CNN Türk

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
CNN Türk
CNN.svg
Երկիր {{{2}}} Թուրքիա, Ստամբուլ
Հեռարձակման գոտի {{{2}}} Թուրքիա
Հեռարձակման լեզու թուրքերեն
Հեռարձակման սկսման թվական 1999
Սեփականատեր Turner Broadcasting System Europe
Doğan Medya Grubu
Վեբ-կայք http://www.cnnturk.com/


CNN Türk (հայ․՝ Սի-էն-էն թյուրք), թուրքական լրատվական հեռուստաընկերություն, ամերիկյան CNN հեռուստաընկերության թուրքական ծառայությունը։ Հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում 1999 թվականի հոկտեմբերի 11-ից և հասանելի է Թուրքիայի ողջ տարածքում։ Ընկերությունը պատկանում է ամերիկյան խոշոր «Turner Broadcasting» մեդիաընկերությանը և թուրքական «Դողան» մեդիախմբին։ Ցուցադրում է հիմնականում լրատվական և տնտեսական բնույթի հաղորդումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

CNN Türk-ի ամենահայտնի հեռուստահաղորդումների շարքում տեղ են զբաղեցնում «5N1K», «Bir Yudum İnsan» և «Oradaydım» հեռուստահաղորդումները:

CNN Türk-ի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում: Տարածքային հեռուստատեսային հաճախականությամբ CNN Türk–ը, որը պատկանում է Doğan Holding–ին, սկզբնական շրջանում հեռարձակում էր անգլերենից թուրքերեն թարգմանված որոշ հեռուստահաղորդումներ: 2005-2008 թվականների ընթացքում հեռարձակել է Formula 1-ը, որի հեռարձակման իրավունքները գնվել էին նախապես [1]:

Ամերիկայի ձայնում տեղ գտած տեղեկության համաձայն, 1999 թվականին հեռարձակումները սկսած և աշխարհի ամենահայտնի CNN լրատվական ցանցի և Doğan Holding-ի համագործակցության արդյունքում ստեղծված CNN Türk-ը՝ հռչակվել է որպես CNN հեռուստաալիքի սեփականատեր «Turner Medya» կազմակերպության՝ Իսպանիայում ստեղծած CNN+ ալիքից հետո աշխարհում երկրորդ հեռուստաընկերություն[2]:

2014 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ CNN Türk-ը Թուրքիայում ճանաչվել է ամենադիտվող լրատվական ալիք։

1999 թվականից մինչ օրս հեռուստալիքի 50%-ի սեփականատերն է Turner Broadcasting System-ը, իսկ 2018 թվականից մինչ օրս նաև «Demirören Holding»-ը:

CNN Türk-ը թուրքական լրատվական այն հեռուստաալիքներից մեկն էր, որին քննադատում էին Գեզի այգու բողոքի ցույցերը չլուսաբանելու համար: 2013 թվականի հունիսի 2-ին ժամը 01:00-ին CNN Türk-ը հեռարձակում էր պինգվինների մասին վավերագրական ֆիլմ, նույն ժամին CNN International-ը լուսաբանում էր Թուրքիայում իրականացվող բողոքի ակցիաները[3]:

2016 թվականի հունվարի 26-ին Թուրքիայում հեռուստաալիքի դեմ քրեական գործ է հարուցվել, քանզի ալիքը եթերով ցուցադրել է նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին ուղղված վիրավորանքներ[4]:

2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, CNN Türk-ի Անկարայի ներկայացուցիչ Հանդե Ֆըրաթի հեռախոսի միջոցով ուղիղ եթեր դուրս գալով, պայքարի կոչ արեց ընդդեմ հեղափոխության և դատապարտեց զուգահեռ ուժին: Էրդողանը այսպես դիմեց հասարակությանը. «Ժողովրդին հրավիրում եմ հրապարակներ: Անշուշտ չեմ հավատում, որ հեղափոխականները կհասնեն հաջողության»[5]:

Էրդողանը, FaceTime-ի միջոցով, CNN Türk-ի ուղիղ եթերին միանալով, հայտարարեց, որ տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայի զինված ուժերի փոքրամասնության շարժում է[6]:

2016 թվականի հուլիսի 15-ին CNN Türk-ը ժամանակավորապես փակվեց թուրք զինվորականների կողմից՝ նույն օրը Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ[7]:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CNN Türk» (թուրքերեն)։ 2018-11-30 
  2. «CNN'den açıklama: CNN Türk tamamen ayrı bir kanal, yeni sahipleriyle görüşeceğiz»։ t24.com.tr։ Վերցված է 2018-12-28 
  3. «CNN-Turk airs penguin documentary during Istanbul riots»։ The Daily Dot (անգլերեն)։ 2013-06-02։ Վերցված է 2018-12-28 
  4. «В Турции начато расследование в отношении канала CNN Turk за оскорбление президента»։ Gazeta.ru։ 25,01,2016։ Վերցված է 2018-12-28 
  5. «Erdoğan: Milletimizi meydanlara davet ediyorum»։ CNN Türk (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  6. «Erdoğan: Milletimizi meydanlara davet ediyorum»։ CNN Türk (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  7. McKirdy Euan (July 16, 2016)։ «Watch CNN Turk's final moments on air before soldiers shut it down»։ Վերցված է 28.12.2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]