CNN
| The Cable News Network | |
|---|---|
| 🌐 | cnn.com |
| Հիմնադիր | Թեդ Թըրներ |
| Երկիր | |
| Հեռարձակման գոտի | |
| Հեռարձակման լեզու | անգլերեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1980 |
| Հիմնադիր | Թեդ Թըրներ |
| Սեփականատեր | Turner Broadcasting System, Inc. |
CNN (արտասանվում է՝ Սի-էն-էն), ամերիկյան կաբելային լրատվական հեռուստաընկերություն, հիմնվել է Թեդ Թըրների կողմից 1980 թ. հունիսի 1-ին[1][2]։ Հանդիսանում է «Turner Broadcasting System» ընկերության ստորաբաժանումը, որը պատկանում է «Time Warner» հզոր կոնգլոմերատին[3]։ CNN-ը առաջինը աշխարհում ներկայացրեց 24-ժամյա լուրերի հեռարձակումը[4], և ԱՄՆ-ում ստեղծված առաջին զուտ լրատվական հեռուստաալիքն է[5]։ Հեռուստաալիքը եթեր հեռարձակվում է Ատլանտա քաղաքում գտնվող իր կենտրոնից, նաև Նյու Յորքի և Վաշինգտոնի ստուդիաներից։ 2005 թ. հունիսի 1-ի դրությամբ CNN ընկերության կազմում կար 14 տարբեր լրատվական կաբելային և արբանյակային ալիքներ, 2 ռադիոկայան, 6 վեբ-կայք և 37 արտասահմանյան գրասենյակ։ CNN լուրերը տարածվում են 38 տիեզերական արբանյակների կողմից և հասանելի են 200 միլիոն տներում, աշխարհի 212 երկրներում և տարածքներում։ CNN հեռուստաալիքը առաջատարն է ԱՄՆ լրատվական ալիքների միջից՝ 2010 թ. օգոստոսի դրությամբ ալիքը հասանելի ե եղել երկրի 100 միլիոն տնային տնտեսություններում[6]։ Դիտողների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում, զիջելով BBC բրիտանական հեռուստաընկերությանը, որի BBC World միջազգային լրատվական հեռուստաալիքը ունի գրեթե 1,5 անգամ ավելի շատ դիտորդներ (278 միլիոն տնային տնտեսություն)։
Հեռուստաընկերության միջազգային՝ CNN International ալիքը հեռարձակվում է Երևանում և մերձակա մարզերում՝ 56-րդ դեցիմետրային ալիքով։
CNN բյուրոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաստ շրիֆտով նշված են բյուրոները, որոնք գործում են հեռուստաընկերության ստեղծման օրվանից։
Ամերիկյան բյուրոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային բյուրոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Reese Schonfeld Bio. MeAndTed.com (հունվարի 29, 2001)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Charles Bierbauer, CNN senior Washington correspondent, discusses his 19-year career at CNN. CNN.com (May 8, 2000)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Time Warner: Turner Broadcasting». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ CNN changed news – for better and worse - Taipei Times
- ↑ «In 20 years, CNN has changed the way we view the news - Cincinnati Enquirer». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «title=This date in deal history: CNN begins broadcasting - Deal Magazine». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}: Missing pipe in:|title=(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CNN» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||