Բոգոտա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բոգոտա | |||||
իսպ.՝ Bogotá | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Usaquén?, Chapinero?, Սանտա Ֆե, San Cristóbal?, Usme?, Tunjuelito?, Bosa?, Kennedy?, Fontibón?, Engativá?, Suba?, Barrios Unidos?, Teusaquillo?, Los Mártires?, Antonio Nariño?, Puente Aranda?, La Candelaria?, Rafael Uribe Uribe?, Ciudad Bolívar? և Sumapaz? | ||||
Քաղաքապետ | Սամուել Մորենո Ռոխաս | ||||
Հիմնադրված է | 1538 օգոստոսի 6 թ. | ||||
Մակերես | 1775,98 կմ² | ||||
ԲԾՄ | 2640 մ | ||||
Կլիմայի տեսակ | ծովային | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 7 307 335[1] մարդ (2009) | ||||
Խտություն | 11071 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 8 566 926 | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 1 | ||||
Փոստային ինդեքսներ | 11 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BOG | ||||
ISO 3166-2 | CO-DC | ||||
Պաշտոնական կայք | bogota.gov.co | ||||
| |||||
Բոգոտա (Սանտա ֆե դե Բոգոտա, իսպ.՝ Santafé de Bogotá), Կոլումբիայի մայրաքաղաքը, Կունդինամարկա դեպարտամենտի վարչական կենտրոն և երկրի խոշորագույն քաղաքը։ Տարածքը՝ 1775 կմ²։ Այն գտնվում է Արևելյան Կորդլիերների արևմտյան մասում, ծովի մակարդակից 2160 մ բարձրության վրա։
Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոգոտան (Իսպաներեն արտասանություն՝ [boɣoˈta] ( )), պաշտոնապես՝ Bogotá, Distrito Capital, հապավված՝ Bogotá, D.C., նախկինում (1991-2000 թթ.) պաշտոնապես անվանվել է Santafé/Santa Fé de Bogotá վարչականորեն համարվում է մայրաքաղաքային օկրուգ, թեև հաճախ սխալմամբ համարում են Կունդինամարկա մարզի մի մասը[2]: Երկրի քաղաքական, տնտեսական, վարչական, արդյունաբերական, մշակութային, մարզական կենտրոնն է:
Հիմնադրվել է որպես Գրենադայի Նոր Թագավորության մայրաքաղաք՝ իսպանացի կոնկիստադոր Գոնսալո Խիմենես դե Քեսադայի կողմից, տեղաբնիկ մուիսկա ցեղի դեմ ռազմական ծանր արշավանքից հետո՝ 1538 թվականի օգոստոսի 6-ին: Տեղացիների կողմից այդ նույն վայրում նախկինում կառուցված բնակավայրը կոչվել է Բակատա Bacatá, որը հնդկացիական չիբչա ցեղի լեզվով նշանակում է Անդերի տիրուհի: Իսկ եթե հաշվի առնենք, որ Անդեր բառը այմարա ցեղի լեզվով նշանակում է Շողշողացող լեռներ, Բոգոտայի լրիվ անվանումը տեղացիների բարբառով կնշնակի Շողշողացող լեռների տիրուհի: 1819 թվականի օգոստոսի 7-ին՝ Բոյակայի ճակատամարտից հետո, Բոգոտան դարձել է անկախություն նվաճած Գրան Կոլումբիայի մայրաքաղաքը: Իսպանական գաղութային կայսրությունից Նոր Գրենադա փոխարքայության անկախացումից ի վեր, երբ սկիզբ դրվեց ներկայիս Կոլումբիայի կազմավորմանը, Բոգոտան մնացել է այդ տարածաշրջանի մայրաքաղաքը:
Բոգոտայում են գտնվում Կոլումբիայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գլխավոր մարմինների՝ երկրի նախագահի, կառավարության, Կոլումբիայի Կոնգրեսի, Գերագույն դատարանի, Սահմանադրական դատարանի, Պետական խորհրդի շենքերը: Կոլումբիական մյուս քաղաքների շարքում Բոգոտան առանձնանում է իր ֆինանսատնտեսական հզորությամբ, ազգային ու միջազգային ընկերությունների համար գրավչությամբ, մարդկային որակյալ կապիտալով, գործարար ակտիվությամբ և դարձել է երկրի ֆինանսական ու առևտրական սիրտը[3][4]:Այստեղ է Կոլումբիայի և Անդյան բնական տարածաշրջանի ֆինանսական գլխավոր շուկան: Բոգոտան դարձել է Կոլումբիայում և ընդհանրապես Լատինական Ամերիկայում օտարերկրյա ուղղակի ներդրումներ ապահովող նախագծերի նշանակետը[5]: Այստեղ է ստեղծվում երկրում արտադրվող համախառն ներքին արդյունքի մոտավորապես մեկ քառորդ մասը (24.7%-ը):
Քաղաքի միջազգային օդանավակայանը, որ մուիսկա ցեղի ավանդազրույցներից մեկի հիման վրա անվանակոչվել է Էլդորադո (Ոսկե երկիր), ողջ Լատինական Ամերիկայում բեռնաշրջանառությամբ զբաղեցնում է առաջին, ուղևորաշրջանառությամբ՝ երրորդ տեղը[6]: Բոգոտայում են գտնվում երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազորական կենտրոնների մեծագույն մասը[4], բազմաթիվ մշակութային օջախներ՝ թատրոններ, գրադարաններ, թանգարաններ, որոնցից Museo del Oro-ն (Ոսկու թանգարանը) առանձնակի է և ունի մեծ կարևորություն: Բոգոտան 2014 թվականին աշխարհի քաղաքների ցուցիչում (Global Cities Index) դասվել է 52-րդ տեղում[7] և GaWC-ի կողմից համարվել ու համարվում է "Alpha " տիպի գլոբալ քաղաք[8]:
Բոգոտայում բնակվում է մոտ 7 միլիոն մարդ՝ երկրի ամբողջ բնակչության 1/6 մասը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ sdp.gov.co(չաշխատող հղում)
- ↑ «Organización del Distrito Capital» (իսպաներեն)։ bogota.gov.co։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է հունվարի 5, 2016
- ↑ «Hot spots: Benchmarking global city competitiveness»։ The Economist Intelligence Unit։ Վերցված է հունվարի 5, 2016
- ↑ 4,0 4,1 Harvard University (2011)։ The Talent Issue։ Harvard Business Review
- ↑ «IBM destaca a Bogotá como la ciudad con mayor número de proyectos de inversión extranjera en Latinoamérica» (իսպաներեն)։ IBM-Plant Location International (IBM-PLI)։ Վերցված է հունվարի 5, 2016
- ↑ «El Dorado International Airport»։ eldorado.aero։ Վերցված է սեպտեմբերի 9, 2016
- ↑ «2014 Global Cities Index and Emerging Cities Outlook»։ atkearney.com։ Վերցված է հունվարի 5, 2016
- ↑ «GaWC – The World According to GaWC 2016»։ Lboro.ac.uk։ մարտի 31, 2017։ Վերցված է ապրիլի 15, 2017
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|