Jump to content

Պատվաստումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանխարգելիչ պատվաստումները պաշտպանում են երեխաներին և մեծահասկաներին մի շարք վարակիչ հիվանդություններից։ Այդ հիվանդություններն են տուբերկուլոզը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, պոլիոմիելիտը, հեպատիտ Բ-ն, կապույտ հազը, դիֆթերիան, փայտացումը և հեմոֆիլուս ինֆլուենցա Բ վարակը։ Պատվաստումներն առաջացնում են տվյալ հիվանդության հանդեպ իմունիտետ, սակայն այն կարող է լինել կարճատև, ինչի պատճառով կատարում են կրկնապատվաստում։ Պատվաստանյութերը կենսաբանական նյութեր են, որոնք օրգանիզմում մշակում են հակամարմիններ և պաշտպանում տվյալ հիվանդությունից։ Պատվաստանյութերը պատրաստում են սպանված կամ կենդանի թուլացված մանրէներից կամ նրանց թույներից։ Անատոքսինը ձևափոխված բակտերիալ թույն է, որը հատուկ մշակման ընթացքում կորցրել է իր թունավոր հատկությունները, բայց պահպանել իմունիտետ առաջացնելու հատկությունը։

Ներմուծման եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Անաֆիլակտիկ շոկ
  2. Էնցեֆալիտ
  3. Աֆեբրիլ ցնցումներ
  4. Իմունաանբավարարություն
  5. Չարորակ նորագոյացումներ

Հնարավոր բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է առաջանալ անաֆիլակտիկ շոկ, էնցեֆալոպաթիա, ցնցումներ, լիմֆադենիտ, խրոնիկ արթրիտ, ուսային նյարդի նևրիտ, տրոմբոցիտոպենիկ ծիրանացան։ Պատվաստումից հետո որոշ երեխաներ տկարություն են զգում, երբեմն մի փոքր բարձրանում է ջերմությունը, իսկ ներարկման տեղը կարող է կարմրել, բորբոքվել և այտուցվել։ Եռակի պատվաստանյութի (ԱԿԴՓ) սրսկման օրվա ընթացքում երեխան կարող է անհանգիստ լինել, գրգռված կամ ընդհակառակը՝ խեղճացած։ Կարմրուկի և խոզուկի դեմ պատվաստումները գործնականում ոչ մի բարդություն չեն առաջացնում, թեև որոշ երեխաների մոտ ներարկումից 5-10 օր հետո ջերմությունը բարձրանում է և առաջանում է ցան։

Պատվաստումը կատարվում է առողջ երեխաներին, ովքեր չունեն հակացուցումներ համարվում են ակտիվ իմունիզացիա։

Պասիվ իմունիզացիա կատարում են շփվողներին միջմկանային գամմագլոբուլին ներարկելով։

Կրկնապատվաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնապատվաստումը (ռեվակցինացիա) (լատիներեն՝ re-կրկնա..., վերա... և վակցինա), իմունացման տեսակ է, երբ կանխարգելիչ պատվաստումները կրկնվում են որոշ ժամանակ անց։

Պատվաստումների ազգային օրացույց (Հայաստան)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատվաստանյութի անվանումըՊատվաստման հերթական դեղաչափըՊատվաստման

ժամկետը

ԲՑԺ1ծնվելուց հետո 24-48

ժամվա ընթացքում

ՎՀԲ1ծնվելուց հետո 24 ժամվա

ընթացքում

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ

ՕՊՎ

1

2

3

6 շաբաթ (1.5 ամսական)

10 շաբաթ (2.5 ամսական)

14 շաբաթ (3.5 ամսական)

ԿԿԽ112 ամսական
ԱԿԴՓ, ՕՊՎ418 ամսական
ԱԴՓ-Մ16 տարեկան
ՕՊՎ56 տարեկան
ԿԿԽ26 տարեկան
ԱԴՓ-Մ2

3

4

5

6

16 տարեկան

26 տարեկան

36 տարեկան

46 տարեկան

56 տարեկան

Պատվաստանյութի անվանումըՀիվանդությունների հակածինների պարունակությունը


ԲՑԺտուբերկուլոզ
ՎՀԲհեպատիտ B
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲդիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ B, հեմոֆիլուս, ինֆլուենզա Բ տիպի
ՕՊՎպոլիոմիելիտ
ԿԿԽկարմրուկ, կարմրախտ, խոզուկ
ԱԴՓ-Մդիֆթերիա, փայտացում
  • "Մոր և մանկան խնամքը" Էլիզաբեթ Ֆենուիք

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]