-0470741399, արխիվացված օրիգինալից 3 June 2016-ին, https://books.google.com/books?id=4il2mF7JG1sC&pg=PR3 
  37. Gwaltney JM Jr, Halstead SB։ «Contagiousness of the common cold»  Invited letter in «Questions and answers»։ Journal of the American Medical Association 278 (3): 256–57։ 16 July 1997։ doi:10.1001/jama.1997.03550030096050։ Արխիվացված օրիգինալից 24 November 2011-ին։ Վերցված է 16 September 2011 
  38. Zuger, Abigail (4 March 2003)։ «'You'll Catch Your Death!' An Old Wives' Tale? Well..»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 22 March 2017-ին 
  39. Eccles p. 79
  40. 40,0 40,1 «Common cold – Background information»։ National Institute for Health and Clinical Excellence։ Արխիվացված օրիգինալից-ից 15 November 2012-ին։ Վերցված է 19 March 2013 
  41. 41,0 41,1 Eccles p. 80
  42. 42,0 42,1 «Exposure to cold and respiratory tract infections»։ The International Journal of Tuberculosis and Lung Disease 11 (9): 938–43։ September 2007։ PMID 17705968 
  43. Eccles p. 157
  44. 44,0 44,1 Eccles p. 78
  45. Eccles p. 166
  46. «Sleep habits and susceptibility to the common cold»։ Arch. Intern. Med. 169 (1): 62–67։ January 2009։ PMC 2629403։ PMID 19139325։ doi:10.1001/archinternmed.2008.505  հրապարակում բաց հնարավորություն
  47. Eccles pp. 160–65
  48. McNiel ME, Labbok MH, Abrahams SW (July 2010)։ «What are the risks associated with formula feeding? A re-analysis and review.»։ Breastfeeding Review 18 (2): 25–32։ PMID 20879657 
  49. Lawrence Ruth A., Lawrence Robert M. (30 September 2010)։ Breastfeeding: A guide for the medical profession (7th ed.)։ Maryland Heights, Mo.: Mosby/Elsevier։ էջ 478։ ISBN 978-1437735901։ Արխիվացված օրիգինալից 17 June 2016-ին 
  50. Kenrad E. Nelson; Carolyn Masters Williams (2007), Infectious Disease Epidemiology: Theory and Practice (2nd տպ.), Jones & Bartlett Learning, pp. 724–, ISBN 978-0763728793, արխիվացված օրիգինալից 20 May 2016-ին, https://books.google.com/books?id=o_j-G4zJ4cQC&pg=PA724 
  51. 51,0 51,1 Eccles p. 116
  52. 52,0 52,1 52,2 52,3 Eccles p. 122
  53. 53,0 53,1 Eccles pp. 51–52
  54. Lawrence DM (May 2009)։ «Gene studies shed light on rhinovirus diversity»։ Lancet Infect Dis 9 (5): 278։ doi:10.1016/S1473-3099(09)70123-9 
  55. 55,0 55,1 55,2 Jefferson Tom, ed. (July 2011)։ «Physical interventions to interrupt or reduce the spread of respiratory viruses»։ Cochrane Database of Systematic Reviews (7): CD006207։ PMID 21735402։ doi:10.1002/14651858.CD006207.pub4 
  56. 56,0 56,1 Singh M, Das RR (18 June 2013)։ «Zinc for the common cold»։ The Cochrane Database of Systematic Reviews (6): CD001364։ PMID 23775705։ doi:10.1002/14651858.CD001364.pub4 
  57. Hemilä H, Chalker E (31 January 2013)։ «Vitamin C for preventing and treating the common cold»։ The Cochrane Database of Systematic Reviews 1 (1): CD000980։ PMID 23440782։ doi:10.1002/14651858.CD000980.pub4 
  58. Moyad MA (2009)։ «Conventional and alternative medical advice for cold and flu prevention: what should be recommended and what should be avoided?»։ Urologic nursing 29 (6): 455–58։ PMID 20088240 
  59. Eccles p. 261
  60. «Common Cold: Treatments and Drugs»։ Mayo Clinic։ Արխիվացված օրիգինալից 12 February 2010-ին։ Վերցված է 9 January 2010 
  61. Kim SY, Chang YJ, Cho HM, Hwang YW, Moon YS (21 September 2015)։ «Non-steroidal anti-inflammatory drugs for the common cold»։ The Cochrane Database of Systematic Reviews 9 (9): CD006362։ PMID 26387658։ doi:10.1002/14651858.CD006362.pub4 
  62. Eccles R (2006)։ «Efficacy and safety of over-the-counter analgesics in the treatment of common cold and flu»։ Journal of Clinical Pharmacy and Therapeutics 31 (4): 309–19։ PMID 16882099։ doi:10.1111/j.1365-2710.2006.00754.x 
  63. Li Siyuan, Yue Jirong, Dong Bi Rong, Yang Ming, Lin Xiufang, Wu Taixiang (1 July 2013)։ «Acetaminophen (paracetamol) for the common cold in adults»։ The Cochrane Database of Systematic Reviews (7): CD008800։ ISSN 1469-493X։ PMID 23818046։ doi:10.1002/14651858.CD008800.pub2 
  64. Smith SM, Schroeder K, Fahey T (24 November 2014)։ «Over-the-counter (OTC) medications for acute cough in children and adults in community settings»։ The Cochrane Database of Systematic Reviews 11 (11): CD001831։ PMID 25420096։ doi:10.1002/14651858.CD001831.pub5 
  65. 65,0 65,1 «Use of over-the-counter cough and cold medications in children»։ Can Fam Physician 55 (11): 1081–83։ November 2009։ PMC 2776795։ PMID 19910592։ Արխիվացված օրիգինալից 23 September 2015-ին  հրապարակում բաց հնարավորություն
  66. «Safety and efficacy of over-the-counter cough and cold medicines for use in children»։ Expert opinion on drug safety 9 (2): 233–42։ March 2010։ PMID 20001764։ doi:10.1517/14740330903496410 
  67. Eccles p. 246
  68. Hayward Gail, Thompson Matthew J, Perera Rafael, Del Mar Chris B, Glasziou Paul P, Heneghan Carl J (13 October 2015)։ Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն)։ John Wiley & Sons, Ltd։ doi:10.1002/14651858.cd008116.pub3։ Արխիվացված օրիգինալից 4 September 2017-ին 
  69. 69,0 69,1 69,2 Deckx Laura, De Sutter An Im, Guo Linda, Mir Nabiel A., van Driel Mieke L. (17 October 2016)։ «Nasal decongestants in monotherapy for the common cold»։ The Cochrane Database of Systematic Reviews 10: CD009612։ PMID 27748955։ doi:10.1002/14651858.CD009612.pub2 
  70. De Sutter AI, Saraswat A, van Driel ML (29 November 2015)։ «Antihistamines for the common cold»։ The Cochrane Database of Systematic Reviews 11 (11): CD009345։ PMID 26615034։ doi:10.1002/14651858.CD009345.pub2 
  71. Taverner D, Latte GJ (2007)։ Latte G. Jenny, ed.։ «Nasal decongestants for the common cold»։ Cochrane Database Syst Rev (1): CD001953։ PMID 17253470։ doi:10.1002/14651858.CD001953.pub3 
  72. AlBalawi Zaina H., Othman Sahar S., Alfaleh Khalid (19 June 2013)։ «Intranasal ipratropium bromide for the common cold»։ The Cochrane Database of Systematic Reviews (6): CD008231։ ISSN 1469-493X։ PMID 23784858։ doi:10.1002/14651858.CD008231.pub3 
  73. Guppy Michelle PB, ed. (February 2011)։ «Advising patients to increase fluid intake for treating acute respiratory infections»։ Cochrane Database of Systematic Reviews (2): CD004419։ PMID 21328268։ doi:10.1002/14651858.CD004419.pub3 
  74. Singh M, Singh M (4 June 2013)։ «Heated, humidified air for the common cold»։ The Cochrane Database of Systematic Reviews 6 (6): CD001728։ PMID 23733382։ doi:10.1002/14651858.CD001728.pub5 
  75. 75,0 75,1 Edward R. Laskowski (9 February 2017)։ «Is it OK to exercise if I have a cold?»։ Mayo Clinic։ Արխիվացված օրիգինալից 19 July 2017-ին։ Վերցված է 4 July 2017 
  76. 76,0 76,1 «Clearing the Air on Exercise and the Common Cold»։ American College of Sports Medicine։ Արխիվացված օրիգինալից 22 July 2017-ին։ Վերցված է 4 July 2017 
  77. 77,0 77,1 Kenealy T, Arroll B (4 June 2013)։ «Antibiotics for the common cold and acute purulent rhinitis»։ The Cochrane Database of Systematic Reviews 6 (6): CD000247։ PMID 23733381։ doi:10.1002/14651858.CD000247.pub3 
  78. Eccles p. 238
  79. Eccles p. 234
  80. 80,0 80,1 Eccles p. 218
  81. Oduwole O, Meremikwu MM, Oyo-Ita A, Udoh EE (23 December 2014)։ «Honey for acute cough in children»։ The Cochrane Database of Systematic Reviews 12 (12): CD007094։ PMID 25536086։ doi:10.1002/14651858.CD007094.pub4 
  82. King D, Mitchell B, Williams CP, Spurling GK (20 April 2015)։ «Saline nasal irrigation for acute upper respiratory tract infections»։ The Cochrane Database of Systematic Reviews 4 (4): CD006821։ PMID 25892369։ doi:10.1002/14651858.CD006821.pub3 
  83. Hemila H., Fitzgerald J., Petrus E., Prasad A. (2017)։ «Zinc Acetate Lozenges May Improve the Recovery Rate of Common Cold Patients: An Individual Patient Data Meta-Analysis»։ Open Forum Infect Diseases 4 (2): ofx059։ PMC 5410113 ։ PMID 28480298։ doi:10.1093/ofid/ofx059 
  84. Hemila H., Petrus E., Fitzgerald J., Prasad A. (2016)։ «Zinc acetate lozenges for treating the common cold: an individual patient data meta-analysis»։ British Journal of Clinical Pharmacology 82 (5): 1393–98։ PMC 5061795 ։ PMID 27378206։ doi:10.1111/bcp.13057 
  85. «Loss of Sense of Smell with Intranasal Cold Remedies Containing Zinc»։ 2009։ Արխիվացված օրիգինալից 4 June 2015-ին 
  86. Hemilä H, Chalker E (31 January 2013)։ «Vitamin C for preventing and treating the common cold»։ The Cochrane Database of Systematic Reviews 1 (1): CD000980։ PMID 23440782։ doi:10.1002/14651858.CD000980.pub4 
  87. «Examining the evidence for the use of vitamin C in the prophylaxis and treatment of the common cold»։ Journal of the American Academy of Nurse Practitioners 21 (5): 295–300։ 2009։ PMID 19432914։ doi:10.1111/j.1745-7599.2009.00409.x 
  88. «Echinacea for preventing and treating the common cold»։ Cochrane Database Syst Rev (Systematic review) 2 (2): CD000530։ 2014։ PMC 4068831։ PMID 24554461։ doi:10.1002/14651858.CD000530.pub3 
  89. Lissiman Elizabeth, ed. (2014)։ «Garlic for the common cold»։ Cochrane Database Syst Rev 11 (11): CD006206։ PMID 25386977։ doi:10.1002/14651858.CD006206.pub4 
  90. Murdoch David R. (3 October 2012)։ «Effect of Vitamin D3 Supplementation on Upper Respiratory Tract Infections in Healthy Adults: The VIDARIS Randomized Controlled Trial</subtitle>»։ JAMA: the Journal of the American Medical Association 308 (13): 1333։ doi:10.1001/jama.2012.12505 
  91. Thompson M, Vodicka, TA, Blair, PS, Buckley, DI, Heneghan, C, Hay, AD, TARGET Programme, Team (11 December 2013)։ «Duration of symptoms of respiratory tract infections in children: systematic review.»։ BMJ (Clinical research ed.) 347: f7027։ PMC 3898587։ PMID 24335668։ doi:10.1136/bmj.f7027 
  92. Eccles p. 76
  93. Eccles p. 90
  94. Eccles p. 78
  95. «The Cost of the Common Cold and Influenza»։ Imperial War Museum: Posters of Conflict։ vads։ Արխիվացված օրիգինալից-ից 27 July 2011-ին 
  96. Eccles p. 6
  97. «Cold»։ Online Etymology Dictionary։ Արխիվացված օրիգինալից 24 October 2007-ին։ Վերցված է 12 January 2008 
  98. Eccles p. 20
  99. Tyrrell DA (1987)։ «Interferons and their clinical value»։ Rev. Infect. Dis. 9 (2): 243–49։ PMID 2438740։ doi:10.1093/clinids/9.2.243 
  100. Al-Nakib W, Higgins P.G., Barrow I., Batstone G., Tyrrell D.A.J. (December 1987)։ «Prophylaxis and treatment of rhinovirus colds with zinc gluconate lozenges»։ J Antimicrob Chemother. 20 (6): 893–901։ PMID 3440773։ doi:10.1093/jac/20.6.893 
  101. 101,0 101,1 101,2 «The economic burden of non-influenza-related viral respiratory tract infection in the United States»։ Arch. Intern. Med. 163 (4): 487–94։ 2003։ PMID 12588210։ doi:10.1001/archinte.163.4.487 
  102. Kirkpatrick GL (December 1996)։ «The common cold»։ Prim. Care 23 (4): 657–75։ PMID 8890137։ doi:10.1016/S0095-4543(05)70355-9 
  103. 103,0 103,1 Eccles p. 226
  104. Sambhara Suryaprakash, ed. (2011)։ «Broad-spectrum antiviral therapeutics»։ PLoSONE 6 (7): e22572։ Bibcode:2011PLoSO...622572R։ PMC 3144912։ PMID 21818340։ doi:10.1371/journal.pone.0022572  հրապարակում բաց հնարավորություն
  105. Val Willingham (12 February 2009)։ «Genetic map of cold virus a step toward cure, scientists say»։ CNN։ Արխիվացված օրիգինալից 26 April 2009-ին։ Վերցված է 28 April 2009