Հեղաշրջման փորձ Թուրքիայում (2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղաշրջման փորձ Թուրքիայում
Հեղաշրջման փորձ Թուրքիայում (2016) (Թուրքիա)##
Հեղաշրջման փորձ Թուրքիայում (2016) (Թուրքիա)
Անկարա
Ստամբուլ
Մարմարիս
Մալաթիա
Կարս

Թվական 2016 թվականի հուլիսի 15-16
Վայր Ստամբուլ, Անկարա, Մալաթիա, Մարմարիս, Կարս
Արդյունք Կառավարական ուժերի հաղթանակ, հեղաշրջման փորձի ձախողում
Հակառակորդներ
Թուրքիայի զինված ուժեր Թուրքիայի կառավարություն
Հրամանատարներ
Ֆեթուլլահ Գյուլեն, Մուհարրեմ Քյոսե Ռեջեփ Թայիփ Էրդողան, Բինալի Յըլդըրըմ, Հուլուսի Աքար

Հեղաշրջման փորձ Թուրքիայում (թուրքերեն՝ Türkiye askerî darbe girişimi), 2016 թվականի հուլիսի 15-ին Ստամբուլի ժամանակով ժամը 22:00-ին սոցկայքերում տարածվեց հաղորդում այն մասին, որ Բոսֆորի կամուրջը փակվում է զինվորականների կողմից[1]։ Օգտատերերը նշում էին, որ երթևեկությունը կամրջի վրայով փակված է ռազմական տեխնիկայով Ստամբուլի թե՛ եվրոպական, և թե՛ ասիական հատվածներից։ Օգտատերերը նշում էին, որ այդպիսի քայլի պատճառը դեռևս անհայտ է[2][3]։ Ամենահետաքրքրականը այն էր օգտատերերի համար, որ կամրջի երթևեկությունը փակվել է ոչ թե ոստիկանների, այլ զինվորականների կողմից։ Մի քանի րոպեի ընթացքում Ստամբուլի բնակչության մոտ խուճապ առաջացավ։

Երևանի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում «DHA» թուրքական գործակալությունը հայտարարություն տարածեց, թե ռազմական ուղղաթիռը Անկարայում կրակել է անհայտ ուղղությամբ, հավանաբար Թուրքիայի գլխավոր հետախուզական վարչության շենքի մոտակայքում։ Անմիջապես թուրքական որոշ գործակալություններ հայտարարեցին այն մասին, որ ակտիվ փոխհրաձգություն է սկսվել Անկարայի կենտրոնում` Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի մոտակայքում։ Անկարայի պաշտպանական ուժերի բոլոր աշխատողները անմիջապես ետ են կանչվել աշխատանքի։

Արդեն մոտ կես ժամ անց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական «NTV» հեռուստաընկերությանը հեռախոսային հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ զինված խմբերը փորձ են կատարել զինված հեղաշրջում իրականացնել երկրում[4]։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մեծ քանակությամբ շտապ օգնության մեքենաներ են շարժվում դեպի Գլխավոր շտաբի շենք։ Ականատեսները վկայում էին, որ Անկարայի երկնքով թռչում են մեծ քանակությամբ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

Երևանի ժամանակով ժամը 23:30 ԶԼՄ-ները հայտնեցին, որ տանկերը Ստամբուլում շարժվում են դեպի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան։ Ժամը 00:45-ի սահմաններում Թուրքիայում դադարեց եթեր հեռարձակվել «TRT»-ն` Թուրքիայի ազգային հեռուստաընկերությունը։ Թուրքական էլեկտրոնային ԶԼՄ-ները հայտարարեցին, որ իր գործունեությունը դադարեցրել է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը։ Բոլոր չվերթները հետաձգվել են։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց ժամը 00:30-ի սահմաններում, որ իշխանությունը գտնվում է իրենց ձեռքում, և Թուրքիո կառավարությունը ձերբակալվել է։ Սակայն թուրքական ԶԼՄ-ները մի քանի րոպե անց հայտարարեցին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է ապաստարանում։ Ժամը 01:00-ի սահմաններում «CNN Turk»-ի ուղիղ եթերում Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապ միացավ ուղիղ եթեր` կոչ անելով դուրս գալ փողոցներ[5]։ Թուրքիայում արգելափակվել է համացանցը։

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ զինված ուժերի որոշ հրամանատարներ «ապօրինի գործողության փորձ են կատարել», և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ անհրաժեշտ է»։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, սակայն թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ նախագահը Երևանի ժամանակով 01:00-ի սահմաններում շարժվում է դեպի օդանավակայան։ ԶԼՄ-ները նշում են, որ Էրդողանը փորձում է լքել Թուրքիան։

Մինչ եթերը դադարեցնելը «TRT»-ն հայտարարել էր, որ երկրում հեղաշրջումը իրականացրել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։ Ըստ «TRT»-ի նա գլխավորելու է նոր կառավարությունը։ Զինվորականները հայտարարել են, որ անմիջապես ձեռնամուխ են լինելու նոր Սահմանադրության կազմանը։ «Star TV»-ն նշում էր, որ Անկարայում զինվորականներին դիմավորում են ծափողջյուններով։

Զինվորականները հայտարարել են, որ Թուրքիայի միջազգային բոլոր պարտավորությունները կպահպանվեն և երկրում առաջնահերթ կմնա օրենքի գերակայությունը։

Հակասական հայտարարություն է տարածել թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ Հայտարարության մեջ նշված է, որ մայրաքաղաք Անկարայում գտնվող ԶՈւ կենտրոնակայանում պատանդներ են վերցվել, նրանց թվում է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` Հուլուսի Աքարը։

Ժամը 00:30-ի դրությամբ Reuters գործակալությունը հայտարարեց, որ Թուրքիայի ամբողջ տարածքում պարետային ժամ է հայտարարվել և բոլոր օդանավակայանները փակ են։ Գործակալությունը նշում է, որ ակտիվ կերպով ռմբակոծվում է Անկարայում գլխավոր շտաբի շենքը։

Ժամը 01:00-ին թուրք ժողովրդին կոչով դիմել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով սատարություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մեծ թվաքանակով մարդիկ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ` ի պաշտպանություն Ռեջեփ Թայիփ Էրդողանի` դեմ արտահայտվելով զինված հեղաշրջմանը։ Ռուսական «РИА Новости»-ն հայտնում է, որ խորհրդարանի շենքը շրջափակած տանկերը կրակ են բացել խորհրդարանի շենքի ուղղությամբ։ «Euronews»-ը նշում է,որ ժամը 02:25-ի դրությամբ Երևանի ժամանակով արդեն իսկ որոշ ցուցարարներ վիրավոր են։ Ժամը 00:41 րոպեի սահմաններում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը կոչ արեց ՌԴ քաղաքացիներին և ռուսներին դուրս չգալ իրենց տներից։

Իրադարձությունների առիթով իրենց մտահոգությունն են հայտնել արդեն Կանադայի ԱԳՆ Ստեֆան Դիոնը, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Անկարայում ժամը 02:30-ին Երևանի ժամանակով երկու խոշոր պայթյուն է որոտացել։ Ուղղաթիռները և ինքնաթիռները շարունակում են թռչել մայրաքաղաքի երկնքով[1]։

Հունաստանի կառավարությունը անվտանգության արտահերթ խորհրդակցություն է անցկացրել` որոշելով ուժեղացնել Թուրքիայի հետ սահմանին։

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակը ներկայացված է ըստ Երևանի ժամանակի.

  • 23:49 Ստամբուլում անհասկանալի պատճառներով փակվել է Բոսֆորի կամուրջը
  • 23:51 ԶԼՄ-ներ. Անկարայում լսելի են պայթյուններ, երկնքում երևում են ռազմական ուղղաթիռներ
  • 00:06 Ռազմական ուղղաթիռը կրակ է բացել Անկարայում` հետախուզական գլխավոր վարչության շենքի մոտ
  • 00:20 ԶԼՄ-ներ. Տանկերը տեղակայված են ողջ Ստամբուլով
  • 00:26 «TRT»-ն դադարեցրել է իր գործունեությունը
  • 00:38 Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարեց կառավարության ձերբակալման մասին
  • 00:44 Կրակոցներ են լսվում Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ
  • 00:50 Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ձերբակալվել է
  • 01:07 Ստամբուլում Էրդողանի նստավայրը հսկողությունը ուժեղացվել է
  • 01:14 Զինվորականները իրենց ձեռքն են վերցրել Ստամբուլի և Անկարայի ռազմավարական նշանակության օբյեկտները
  • 01:14 Էրդողանը մեկնում է օդանավակայան
  • 01:21 Հունական բանակը բերվում է լրիվ մարտական վիճակի
  • 01:23 Թուրքիայում մտցվել է ռազմական դրություն
  • 01:58 Անկարայում առաջին խոշոր պայթյունն է հնչել

«Новая газета» պարբերականը նշում է, որ Գերմանիան հրաժարվել է քաղաքական ապաստարան տրամադրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահը մեկնում է Լոնդոն։

Վրաստանի կառավարության մամլո խոսնակը հայտարարել է, որ Վրաստանը փակում է Թուրքիայի հետ պետական սահմանը։

Համաշխարհային մամուլում ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ հեղաշրջման հեղինակները գյուլենականներն են։

Համաձայն վերջին տվյալների մոտ 16 ոստիկան է սպանվել Ստամբուլի փողոցներում բախումների ժամանակ։

Երևանի ժամանակով ժամը 07:30-ի դրությամբ զոհերի թվաքանակը հասել է 90։ Հեղաշրջման փորձի մեջ կասկածվելու համար ձերբակալվել է 1563 քաղաքացի, այդ թվում 5 գեներալ և 29 գնդապետ։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիդ Դյունդարը հայտնեց, որ սպանվել են հեղաշրջման 104 մասնակից զինվորականներ, 90 այլ անձինք, այդ թվում 47 քաղաքացիական անձինք, 1563 զինվորական ձերբակալվել էր։ Մինչ այդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերի իր էջում հրապարակել էր ձերբակալված զինվորականների լուսանկարները։

«DHA» գործակալության փոխանցմամբ զոհերի թիվը հասել է 194-ի[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://haqqin.az/news/75410
  2. «Turkey coup: military attempt to seize power from Erdogan as low flying jets and gunfire heard in Ankara and bridges across Bosphorus in Istanbul closed».
  3. «Turkish Prime Minister Reports Coup Attempt». WSJ. 2016 թ․ հուլիսի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  4. http://www.ntv.com.tr/turkiye/basbakan-binali-yildirimdan-aciklama,exrsbB_N1UaGVVvOEOjnoA
  5. http://www.trt.net.tr/armenian/t-owrk-ia/2016/07/16/anpatizh-ch-en-mna-erdoghan-530369
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]