Հավանա (իսպ.՝ La Habana), Կուբայիմայրաքաղաքն է, հանդիսանում է երկրի քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնը։
Առաջին անգամ հիշատակվել է 1515 թվականին, այն հիմնադրել են իսպանացիները, բաժանված է 15 մունիցիպալիտետների, մակերեսը կազմում է 726,75 կմ², բնակչությունը, ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 2 135 498 մարդ։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը ցածր է՝ մոտ 60 մ։
Հիմնադրել է իսպանացի կոնկիստադոր Դիեգո Վելասկեսը1515 թվականին Կուբա կղզու հարավային ափին։ Այդ կոչվել է Սան Կրիստոբալ՝ ի պատիվ Քրիստափոր Կոլումբոսի։ Սակայն 1519 թվականին քաղաքը փոխադրվել է կղզու հյուսիսարևմտյան ափ և նոր տեղում սկսել է կոչվել Սան Կրիստոբալ դե լա Հավանա («Սուրբ Քրիստափոր Հավանացի»), բայց այդ անունը չպահպանվեց․ դրանից մնաց միայն վերջին մասը (իսպ.՝ La Habana), ինչպես պատահել է այն ժամանակվա իսպանական և պորտուգալական շատ այլ անվանումների հետ։
Ենթադրում են, որ Հավանա բառն առաջացել է Sabana ― «սավաննա», այսինքն՝ «բարձրախոտային տափաստան» ժողովրդական աշխարհագրական տերմինից, քանի որ կղզու արևելյան լեռնային շրջանների բնակիչները նրա արևմտյան դաշտային մասն անվանում էին սավաննա։
«Սավաննայի» հնչյունափոխումը «Հավանա»-ի միանգամայն հնարավոր է
[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 259)։