Ամման
Քաղաք | |||
---|---|---|---|
Ամման | |||
عمان | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Քաղաքապետ | Օմար ալ Մաանի | ||
Առաջին հիշատակում | 7-րդ դար | ||
Մակերես | 1680 կմ² | ||
ԲԾՄ | 773 մ | ||
Խոսվող լեզուներ | արաբերեն | ||
Բնակչություն | ▲4 007 526 մարդ (2015) | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Փոստային դասիչ | 11110–17198 | ||
Պաշտոնական կայք | ammancity.gov.jo | ||
| |||
Ամման (արաբ․՝ عمان), Հորդանանի մայրաքաղաքը և երկրի ամենախոշոր քաղաքը։ Նախկինում անվանվել է Ռաբբաթ-Ամմոն, հելլենիստա-հռոմեական դարաշրջանում՝ Ֆիլադելֆիա։ VII-IX դարերում մտնում էր արաբական խալիֆայության կազմի մեջ։ 1516 թվականից և մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը գտնվել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։
Բնակչությունը՝ ▲4 007 526 մարդ (2015)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա. XIII դարում Ամման քաղաքը (այն ժամանակ Ռաբբաթ-Ամմոն) Ամմոնյան թագավորության մայրաքաղաքն էր։ Այդ տարածքն ավելի ուշ գրավել են ասորիները, հետո՝ պարսիկները։ Եգիպտոսի հույն կառավարիչ Պտղոմեոս II Ֆիլադելֆը այն անվանափոխել է Ֆիլադելֆիայի։ Այն դառնում է նաբաթական թագավորության մաս մինչև 106 թվականը, ինչից հետո Ֆիլադելֆիան հայտնվում է հռոմեական վերահսկողության տակ և միանում է Դեկապոլիսին։
Մ.թ.ա. 326 թվականին քրիստոնեությունը դառնում է կայսրության հիմնական կրոնը, իսկ Ֆիլադելֆիան՝ բյուզանդական դարաշրջանի քրիստոնեության կենտրոն։ Այդ ժամանակաշրջանի եկեղեցիներից մեկը գտնվում է քաղաքի ամրոցում։
Ֆիլադելֆիան անվանափոխվել է Ամմանի Հասանիդների ժամանակաշրջանի ընթացքում։ Քաղաքն ավերվել է մի շարք երկրաշարժերի և տարերային աղետների հետևանքով և մինչև 1887 թվականը մնում էր ավերակների տեսքով։ Քաղաքի վերակառուցումը սկսվեց, երբ Օտոմանյան սուլթանը որոշում է կայացնում Ամմանով երկաթուղի անցկացնել՝ միացնելով Դամասկոսը և Մեդինան՝ դրանով իսկ հեշտացնելով և՛ ամենամյա հաջի ուխտագնացությունը, և՛ առևտուրը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը համարվում է կարևոր արդյունաբերական կենտրոն։ Ամմանում կենտրոնացած են սննդի, ցեմենտի, նավթամշակման, տեքստիլ և ծխախոտի արդյունաբերությամբ զբաղվով ձեռնարկություններ[1]։ Գործում է միջազգային օդանավակայան։
Ամմանում է գտնվում «Արաբ բանկ» բանկի գլխավոր գրասենյակը։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Ամմանում անց է կացվել կրոսի աշխարհի առաջնությունը։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Մեռյալ ծովից 35 կմ դեպի հյուսիս-արևելք, Միջերկրական ծովից 110 կմ դեպի արևելք և Երուսաղեմից 65 կմ դեպի արևելք։
Քաղաքը տեղակայված է յոթ բլուրների վրա, որոնք աստղի ձևով պատկերված են Հորդանանի դրոշի վրա։
Ամմանի կլիման մոտ է միջերկրածովյանին, սակայն տարբերվում է իր ցամաքայնությամբ։ Մեծ ազդեցություն ունի ծովի մակարդակից մեծ բարձրությունը (773 մ)։ Բոլոր տեղումները թափվում են բացառապես ձմռան սեզոնին, ձմռանը հաճախ ձյուն է տեղում և հաճախ լինում են ցրտահարություններ։ Քաղաքում շատ հաճախ ուժեղ մառախուղներ են լինում։
Ամմանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 23.0 (73.4) |
27.3 (81.1) |
32.6 (90.7) |
37.0 (98.6) |
38.7 (101.7) |
40.6 (105.1) |
43.4 (110.1) |
43.2 (109.8) |
40.0 (104) |
37.6 (99.7) |
31.0 (87.8) |
27.5 (81.5) |
43.4 (110.1) |
Միջին բարձր °C (°F) | 12.3 (54.1) |
13.7 (56.7) |
17.2 (63) |
22.6 (72.7) |
27.8 (82) |
30.8 (87.4) |
32.0 (89.6) |
32.4 (90.3) |
30.7 (87.3) |
27.1 (80.8) |
20.4 (68.7) |
14.4 (57.9) |
23.5 (74.2) |
Միջին ցածր °C (°F) | 3.6 (38.5) |
4.2 (39.6) |
6.1 (43) |
9.5 (49.1) |
13.5 (56.3) |
16.6 (61.9) |
18.5 (65.3) |
18.6 (65.5) |
16.6 (61.9) |
13.8 (56.8) |
9.3 (48.7) |
5.2 (41.4) |
11.3 (52.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −4.5 (23.9) |
−4.4 (24.1) |
−3.0 (26.6) |
−3.0 (26.6) |
3.9 (39) |
8.9 (48) |
11.0 (51.8) |
11.0 (51.8) |
10.0 (50) |
5.0 (41) |
0.0 (32) |
−2.6 (27.3) |
−4.5 (23.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 63.4 (2.496) |
61.7 (2.429) |
43.1 (1.697) |
13.7 (0.539) |
3.3 (0.13) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.3 (0.012) |
6.6 (0.26) |
28.0 (1.102) |
49.2 (1.937) |
269.3 (10.602) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 11.0 | 10.9 | 8.0 | 4.0 | 1.6 | 0.1 | 0 | 0 | 0.1 | 2.3 | 5.3 | 8.4 | 51.7 |
Միջին ամսական արևային ժամ | 179.8 | 182.0 | 226.3 | 266.6 | 328.6 | 369.0 | 387.5 | 365.8 | 312.0 | 275.9 | 225.0 | 179.8 | 3289,7 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[2] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[3], Pogoda.ru.net (records)[4] |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարաններ
- Հորդանանի հնագիտական թանգարան
- Ազգային ավանդույթների Հորդանանի թանգարան
- Ժողովրդական բանահյուսության Հորդանանի թանգարան
- Հորդանանի Համալսարանի հնագիտական թանգարան
- Հորդանանի Համալսարանի մարդաբանական թանգարան
- Դրամագիտության թանգարան / Հորդանանի կենտրոնական բանկ
- Ավտոմոբիլային թագավորական թանգարան
Ավերակներ
- Ջեբել կալյաա («Ջեբել» բառը արաբերենից թարգմանաբար նշանակում է «լեռ»)
- Ամֆիթատրոն, նախատեսված 6000 հանդիսատեսի համար։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալժիր, Ալժիր (1998)
Անկարա, Թուրքիա (1992)
Աստանա, Ղազախստան
Բաղդադ, Իրաք (1989)
Բաքու, Ադրբեջան (1989)
Բեյրութ, Լիբանան (2000)
Բիշքեկ, Ղրղզստան (2006)
Բուխարեստ, Ռումինիա (1999)
Ջիդդա, Սաուդյան Արաբիա (1988)
Դոհա, Կատար (1995)
Ժնև, Շվեյցարիա (2005)
Իսլամաբադ, Պակիստան (1989)
Կահիրե, Եգիպտոս (1988)
Կալաբրիա, Իտալիա (2005)
Մայամի, ԱՄՆ (1995)
Մասկատ, Օման (1986)
Միլան, Իտալիա (2005)
Մոսկվա, Ռուսաստան (2005)
Նալչիկ, Ռուսաստան (1994)
Նուակշոտ, Մավրիտանիա (1999)
Պեկին, Չինաստան (1990)
Պրետորիա, ՀԱՀ (2002)
Ռաբատ, Մարոկկո (1988)
Սան Պաուլո, Բրազիլիա (1997)
Սանաա, Եմեն (1989)
Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա (2005)
Սոֆիա, Բուլղարիա (2000)
Ստամբուլ, Թուրքիա (1997)
Տեգուսիգալպա, Հոնդուրաս (2002)
Թունիս, Թունիս (1999)
Խարթում, Սուդան (1993)
Կենտրոնական նահանգապետություն, Բահրեյն (2006)
Չիկագո, ԱՄՆ (2004)
Երևան, Հայաստան
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Амман / Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- ↑ «World Weather Information Service – Amman»։ World Meteorological Organization։ Վերցված է փետրվարի 22, 2013
- ↑ «Amman Airport Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է սեպտեմբերի 18, 2015
- ↑ «Pogoda.ru.net (Weather and Climate-The Climate of Amman)» (Russian)։ Weather and Climate։ Վերցված է սեպտեմբերի 18, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 323)։ ![]() |